Ովքեր և ինչ ուժեր են ներգործել Մեղրիի զինվորների վրա. Ավետիք Չալաբյան

Հարցազրույց <<Ազգային օրակարգ>> կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ :/Մաս 1-ին/

-Մեղրիի միջադեպը  ունեցածը ինչի՞ հետևանք էր:

-Այն ինչ այսօր կատարվում է,կապված է մեկ օղակով :Երբ մեր երկրում տեղի ունեցավ մեր ժողովրդի հեղափոխական ընդվզումը,բնական է,որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դա անում էր շատ պարզ նպատակով:Դա առաջին հերթին ուղղված էր նախորդ իշխանությանը,որը շատ հարցերում ձախողել էր և հատկապես ձախողել էր ժողովրդի վստահությունը:Սերժ Սարգսյանը խոստացել էր,որ որպես ղակավար երրորդ ժամկետում ոչ մի պաշտոնում չի մնա,բայց հանկարծ որոշեց չեղարկել դա և դուրս գալ իր համար անհասկանալի նոր քաղաքական նախաձեռնությամբ:Բնական է,որ դա չընդունվեց և այդ հեղափոխական ընդվզումը ստացավ հախուռն,բուռն և մաշտաբային արձագանք:Հարց այն է,թե ով է սկսում այդ հեղափոխությունից ինչ ձևով օգտվել:Ակնհայտ է,որ մեծ հեղափոխությունից առաջանում է իշխանության վակում:Նախորդ բոլոր պայմանավորավածույունները խզվում են,վիզավիների հետ սկսում են խառնվել:Նախկինում տեղի ունեցած բանակցությունների,նախապատմությունների պատմությունը զրոյացվում է,և գալիս են ելակետին,առավել ևս նոր իշխանությունը եկել էր այն մտայնությամբ,որ նախկինում տեղի ունեցած ամեն ինչը սխալ էր,մենք սկսում ենք զրոյից,նոր Հայաստան ենք սկսում:Այդ գաղափարը անընդհատ շրջանառության մեջ է ,բայց հասկանա՞լի է,չէ,որ Հայաստանը 3000-ամյա պետություն է:Մարդկանց գլխում տեղի ունեցած խզումը հնարավորություն տվեց մեզ համար անբարյացակամ ուժերին մտնել մեր իրականության մեջ: Հայաստանը որոշակի ուժերի համար կոկորդում ոսկոր է,պատմության մեջ մի քանի անգամ այդ ուժերը փորձել են Հայաստանի համար ստեղծել արևմուտք-արևելք այսպես ասած համաթուրքական միջանցք,և 1921 թվականին դա համարյա հաջողվել էր և թուրք- բոլշևիկյան ուժերը գրավել էին և' Արցախը ,և' Սյունիքը ,և' Նախիջևանը և դուրս էին եկել Թուրքիա կապի հետ:Թուրքիան էլ գտնվում էր Երևանի մատույցներում՝Ալեքսանդրապոլը գրաված էր, այդ ժամանակ նրանք համարյա հասել էին իրենց նպատակին և այդ միջանցքը համարյա բացել Հայաստանում:Միայն հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, հնարավորություն տվեց մի սեպով փակել:Ի՞նչ տեղի ունեցավ 1990-1991 թվականներին,հայ ժողովրդը հերթական անգամ դուրս եկավ պայքարի և կարողացավ մեզ համար միջանցքը ընդարձակել,մենք կարողացանք ազատագրել Արցախը՝բավականին մեծ տարածք, և թուրքական աշխարհի մեջ մի սեպ ստեղծեցինք,որի հետ մինչև հիմա թուրքական աշխարհը չի կարողանում համակերպվել,նրանք ուզում են այդ սեպը խզել,իրենց համար միջանցք բացել Արաքսի հովտով՝միջանցք Հորոդիզից մինչև Սադարակ՝Նախիջևանի հյուսիս: Դա շատ պարզ խնդիր է,և եթե մենք նույնիսկ գլուխներս ջայլամի պես փորձենք մտցնել հողի մեջ և այդ խնդիրները չտեսնել, այդ խնդիրը դրանից չի վերանալու: Նրանք այդ խնդրի լուծման բազմաթիվ մեթոդներ են կիրառում՝ռազմականից սկսված,ինչպիսին էր 2016-ի ապրիլյան պատերազմը,խավիրային դիվանագիտությունից վերջացրած : Մենք ինչ-որ իմաստով խավիարային դիվանագիտության մասին շատ արհամարհանքով ենք խոսում,բայց պետք է հասկանալ,որ Ադրբեջանը շատ լուրջ լոբբիստական աշխատանք է տանում և նրան այդ լոբբիստական աշխատանքում աջակցում են և Թուրքիան, և նաև Իսրայելը: Այդ բոլոր ուժերը միասին փորձում են այս տարածաշրջանը վերաձևել իրենց համապատասխան: Մեղրիի իրադարձությունները պետք է դիտել այդ համատեքստում,Մեղրին այդ սեպի կարևորագույն մասն է,դա Հայաստան-Իրան դարպասն է :

