Այս իշխանությունները դատապարտված են տապալման. Դավիթ Շահնազարյան.տեսանյութ

Հայտնի պետական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ «Իրավունքը» զրուցել է Արցախի հարցի շուրջ օր օրի սրվող ինտրիգի և առկա մարտահրավերների, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումների, որոշ շրջանակների կողմից մեծ աղմուկ բարձրացրած Վահան Շիրխանյանի բաց նամակի և մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ: Նախ անդրադառնալով Շիրխանյանի բաց նամակին` Շահն նպատակն է հատկապես ամբողջ Արցախյան ազատամարտը, ինչու ոչ 1988 թվականին սկսված շարժումը որակազրկելը:

«Փորձ է արվում ոչնչացնել այնպիսի կարևորագույն արժեքները, ինչպիսիք են Արցախյան ազատամարտը, Հայաստանի պետականությունը»

–Այս թեման արհեստականորեն ուռճացված է իշխանությունների կողմից: Այստեղ ես կցանականամ խոսել այն քաղաքականության մասին, որի շրջանակներում իրենց համար այդ դրվագը նման կարևոր էպիզոդ է: Նախ եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում` ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից կամ հեղաշրջումից հետո: Փորձ է արվում, այսպես կոչված, հեղափոխական տեսանկյունից ամբողջովին վերանայել անկախության տարիների ողջ պատմությունը: Խարխլել այն արժեքային համակարգը, որը կայացել էր, ոչնչացնել կամ առնվազն նվաստացնել մեզ համար կարևորագույն արժեքները, ինչպիսիք են Արցախյան ազատամարտը, Հայաստանի պետականությունը: Իշխանության ԶԼՄ-ների, նրանց սպասարկող տարբեր մանր-մունր գործիչների, իշխանափոխությունից հետո նրանց միացած անհատների միջոցով նպատակաուղղված գրոհի են գնում: Այսինքն, ներկա իշխանությունը ուզում է ցույց տալ, որ մինչ իրենց իշխանության զավթելը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, վատ է, շատ վատ: Ես բազմիցս ասել եմ՝ սա ծրագրված քաղաքականություն է: Տեսեք, հիմա որոշել են վերանայել 1998 թվականի ընտրությունները: Գիտեք, որ որևէ մեկը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին այդպես հետևողականորեն չի քննադատել, որքան ես: Եվ հետաքրքիր է, որ մեծ թվով անձինք, որոնք ժամանակին կրծքով Քոչարյանին ինձանից պաշտպանում էին, այսօր բղավում են, թե Քոչարյանին պետք է կախաղան բարձրացնել, ահեղ դատաստանի ենթարկել: Այդ մարդիկ, այսպես ասած, հավերժ քծնողներ են: Դրա համար ես բովանդակային առումով չեմ ցանկանում անդրադառնալ Շիրխանյանի նամակին, քանի որ, ինչպես ասացի, արհեստականորեն այդ ամենը ուռճացվում է: Պարզապես կարճ ներկայացրի, որ սա հետևանք է այն քաղաքականության, որը նպատակաուղղված ձևով տանում են ներկայիս իշխանությունները:

Տեսեք. ներկա իշխանություններին խանգարում են նախկին իշխանությունները, Սահմանադրությունը, մամուլը, օրենսդրությունը, օրհներգը: Այսպիսի մանր-մունր խնդիրներ առաջ քաշելով` փորձում են խլացնել իրոք կարևոր և մտահոգիչ հարցերը: Օրինակ` հայտնի գաղտնալսումները, որոնք խարխլել են ՀՀ արդարադատությունը, դա տաբու է, այդ մասին չպետք է խոսվի: Փորձում են քողարկել բացառապես բոլոր բնագավառներում իրենց տապալումները` տնտեսություն, սոցիալ-տնտեսական հարցեր, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց և այլն: Փորձում են հասարակության մի շերտին անընդհատ տրամադրել մյուս շերտի դեմ: Էլ չեմ խոսում Զինված ուժերի նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքի մասին: Հասկանո՞ւմ եք, պետականության հանդեպ նրանց մտածողությունը որևէ կապ չունի պետականությունն ամրապնդելու հետ, նրանք ամբողջովին խարխլում են պետականությունը, պատմությունը:

Որ այս իշխանությունները դատապարտված են տապալման, դա ակնհայտ է, բայց անհանգստացնողն այն է, որ մեր պետականությունն է լրաջագույն կորուստներ ունենում: Եվ համար մեկ վտանգը, իհարկե, Արցախն է: Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է, և այն գնահատականը, որ պատմությունը և հասարակությունը տալու է այս իշխանություններին, շատ դաժան է լինելու. ես ինքս ստիպված եմ լինելու ֆիզիկապես պաշտպանել այս իշխանություններին հասարակության այն հատվածից, որին իրենք ոտքի են հանել:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը հայության թիվ 1 խնդիրը պետք է լինի»

–Ձեր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել եք, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Արցախի համար, քան` Ադրբեջանը: Այսօր ևս այդ տեսակետի՞ն եք:

– Իշխանությունները իրենց բոլոր քայլերով դա ապացուցում են: Ավելին, ես ասել եմ` Ադրբեջանի համար նման ձեռնտու իրավիճակ բանակցային գործընթացում դեռևս չէր եղել, սկսած` 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովից: Եվ դրան հասել է ոչ թե Ադրբեջանն իր գործողություններով, այլ՝ մեր գործող իշխանությունը: Որովհետև այն դրական առավելությունը, որը ներկայիս իշխանությունը ժառանգեց նախորդ իշխանություններից` թե արտաքին քաղաքականության հարցում, թե հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, իրենք ուղղակի ոչնչացրել են: Մենք կանգնած ենք պատերազմի շեմին, այս վերջին օրերին ինչ-որ կատարվեց շփման գծում, ամբողջովին վերացրեց այն վերելակային պայմանավորվածությունը, որ Փաշինյանը ձեռք է բերել Ալիևի հետ` Ալիևի նախաձեռնությամբ:

Այն օրակարգը, ինչը որ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ գնում է բանակցությունների, դա ներքին լսարանին ուղղված պատասխան է: Որովհետև, այլևս կարևոր չէ ոչ Փաշինյանի օրակարգը, ոչ էլ՝ Ալիևի օրակարգը, կարևոր է եռանախագահողների օրակարգը: Համանախագահները մարտի 9-ին իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ այն, ինչը Փաշինյանը ուզում է, դա օրակարգի քննարկման հարց չէ:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել Արցախում տեղի ունեցած ԱԽ նիստում Փաշինյանի և Բակո Սահակյանի ելույթներին: Բակո Սահակյանի ելույթի մեխը հետևյալն էր՝ կարևորագույն խնդիրը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Սակայն Փաշինյանը ոչ այդտեղ խոսեց այդ մասին, ոչ էլ հետագայում դա ասաց: Սա արդեն իսկ խոսում է, որ Հայաստանն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ ջանք չի ներդնում: Մինչդեռ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը հայության թիվ 1 խնդիրը պետք է լինի: Սա ես համարում եմ ծրագրավորված քաղաքականություն, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները:

դիտվել է 878 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am