Եթե պետք լինի, կբանակցենք նաև սատանայի հետ.Արմենուհի Կյուրեղյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր,ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի հետ:/Մաս 2-րդ/

-Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ամենեամեծ հակասության մեջ եղել է ՀՅԴ-ն ,բայց եկավ մի պահ ,որ դուք <<Հրաշալի քառյակ >> կազմեցիք,շատ ակտիվ փորձ էր արվում իշխանություն վերցնելու,այդ ժամանակ նստեցիք սեղանի շուրջ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ,հանուն ինչի էիք առաջ նայում:

- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ էին բանակցությունները:Ոչ ոք չի ուզում տեսնել,որ ՀՅԴ-ի համար առաջնայինը պետության զարգացումը,պետականության ամրագրումն էր,որն էլ ենթադրում էր այդ օրերին ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններ: Եթե բանակցությունները չլինեին,ընտրական օրենսգիրքը չէր փոխվի:Դրանք բերեցին հետագա փոփոխությունների:

-Լևոն Տեր-Պետրոսյանի,իր թիմի նպատակները այդ փուլում ազնի՞վ էին:

-Եթե պետք լինի, կբանակցենք նաև սատանայի հետ,եթե դա է պահանջում մեր պետության ,մեր պետականության շահը:

-Հիմա բոլորը ասում են,եթե դուք 2008-ն եք ասում,եկեք հիշենք 1996 թվականը, եթե դուք ասում եք Սերժ Սարգսյան,եկեք հիշենք Լևոն Տեր- Պետրոսյանին:

-Այդ կառավարության օրոք էին,որ ընտրությունները զանգվածաբար կեղծվել են,ընտրախախտումները այնքան բարձր պլանկայի վրա են դրվել,որ մինչև օրս չի գերազանցվել:Եթե այդպես է ,եկեք այդ խախտումներից սկսենք,չաշխատենք երկակի ստանդարտներով:Արդարությունը միակողմանի և կիսատ չի լինում:

- Շատերն ասում են՝ դե եթե սկսել են,ուրեմն Մարտի1-ից հետո կանցնեն հոկտեմբերի 27-ին,շատերն էլ ասում են,այս ամենն արվում է,որպեսզի քողարկվի տնտեսական վատ վիճակը:Եթե ասում եք այո,ուրեմն այսօրվա իշխանություններին հանարվաություն եք տալիս ,որպեսզի մի 5 տարի զբաղվեն այդ գործերով:

-Թող իրավապահները զբաղվեն իրենց դատավարությունները իրականացնելով:Եթե մենք ասում ենք գնացեք զբաղվեք դրանով ,մենք չենք ասում միայն դրանով զբաղվեք:

-Դրանով զբաղեցնում են հանրությանը:

-Օրակարգում չպետք է դնել միայն այդ հարցերը,զուգահեռ և ավելի խորը պետք է լինեն տնտեսության զարգացման խնդիրները:Կառավորությունը պետք է զբաղվի տնտեսական,արտաքին քաղաքականությամբ,օրինապահները՝իրենց:Մարդկանց զբաղեցնում են կեղծ օրակարգերով,կամ կիսատ:

-Մեղրիում զինվորականները լքեցին զորամասերը,լուրջ քննադատության առարկա դարձավ,ինչի՞ հետևանք էր սա:Մեղրիի թեման այս օրերին շահարկվում է նաև այն առումով,որ առաջ են եկել մարդիկ,ովքեր հղում են կատարում Վազգեն Սրագսյանին,Կարեն Դեմիրճյանին և ասում,որ Մեղրիի վերադարձի հարցը օրակարգում է եղել և դա կապում են Քոչարյանի գործի հետ:

-Ես հստակ տվյալներ չունեմ և չեմ կարող հիմք ընդունել Շիրխանյանի նամակը,ուր են այդ հիմնավորումները:Ես մաթեմատիկ եմ,և միշտ սիրել եմ ապացուցելու համար հիմնավումներ ունենալ:Այն փաստը,որ Մեղրին չի հանձնվել,ոչ Քոչարյանի,ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի,ոչ Սերժ Սարգսյանի օրոք ,դա փաստ է:Իսկ այն պնդումները,որ Ռոբերտ Քոչարյանը ուզում էր հանձնել,հիմնավոր չեն,պետք է փաստերը լինեն:Փաստերի հիման վրա է պետք եզրահանգումներ անել,փաստերը թող դնեն հանրության առաջ,հանրությունը,իրավապահ մարմինները սկսենք քննարկել հարցը:

-Ինչո՞ւ այս փուլում օրակարգ բերվեց հարցը:

-Ռոբերտ Քոչարյանի վրա սարքած գործը ոչ մի կերպ չեն կարողանում հիմնավորել և ժամկետները երկարաձգելու համար է:

-Ամենուր բոյկոտ է ,դասադուլ,գործադուլ,մի կողմից ասում ենք դեմոկրատիայի դրսևորում է,մարդիկ իրենց իրավունքների համար պայքարում են:Բայց սա պետություն է և ինչ հետևանքներ կունենա այս ամենը:

- Ավշար համանքի բնակիչները բողոքում էին և չէին ընդունում մարզպետարանի կողմից նշանակված թեկնածուին, հիմնավորում էին ,որ տնօրենը նույն օրը պարտադրել է ուսմասվարին հրաժարական տալ և նրա փոխարեն նշանակել մեկին,ով մարզպետի մորաքրոջ հարսն էր:Երբ կարդում ենք նույն տնօրենի գրառումը,ով հրաժարավում է դպրոցի պաշտոնից և դիմում է հանրությանը,որ չի կարելի դա թուլություն չհամարել,քանի որ ինքը հղի է և չի ուզում ,որ այս ամենն ազդի իր երեխայի վրա:Ես ընդունում մ,որ ինքը որպես կին,ճիշտ է վարվել,բայց հո նոր չիմացավ ,որ հղի է,պետք չէր հասնել այդ ամենին:Կարող եմ մի բան ենթադրել, ստացվում է,որ հղի կնոջը նշանակեցին տնօրեն,փոխտնօրեն էին նշանակում մարզպետի բարեկամին,որ մի քանի ամիս հետո մարզպետի բարեկամը դառնա տնօրեն:Ամեն ինչ պետք է անեն ,որ բանակում նման դրսևորումները հնավորինս չլինեն:

-Ի՞նչ մոտեցումներով պետք է առաջնորդվենք:

-ՀՅԴ-ն ասում է,որ մենք ամեն ինչին պետք է համալիր նայենք,որովհետև մենք մի տեղ կարևորում ենք ժողովրդավարացման մեխանիզմների իրագործման հնարավորությունները Հայաստանում,մի տեղ մոռանում ենք ազգայինը,պետականը ,արժեքային համակարգը:Դրանք համալիր մոտեցումներ են,որոնք չպետք է խախտվի:Ժողովրդավարության անվան տակ սկսել էինք արժեզրկել արժեքային համակրգը:

-1 տարի է անցել,փոփոխություններ տեսնո՞ւմ եք այս առումով:Պետական համալսարանի շուրջ աղմուկ բարձրացավ՝վարչապետը հայտարարեց՝ով դուռ է փակել ուսանողների վրա,անելիք չունի:Հստակ հասկացվեց,որ Արամ Սիմոնյանը պետք է հրաժարական տա:

-Վարչապետը անուն չնշեց, ասաց՝ այն ռեկտորները,ովքեր դուռ են փակել ուսանողների առաջ,նրանք Հայաստանում անելիք չունեն,դրանից հետո Կրթության նախարան ասաց՝ կարծում եմ ՝դա ԵՊՀ ռեկտորի մասին է: Միգուցե այդպես են կարծում,միգուցե իրոք վարչապետը իրեն նկատի ուներ,չեմ կարող ասել, բայց դա ամենալավ ձևով վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է,կոռուպցիայի դրսևորման օրինակ :Այսօր հայտարարել,որ մեր երկրում կոռուպցիան արմատախիլ է արվել,աբսուրդ է, կոռուպիայի դեպք է Ավշարի դպրոցի տնօրենի նշանակման հարցը:Հովանավորչությամբ պաշտոնների նշանակումը,վարչապետը կամ նախարարի շուրթերով հնչեցրած ուղերձները, արդեն կոռուպցիոն դրսևորումներ են:

-Իրենք մի լավ բառ ունեն՝իներցիա ,իսկ այդ իներցիան միայն ՀՀԿ-ից չեն վերցրել, նաև ՀՅԴ-ից են վերցրել:

-Իրենք էլ են այդ իրենցիայի՞ տակ:

-Իրենք ընդունեցին,որ բաներ կան , իներցիայով է առաջ գնում:

-Եթե իրենք հայտարարում են ,որ մեր երկրում կոռուպցիան արմատախիլ է արված,մենք այլևս չենք միջամտում ,իրենք ելույթ են ունենում և հայտարարում,որ այն ռեկտորը,ով դուռ է փակել ուսանողների վրա,անելիք չունի:Ռեկտորին կարող է ազատել կամ նշանակել բուհի կառավարման խորհուրդը:Եթե կառավարման խորհուրդը որոշի,այդ մարդը դուրս կգա պաշտոնից: Իներցիան իրենց վրա էլ է:Բա ասում են՝մենք քաղաքական կամք ունենք:Եթե այդ առաջին դեմքերն էլ զերծ չեն իներցիայից,ապա մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու:

-Վատ ավանդույթներ եք թողել:

-Ես ընդունում եմ,որ ամենավերջին մակարդակներում,ամենավերջին օղակներում այդ իներցիան կա,բայց վերևի օղակներում դա արդեն վտանգավոր է :

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1205 անգամ
Լրահոս
Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am