-Ես զինվորների հետ կապված միջադեպն ի նկատի ունեմ:

-Բայց ով գիտի,թե մեր զինվորների վրա ով է մինչև այդ ազդել,ով է նրանց հետ խոսել,գլուխները մտցրել ,որ իրենք պետք է ամբողջ զորամասով դուրս գան և փորձեն հանրային խժդժություն անել:Պետք է հետաքննություն լինի,և ես կոչ եմ անում մեր ՊՆ-ին ու ռազմական ոստիկանությանը ամենախիստ հետաքննություն իրականացնել:
-Դուք բացառում եք,որ դրանք կարող էին ներանձնային ինչ –որ թեմաներ լինեին՝հեղափոխությամ ազդեցության տակ:
-Ես դա չեմ բացառում,բայց դուք բացառո՞ւմ եք իմ ասածը,բացառո՞ւմ եք,որ այդ զորամասի վրա արտաքին ազդեցություն է եղել,եկեք այս պահին ոչ մի բան չբացառենք:Ես պնդում չեմ անում,ես ենթադրություն եմ անում,որը պետք է ստուգվի:Չի կարելի բացառել,որ եթե այդ զորամասի կանգազանցները՝ինչպես ժամկետային ծառայողները,այնպես էլ սպաները ,չպատժվեն ամենայն խստությամբ,նույն ալիքը կարող է տարածվել այլ զորամասերում ևս:

-Հեղափոխության օրերին ևս նման միջադեպ գրանցվեց,դրանից հետո սպաները ոչ թե պատժվեցին,այլ խրախուսվեցին:Դուք ո՞ր տեսակետի կողմնակիցն եք:

-Իրենց պաշտոնները չեն բարձրացել,բայց անկախ ամեն ինչից, բանակը չպետք է միջամտի քաղաքական իրադարձություններին: Հիմա դատական պրոցես է գնում սահմանադրական կարգը տապալելու և բանակը քաղաքական իրադարձություններին ներքաշելու համար:Եթե մենք ելնում ենք այն սկզբունքից,որ բանակը չպետք է ներքաշվի քաղաքական իարդարձություններին,ուրեմն չպետք է ներքաշվի ոչ մի կողմից՝ոչ հեղափոխականների,ոչ հակահեղափոխականների ,որ պացիֆիստների,ոչ լիբերալների կողմից:Բանակը պետք է գտնվի զորամասերում,և մենք ֆինանսավորում ենք ,որ պաշտպանի մեր հայրենիքի սահմանները,մեր երկրի անվտանգությունն ու անձեռմխելիությունը արտաքին թշնամիներից,այլ ոչ թե դուրս գա Երևանի փողոցներում փորձի այս կամ այն կողմին աջակցել:

-Պատահական եք համարո՞ւմ,որ նախկին իշխանություններից մի քանիսը բավականին ակտիվացել են,հիշեցնում են ,վկայակոչում մահացած մարդկանց՝Կարեն Դեմիրճյանին,Վազգեն Սարգսյանին, և մեջ են բերում Մեղրիի հարցը:

-Պատահական չեմ համարում:Մեղրիի թեման գոյություն ունի շատ վաղուց,մինչև Քի- Վեստի բանակցությունները,Մեղրի -Արցախ փոխանակամն թեման իսկապես եղել է բանակցային գործընթացներում:

-Լինելը մի բան է,պատրսատ լինել հանձնելը մեկ ուրիշ բան:

-Ոչ ոք չի ասում ,որ ինչ որ մեկը այս պահին պատրաստ է Մեղրին հանձնել:Մեղրու և Արաքսյան հովտի կարևորությունը նրա համար է,որ դա դիտարկվում է,ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում,այլ դա Իրանին իզոլացնելու աշխարհաքաղաքական խաղ է :ԱՄՆ ադմինիստրացիայում կա որոշակի թև,չեմ պնդում,որ ամբողջը,որը ունի հստակ օրակարգ ՝հնարավորինս իզոլացնել Իրանը,ինչու,որովհետև Իրանը ԱՄՆ-ի համար ընկալված հակառակորդ է այս տարածաշրջանում և առնվազն վերահսկելի չէ:Չի կարելի բացառել,որ Մեղրիի միջանցքի խնդիրը նորից հայտնվի քաղաքական օրակարգում:

-Այսինքն՝մեզ ընտելացնո՞ւմ են այդ թեմային:

-Չի բացառվում,որ այդ թեման նորից հայտնվի:Ինչու է դա տեղի ունենում Մեղրիի զորամասում ,այլ ոչ թե օրինակ Լոռիում կամ Գեղարքունիքում:Կարո ղ է իսկապես պատահական է,բայց հնարավոր է նաև ,որ կապ կա: Ինչն է ուշագրավ.այդ զորամասի խժդժությունների մասին առաջինը գրել է ադրբեջանական մամուլը,ոչ թե հայկական: Որտեղի՞ց են իրենք իմացել,որտեղի՞ց է այդ ինֆորմացիան այդքան արագ տարածվել,որտեղի՞ց են իրենք հասկանում,որ այնտեղ ինչ որ բան է տեղի ունեցել:Միգուցե իրենք կապ ունե՞ն :Հիմա նման բանը գոյություն ունի,որ եթե բանակցությունների շրջանակը ընդարձակվում է, նորից Մեղրիի հարցը մտնի քննարկան շրջան:

-Վարչապետը ԱԺ –ում ասաց,որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իր դիրքոորշումը չի փոխվել, և հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով:Հստակեցրեց,որ այն ինչ ասել է Արցախում,մնում է դրան հավատարիմ:Ինչպե՞ս են գնում բանակցությունների:

-Նախ եկեք հասկանանք,թե որն է վարչապետի օրակարգը: Վարչապետը ասել է երկու բան՝առաջինը Արցախը պետք է մասնակցի բանակցությունների,և երկրորդը՝ես ուզում եմ,որ եռանախագահները հստակեցնեն մադրիդյան սկզբունքները:Որիշ բան չենք լսել նրանից:Արցախի մասնակցության հարցը մեզ համար ընդունելի օրակարգ է այս փուլ,մադրիդյան սկզբունքները ընդունելի չեն,մադրիդյան սկզբունքները որքան էլ որ հստակեցվեն,դրանք հայանպաստ չեն:Այդ սկբզունքները առաջին անգամ ձևակերպվել են 2007 թվականին Մադրիդում,հետո 2009 թվականին հաստատվել են Աքվիլայում,հետո կազանյան հանդիպումը:Այդ սկզբունքները Հայաստանի առաջ դրվել են լրիվ ուրիշ աշխարհաքաղաքական իրավիճակում՝երբ Հայաստնում գործում էր իշխանություն ,որի լեգիտությունը ցածր էր,երբ Ադրբեջանը գտնվում էր նավթային բումի րա,երբ տեղի չէին ունեցել ապրիլյան իրադարձությունները , որով Ադրբեջանը ըստ էության վատնեց իր աբբողջ քաղաքական վարկը:

-Համանախագահների վերջին հայտարարության հետ կապված վերլուծաբաններն ասացին՝ կորցրեցինք այն ինչ այս ընթացում ունեինք:

-Այս ընթացքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ,Հայաստանում տեղի է ունեցալ հեղափոխություն, ,հաստատվել ավելի ՝արտաքուստ ժողովրդական կարգեր,ինչը Ադրբեջանում չկա,նավթային բումը անցել է,Ադրբեջանում նավթի արտադրությունը ընկել է,Ադրբեջանը էլ նախկին հարուստ պետությունը չէ:

-Զինտեխնիկայով մոտ 10-12 անգամ գերազանցում է Հայաստանին:

-Կխոսենք դրա մասին,թե ինչով է գերազանցում և ինչով չի գերազանցում: Բնականաբար 10 անգամ չի գերազանցում:Ադրբեջանի հզորությունը նվազել է,մեր բանակը զգալի չափով զգալի արդիականացվել է,իրականում մեծ քանակությամբ իրողություններ են փոխվել և հիմա ,որ մեզ ուզում են վերադարձնել բանակցային օրակարգը,որը մեզ փաթաթվել է 10 տարի առաջ,մենք որպես Հայաստան չպետք է ասենք՝ճգրտեք, մենք պետք է ասենք՝այս բանակցային օրակարգը մեզ համար ընդունելի չի:Եկեք խոսենք այն բանակցային օրակարգի մասին ,որ ավելի խելամիտ է: Վարչապետը կոնկրետ օրակարգի մասին չի խոսում,հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ առանց օրակարգի: 

-Վարչապետն է հայտարարել այդ մասին:

-Ես դրան վստահությամբ չեմ վերաբերվում:Ես չեմ հավատում,որ կարելի է հարևան երկրի ղեկավարի հետ պաշտոնական բանակցությունների գնալ առանց օրակարգի,բա ինչի է նա գալիս բանակցությունների:

-Բա ինչի է նման հայտարարություն անում ,ասում է՝ առաջիկայում հանդիպում,մտքերի փոխանակում:

-Դա դուք վարչապետից հարցրեք: Ես խիստ կասկածում եմ,որ այդ կարգի հանդիպում կազմակերպվի և ուղղակի մտքերի փոխանակում տեղի ունենա:Եռանախագահները ասացին օրակարգը՝ հարգելի Հայաստան և հարգելի Ադրբեջան,մենք ձեզ վերադարձնում ենք մադրիդյան սկզբունքներին ,եկեք այս սկզբունքների շրջանակաում խոսեք: Վարչապետը շատ հաճախ ասում է բաներ,որից մեկ ամիս հետո հրաժարվում է: Այդ հարցը դրա համար իրեն տվեք,ես իր ասածին չեմ վստահում:Այն որ Ադրբեջանը ինչ-որ իմաստով կորցրել էր ռազմական շանտաժի միջոցով Հայաստանի հետ հարցեր լուծելու շանսը,երկրորդը ՝առաջացել էր շփման գծի մշտադիտարկան անկախ մեխանիզմների մշակման խնդիրը,որին Ադրբեջանը չէր ուզում համաձայնել, քանի որ առաջնագիծը կդառնար պաշտոնական սահման, բնական է Ադրբեջանը չէր ցանկանա:

-Հիմա մենք կորցրե՞լ ենք դա:

-Այո: Հիմա մենք գնում ենք բանակցությունների առանց հստակ օրակարգի ,առանց հստակ հեռանկարի,որովհետև երբևիցե Հայաստանի նոր իշխանությունը չի ասել,թե ինքը ինչ է ուզում բանակցությունների միջոցով ստանալ,նա միայն ասել է,որ մենք ուզում ենք,որ բանակցություններին ներկա լինի Արցախը:Ադրբեջանը ասում էր՝ այս բանակցությունների արդյունքում Արցախը ամբողջությամբ պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ բարձր կարգավիճակով:Հասկանալի է,որ դա մեզ համար ընդունելի չէ:Մեզ համար ո՞րն է վերջնանպատակը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 7665 անգամ
Լրահոս
«Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am