Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյան

 «Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։րանք իմ նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- «Հանրային» ՀԸ-ի եթերում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է՝ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։

«Նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, և արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։ Նրա կարծիքով՝ իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլև ճանաչում ունեն։Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլև անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»,- շարունակեց Ղարիբյանը։

Խոսելով իր հրաժարականի պահանջի և այս մթնոլորտում իր հետագա աշխատանքի մասին՝ նա հույս հայտնեց, որ դեռևս կարող է համագործակցության եզրեր գտնել։

«Հույսս չեմ կորցնում, որ կարելի է աշխատել այդ դաշտի հետ, որովհետև չեմ գտնում, որ որևէ սխալ բան եմ արել, ես կատարել եմ իմ աշխատանքը։ Ինչ վերաբերում է աշխատանքին ու իմ հրաժարականի պահանջին, կարծում եմ, որ մեծ մասամբ կապված է լրացուցիչ խոտան աղմուկի հետ, որը ծավալվել է իմ հրամանի կամ նախարարության որևէ քայլի շուրջ։ Այս նույն բանը եղավ նաև ՊՈԱԿ-ների դեպքում, երբ ես գնացի, հանդիպեցի, դեմ առ դեմ քննարկեցինք, մարդիկ հասկացան։ Բայց նկատե՞լ եք, որ շատ անգամ նույն մարդիկ են ակցիաներ անում, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում»,- ընդգծեց Նազենի Ղարիբյանը։

Դիտարկմանը, որ, օրինակ, կարելի է փոխել օրենքը և Կոնստանտին Օրբելյանը կմնա պաշտոնին, հատկապես, որ պահանջում են մշակույթի ներկայացուցիչները, չէ՞ որ օրենքն է մարդու համար այլ, ոչ թե մարդն օրենքի, Նազենի Ղարիբյանը պատասխանեց․ «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի եզրույթն այս հարցին չի վերաբերում, որովհետև այստեղ խնդիրն այլ է։ Ասում են, որ ունենք պետություն, մեր պետություն ունի օրենքներ և ասում են, որ եկեք մի մարդու համար օրենք փոխենք, այսինքն, եթե այդ օրենքը մի մարդուն չի հարմարվում, եկեք փոխենք։ Կներեք, բայց սա ինձ հիշեցնում է նախկին կառավարության գործունեությունը, երբ որևէ օրենք պետք էր փոխել մեկի համար, արագ փոխում էին, կարում ու հագցնում, և սա մինչև պետության առաջին դեմք»,- ասաց նա։

«Աշխատանքի անցնելու առաջին օրվանից ասել եմ՝ օրենսդրական դաշտում կան խնդիրներ՝ թատրոնների,ՊՈԱԿ-ների հետ կապված և այլն։Պատրաստ եմ ու կոչ եմ անում ինձ դատապարտելու փոխարեն միասին նստենք ու օրենք փոխենք։ Բայց երբ օրենքը կներկայացնենք ԱԺ ու նոր օրենքը մարդու ու ստեղծագործողի համար կլինի, այդ դեպքում բոլորս կշարժվենք այդ օրենքով, քանի դեռ այդ օրենքը չունենք, ես էլ եմ օրենքի ենթական ու պարտավոր եմ կատարել իմ աշխատանքը»,- եզրափակեց Նազենի Ղարիբյանը։

դիտվել է 1037 անգամ
Լրահոս
Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը Մոտ 30-ամյա տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից Առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքի նախագիծը Եթե «արդյունավետությունը» սա է, բա անարդյունավետությո՞ւնը որն է Հաջորդիվ մեզ սպասում է սեփականության ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունների մի մեծ շղթա Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին Ձեր նման պետական աշխատող չենք, որ այս օրերին չաշխատենք, բայց փող ստանանք Նախատեսում են անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր Անչափահաս երեխա ունեմ, ինձ ասում ա՝ նստի տունը, մի աշխատի,ո՞նց անեմ. Բանավեճ քաղաքացիների միջև (video) Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը Շուտով կորոնավիրուսի այնպիսի տվյալներ եմ հաղորդելու, որ Կառավարության որոշ անդամներ ամոթ ունենան, երկրից կգնան.բժիշկ (video) Մի քանի հարց, որ կառաջարկեի տալ կառավարությանը. Շուշան Դոյդոյան Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով․ Ռիա Նովոստի «ժողովրդի» վարչապետն ուզում է հետևել բոլորիս ու վիրուսի դեմ պայքարը դարձնել ներքաղաքական գործիք «Նման իրավիճակներում չի կարող լինել լիակատար վերահսկում». Ռուբեն Ռուբինյան «Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող». Թովմաս Գրիգորյան «Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ում քննարկվող նախագիծը. տոտալ վերահսկողություն մարդկանց հաղորդակցության նկատմամբ». Էլինար Վարդանյան «Հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության տեսանկյունից լավ գործիք է» Ազգային ժողովի դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին Կառավարությունը հիվանդ տնտեսությանն ասում է մեռի՝ չփորձելով բուժել. Արագած Ախոյան (video) Մհեր Գրիգորյանը նշեց, ոչ թե տուժեց.Նիկոլ Փաշինյանն՝ իր օգնականին (video) Սիրելի արցախցիներ, ընտրեք Վիտալի Բալասանյանին. նա Արցախի ճանաչման գործում լուրջ հաջողություններ է գրանցելու. Արագած Ախոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: