Զգուշացրել էի՝ ազատեք,կտեսնեք.տեսան.Կոնստանտին Օրբելյան

Հարցազրույց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ձեզ նաև քննադատում են ,ասում,որ դուք շատ լավ պրոդյուսեր եք,բայց դա չի նշանակում,որ դուք պետք է միահեծան ղեկավարեք թատրոնը:Իսկապես դուք մեծ ներդրում ունեք, աշխուժություն է նկատվում, իսկապես դուք ձեր անձնական կապերը և միջոցները ներդրել եք ,բայց շքեղությունը ներքին բովանդակության հետ կապ չունի:

-Թող գան և ղեկավարեն,ես դեմ չեմ,եթե որևէ մեկը ինձնից լավ կարող է անել: Ես չեմ ասում ՝ես բոլորից լավ եմ ղեկավարում,ես ղեկավարում եմ,ոնց կարողանում եմ: Մեր բոլոր տոմսերը վաճառվում են,մենք հաջողություններ ունենք,մեր մասին խոսում է մաբողջ աշխարհը:Ես չեմ կարծում,որ այն բեմադրությունները ,որ մենք ենք արել,այն հյուրախաղերը տարբեր երկրներում ,դրանք բավարար չեն : 2018 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը,որը ողջ պատմության ընթացքում միակն էր:Ի դեպ ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը,Նազենի Ղարիբյանը, և տեսել է թե ինչպես են ծափահարում և երկրպագում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբին ՝ առաջատար մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանին , Սյուզաննա Փիրումյանին, Մերի Հովհաննիսյանին , թատրոնի մեկանակատարներ Սոնա Վարդանյանին, Վահագն Մարգարյանին, Ռազմիկ Մարուքյանին: Չիպոլինո բալետի,Կախարդական սրինգի բոլոր տոմսերը վաճառված են,եթե դա պետք չէ,ուրեմն պետք չէ:Մենք բազում պլաններ ունենք,ինչ է նշանակում արտաքին փայլ,այս ամենն արտաքին փայլ՞ է:

-Համաձա՞յն եք,որ ասում են վերահսկողություն չկա,և դրա հետևանքով թատորնը կարող է ինչ-որ բան կորցնել:

-Ես եմ վերահսկում,իսկ ով պետք է վերահսկի:Պետք է նայել,թե երեք տարի առաջ մեր դերասանները քանի անգամ էին խաղացել:Որպեսզի Սպարտակ բերմադրվեր,ստիպված էին Մոսկվայի բալետմեսյտեր հրավիրել : Իսկ հիմա մենք խաղում ենք ամենաբարձր մակարդակով: Իսկ այն, ինչ անում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը վերջին ժամանակներում…,ես ուղղակի գլուխ եմ խոնարհում նրա առաջ: Եթե չեմ սխալվում,կարող են հերքել.վերջին 17 տարիների ընթացքում տարեկան 4-5 բեմադրություններ էին լինում,իսկ այժմ միայն աշնանը 6 ներկայացում է բեմադրվել: Այժմ Մոսկվայի Մեծ թատրոնից առաջարկ ունեմ և բանակցությունների մեջ եմ,հուսամ կլինի,նրանք մեզ տալու են 6-7 բալետի,10 օպերայի դեկորացիաներն ու հանդերձանքները : Եթե դա կատարվի, մենք առաջիկա 10 տարիների համար աշխատանքով ապահովված կլինենք: Դա մեծ ուրախություն է,բայց դա ում են տալիս,ինչ-որ մեկի՞ն, Պետրոսին,ոչ Օրբելյանին: Եթե դա վատ է,եթե պետք չէ ,ասեք:

-Անփույթ որոշո՞ւմ էր,թե կոնկրետ ձեր անձի դեմ էր ուղղված:

