Սալավյովը Հայաստան է գալիս
Հայտնի է, որ վերջին շաբաթներին ռուսական լրատվամիջոցներով ակնհայտ պրոպագանդա է գնում նախկին իշխանությունների, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին։ Մեր տեղեկություններով, մոտ օրերս Հայաստան է գալու հայտնի հեռուստահաղորդավար Սալավյովը եւ չի բացառվում նախկին ղեկավարների հետ հարցազրույց վարի։ Մեր տեղեկություններով, նա հանդիպումներ կունենա հայաստանյան մի շարք կոլեգաների հետ եւ ունի մտադրություն երկուսին հրավիրելու Մոսկվա համագործակցության։