Ես ընկերուհուս հետ մի քանի քայլ հեռու էի. 2016–ի ապրիլին 12–ամյա Վաղարշակը մահացու վիրավորվել էր մոր աչքի առջև. news.am/տեսանյութ/

news.am-ը գրում է. Ապրիլյան պատերազմից հետո Գեւորգն ավելի լռակյաց է դարձել․ 11 տարեկան էր, երբ դպրոցի բակում մի քանի արկ պայթեց, ինչի հետեւանքով ավագ եղբայրը զոհվեց, իսկ ինքն ու ընկերը ծանր վիրավորում ստացան։


Ապրիլի 2-ի մասին Գեւորգը չի խոսում, նույնիսկ ծնողներին ստիպել է հեռանալ Մարտունու Զորական ավանից, որտեղ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով 12-ամյա եղբայրը սպանվել է։ Տղային ավանում ամեն ինչ այդ ճակատագրական օրվա դեպքն է հիշեցնում․ ընկերոջ՝ Վարդանի հետ մի կողմում զրուցում էին, մի քիչ հեռու եղբայրն էր, իսկ մայրն ընկերուհու հետ էր կանգնած, երբ առաջին արկը պայթեց։

Գեւորգն ու Վարդանը վնասվածք էին ստացել ազդրերի շրջանում, իսկ Վաղարշակը՝ կրծքավանդակի։ Այս ամբողջը տեղի է ունեցել Գեւորգի ու Վաղարշակի մոր՝ տիկին Գայանեի աչքի առջեւ։

Տիկին Գայանեն հիշում է՝ դեպքից հետո մեքենա չէին գտնում երեխաներին հիվանդանոց տեղափոխելու համար։ Գեւորգին ու Վարդանին հիվանդանոց է հասցրել Վարդանի 15-ամյա եղբայրը, իսկ Վաղարշակին՝ աշխատանքից ուշացած մի սպա։

Չնայած ընդամենը 12 տարեկան էր, Վաղարշակը շատ երազանքներ ու նպատակներ ուներ, դրանց հասնելու համար էլ դպրոցում գերազանց էր սովորում, մայրը երբեք ուսուցիչներից բողոք չի լսել․ «Հետաքրքրասեր երեխա էր, ասում էր՝ մեծանամ, անպայման ճանապարհորդելու եմ։ Կենդանիներ էր սիրում, բույն էր սարքում, շան ձագեր պահում, ինձանից թաքուն էլ հաց տանում նրանց համար։ Վաղոն շատ ընկերասեր էր, սիրում էր շփվել իրենից մեծերի հետ, անընդհատ զորամաս էր գնում, զինվորների հետ էր շփվում, զինվոր ընկերներ ուներ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

«Երեխաների դպրոցի ճանապարհին էր, ես տեսել եմ․․․ իմ աչքի առաջ է ամեն ինչ կատարվել, իրենցից մի քանի քայլ հեռավորության վրա էի ընկերուհուս հետ․․․ Առավոտյան սովորականի պես դասի էինք գնում, պատերազմի մասին մեր ավանում որեւէ մեկը տեղեկացված չէր, ամեն մեկս իր գործին էր։ Դպրոցի բակում էինք, երբ արկը պայթեց, իմ ձայնից բոլորը հավաքվեցին․․․»,- պատմում է նա։

 

դիտվել է 1021 անգամ
Լրահոս
Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան Մարդիկ սուլում և իրենց զայրույթն են արտահայտում, երբ նկատում են ոստիկանապետ «Նիկոլի Արամին». video Սրբազանը հոգնած է. video Հազարավոր մարդիկ հյուսային պողոտայում Սրբազանի կողքին են. video Սրբազանը քայլում է մարդկանց մեջ, ողջունում նրանց. video «Վախերը դուրս են տվել». Ոստիկանական անթիվ-անհամար զորքը պահում է Նիկոլին. video Իրենք մնացել են իրենց բերած իրավիճակի տակ․ Սրբազան. video Բագրատ Սրբազանը բարի մարդ է, սրանց գուցե ների, ես չե՛մ ներելու. ազատամարտիկ. video Տղե՛րք, Նիկոլը ձեզ դարձրել է «կամիկաձե»․ Արդարադատության գեներալ- մայորը՝ կարմիր բերետներին. video Շնորհակալություն հայտնենք ոստիկանությանը՝ մեր փոխարեն փողոցները փակելու համար․ Բագրատ սրբազան Ըստ բնակիչների՝ սահմանին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում Ոստիկանությունը տեղի տվեց․ ճանապարհը բացվեց Պարզվել է Սլովակիայի վարչապետի դեմ մшհափnրձ կատարած անձի ինքնությունը Նիկո՛լ, ստեղ նայի, դու ճանապարհ չունես՝ գնալու ես. Քաղաքացիներ. video «Նիկո՜՜՜՜՜լ դավաճան, Նիկո՜՜լ հողատու»․ քաղաքացիները իրենց ձայներով խլացրել են շենքում նստած Նիկոլին. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am