-Ապրիլի 1-ն էր,հնարավոր էր,որ դա կատակ էր: Եթե դա շատ լուրջ լիներ,ապա իմ ազատման հրամանը չէր լինի տեղեկանքի ձևով: Մշակույթի նախարարությունը տեղեկանք է հրապարակել Օրբելյանին պաշտոնից ազատելու հիմքերի վերաբերյալ։ Տեղեկանքում նախարարությունը պնդում է, որ Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելով՝ իրավասու մարմինը խախտել է մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր:

-Եթե իրոք վարչապետը հանձնարարությամբ ուսումնասիրություն կատարեն և ասեն՝այո,դուք չեք կարող կատարել տնօրենի պաշտոնը,ո՞ րն է լինելու ձեր հաջորդ քայլը:

-Ինչպես այժմ,իմ կողմից լիազորված անձը կլինի տնօրեն ,ես գեղարվեստական ղեկավար,բայց ես կղեկավարեմ,դա այն է ,ինչ ինձ պետք է:

-Իսկ եթե իրենք մրցույթ անցկացնեն և նշանակեն իրենց ընտրած անձին,կդիմե՞ք դատարան:

-Ես հիմա եմ դատարան գնալու:

-Ձեզ համար անկանկա՞լ էր այս ողջ աղմուկը ,որ բարձրացավ ի պաշտպանություն ձեզ և սա էր,որ կես քայլով ետ պահեց կառավարությանը:

-Ես վստահ եմ,որ իրենք չէին սպասում: Հենց ամենասկզբից,երբ իրենք ինձ առաջարկում ին,մնալ միայն մի պաշտոնին,ես իրենց զգուշացրել էի,որ ազատեք,կտեսնեք: Տեսան:Անկեղծ ասած, ես ինքս եմ զարմացած,շատ հուզիչ էր:

-Ինչ է ձեզ համար Հայաստանի Օպերայի ազգային թատրոնը:

-Դա այսօրվա դրությամբ իմ կյանքի գլխավոր նպատակն է, ես աշխատում եմ ամբողջ սրտով և էներգիայով, ես լուրջ եմ տրամադրված:Պետական ոչ մի աջակցություն չկա,եթե ես նստեի և սպասեի,ոչինչ անել, հնարավոր չէր լինի:Ես փորձում եմ հասնել նրան, պետական միջոցներով վերանորոգեն մեր տանիքը,որը կաթում է,տեղադրել օդափոխության համակարգ,որովհետև ամռան տապին պարզապես հնարավոր չէ նստել:Ես հիշում եմ, անցած ամռանը Արամ Խաչատրյան համրգասրահում տեղի ունեցած հրաշալի կատարող Յանա Հարությունյանի մենահամերգը,որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Անն ա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝Նունե Սարգսյանի հետ ու անդադար իրենց հովացնում էին հովանոցներով: Իսկ Յանա Հարությունյանը մի քանի անգամ քիչ է մնացել ուշագնաց լինի,պարզապես անհնար է: Մշակույթի նախարարությունը պետք է կարողանա պահել այն ,ինչ մեզ մնացել է Սովետական միությունից,թամանայանական այդ հրաշալի կառույցները պետք է լինեն իդեալական կարգավիճակում, կտուրը,զուգարանները,խողովակները,դրանցով պետությունը պետք է զբաղվի,այլ ոչ թե մտնելգեղարվեստական խորհրդի մեջ և ասեն՝սա մեզ դուր է գալիս,սա ՝ոչ : Դուք արեք ձեր աշխատանքը ,որն այնքան էլ լավ չեք անում,մենք ՝մերը,որն իմ կարծիքով բավականին հաջող է: Դա պետական կառույց է,բայց մեզ կառույցի պահպանման ծախսերի մասար կոպեկներ են տալիս: Այն մասին,որ կտուրը կաթում է,որ ոք չի մտածում,չնայած ,որ ես ամեն օր եմ դրա ամսին նամակ գրում:

- Ձեր պապը ստալինյան ժամանակաշրջանում հայտնվել է Սիբիրում,ձեր հայրը պատերազմի ժամանակ գերի է եղել Գերմանիայում,որովհետև այդ նույն վտանգը իրեն էր սպառնում,հայտնվե լ է Ամերիկայում,հաստատվել,մեկ տասնամյակ հետո դարձել է ամնամեծահարուստ և պատվարժան մարդկանցից մեկը :Երբ Խրուշչովը գնացել է ԱՄՆ ,հրավիրյանլների թվում է եղել նաև նա,անձամբ շփվել է նրա հետ, խնդրել է ,որ հանդիպի իր մայրիկի հետ, այդ հնարավորությունը տվել են և նա եկել է ԱՄՆ :Ձեր նախնիները բարդ և փառահեղ ճանապարհ են անցել:Նախորդ զրույցի ժամանակ ասացիք՝ես որ անդրադառնում եմ իմ նախնիների անցած ճանապարհին, այս փոքր խոչընդոտները ինչ են,կդիմանամ: Սա այդպիսի՞ խոչընդոտ է:

-Սա անցողիկ է:Ավելի տհաճ էր այն,որ 2018 թվականի նոյեմբերի 12,թե 13-ին նախարարության ֆեյբուքյան էջում Լիլիթ Մակունցը գրել է,որ մենք ՊՈԱԿ-ի ներսում քաղաքական քարոզ ենք տանում: Ինձ կանչեցին,և դա բավականին հետաքրքիր հանդիպում էր: Նա ասաց՝մենք գիտենք,թե ձեզ մոտ՝թատրոնում ինչ է կատարվում,դա շատ անհանգստացնող է, դուք ձեր տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ քարոզարշավի ընթացքում քաղաքական քարոզ եք անում : Ես շատ հանգիստ իրեն պատասխանեցի՝օ ամսի քանիսն է, ասաց՝նոյեմբերի 12-ը, ասացի՝իսկ ե՞րբ է սկսվում նախընտրական քարոզարշավը,ասաց՝ նոյեմբերի 26-ին, ասացի ՝ուրեմն մենք մոտ 14 օր ունենք փախնելու համար:Ասաց՝դե ուրեմն պետք է գնաք կառավարություն և համապատասխանեցնեք,թե ինչ կարող ենք խոսել և ինչ չենք կարող խոսել թատորոնում նախընտրական քարոզարշավի ընթացքում: Հետագայում ՝ինչ կարող ենք մտածել ,և ինչ չենք կարող մտածել: Ասացի՝այս ամենը զրպարտություն է,բերեք այն մարդուն,ով ձեզ նման բան է ասել:Այ հենց այդ ժամանակ եմ ասել,որ իմ պապիկին 1936 թվականին ձերբակալաել են այն բանի համար,որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել Ստալինի մասին: 1938-ին նրան գնդակահարել են, հետո տատրիկիս են ձերբակալել,որպես դավաճանի կին,ասացի ՝ինչ է այդ այդ ամենը կրկնվո՞ւմ է,սա ի՞նչ է: Այդ խոսակցությունն այդքանով ավարտվեց: Սանկտ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի ռեժիսոր Տոստանոգովին նշանակեցին թատորնի տնօրեն: Այդ թատորնը հայտնի էր նրանով,որ ռեժիսրները ,տնօրենները այնտեղ շատ հաճախ էին փոխվում, նա հենց առաջին օրը հավաքեց կոլեկտիվին և ասաց՝ես ձեզ շատ տհաճ բան եմ ասելու, ես ուտելու չեմ:

- Պնդում են, որ Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելով՝ իրավասու մարմինը խախտել է մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր, այդ թվում՝ «Լեզվի մասին» [Օրբելյանը գրական հայերենին չի տիրապետում, ռուսախոս է]:Գիտեմ ,որ աշխատում եք այդ ուղղությամբ,ինչ արդյունքներ ունեք:

-Այն օրենքով,որ ինձ նշանակել են,անպայման չէ հայերենի տիրապետումը:Բնականաբար ես աշխատում եմ,իհարկե ամաչում եմ խոսել,բայց ես ամեն ինչ հասկանում եմ,բայց գաղտնի եմ պահում:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 12327 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am