Երբ պետք է Նիկոլ Փաշինյանի խոստացած գումարները հանեն դոշակի տակից.Արմենուհի Կյուրեղյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր,ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի հետ:/Մաս 1-ին/

-ՀՅԴ 33-րդ ժողովն անցկացրեց  Արցախում,ինչն աննախադեպ էր, որևէ ենթատեքստ կար:

-Միգուցե նաև ցանկություն ունեինք արձագանքելու այն հայտարարություններին, որ արևելյան և արևմտյան թևի միջև հակասություններ կան,կարծիքների բախում:Նաև մեկ այլ խորհուրդ կար՝Արցախը մերն է ,Արցախը Հայաստանն է ,Հայաստանը՝Արցախը:

-Չգիտեմ,դուք ձեզ ընդդիմություն հռչակեցի՞ք ,թե չէ,բայց ,եթե իշխանության մեջ չեք, ուրեմն ընդդիմությու եք:

-Անուններ չտանք,որովհետև այսօրվա ընդդիմությունը չգիտեմ իրոք ընդդիմություն է,թե ոչ,մենք մեր կարծիքն ենք հայտնել,հայտնում ենք,և հայտնելու ենք կառավարության այն քայլերի վերաբերյալ ,որոնք վնասելու են մեր երկրի պետականությանը,հզորացմանը:Մենք արտախորհրդարանական հզոր ուժ ենք,որը պայքարելու է ամբողջական իշխանությունը վերցնելու համար:

-Ինչո՞ւ եք վախենում ընդդիմություն բառից:

-Ես ասում եմ,հանրության մեջ ընդդիմության ընկալումը մի տեսակ այլ է:

-Գուցե հենց այս դիրքորոշումն էր պատճառը,որ անցած ընտրությունների ժամանակ ձախողեցիք,որովհետև տարիներ շարունակ ձեզ քաննադատել են այն բանի համար,որ ասել եք՝մենք և ընդդիմություն ենք,և իշխանություն: Ամեն ինչ մեր երկրում փոխվում է,բացի Հայ Հեղափոխական դաշնակցությունից:

-Շնորհակալ եմ հարցի համար,որովհետև հանրության մեջ անընդհատ այդ տեսակետը բաց է թողնվում,որպես ուղերձ: ՀՅԴ-ն մի ուժ է,որը պայքարել է ,պայքարում է և պայքարելու է պետականության հզորացման համար:Այո գնացել ենք ՀՀԿ- հետ,գիտակցել ենք,որ վարկանիշը իջնելու է, խնդիրը ոչ թե եղել է վարկանիշը,այլ նպատակի իրականացումը՝հասնել խորհրդարանական համակարգի հաստատմանը Հայաստանում::

-Ռեսուրսներ ունեիք,որոնք ընտրությունների ժամանակ շատ լավ կիրառում էիք:

-Եթե կարողանայինք կիրառել,այս խորհրդարանում կլինեինք,այն ժամանակ էլ 5 տոկոս չէինք հավաքի:Մենք գործել ենք արդար ճանապարհով և միգուցե մենք խնդիր ունենք հանրության մեջ մեր վարկանիշի բարձրացման:Չենք հերքում ,որ ՀՀԿ-ի հետ կոալիցիան մեր վարկանիշը իջեցրել է: Այսօր մենք ասում ենք,որ ամեն ինչ անելու ենք մեր կառույցը հզորացնելու համար,արևելյան և արևմտյան թևերի հետ համատեղ ծրագրերը իրականացնելու համար:

-Հեղափոխության ժամանակ Սփյուռքը շատ ոգևորված էր:Հայտնի է,որ ՀՅԴ-ն ամենահզորն է Սփյուռքում,ի՞նչ մոտեցում կա այսօրվա իշխանության նկատմամաբ:

-Ընդհանուր ժողովը ընդունել է որոշակի բանաձև և ընդհանուր ժողովի ժամանակ է այդ բանաձն ընդունվել ,ըստ որի՝ մենք գնում ենք ամբողջական իշխանություն վերցնելու: Բոլոր թևերն էլ նույն բանաձևերն են որդեգրել:

-Հրանտ Մարգարյանը խիստ գնահատականներ հնչեցրեց,և տպավորություն էր,որ շատ շուտ ՀՅԴ-ն բոլորովին այլ դիրքերից է խոսելու,որովհետև Հրանտ Մարգարյանը պատահական մարդ չէ ,եթե նման բան է ասում,ուրեմն խմորումներ կան ՀՅԴ-ի ներսում:Դրան հաջորդում են մի շարք փոփոխություններ,այդ թվում Հրանտ Մարգարյանի հեռանալը բյուրոյի կազմից:

-Եթե Հրանտ Մարգարյանը բյուրոյի կազմում չէ,դա նշանակու՞մ է ՀՅԴ փոխեց իր ուղեգիծը: Հրանտ Մարգարյանի հնչեցրած բոլոր խոսքերը միս ու արյուն դարձած արտացոլվել են ընդհանուր ժողովի բանաձևում:Մեր կուսակցության ուժը թիմային,միասնական լինելն է և կոնկրետ բանաձևումը եթե կա ,կապ չունի Բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է,թե մեկ ուրիշը:

- Նախկինում ամենամեծ ներդրողները Ռուսաստանի Դաշնությունից էին գալիս,հիմա արդեն չեն գալիս: ՀՅԴ-ն իր կուսակից ընկերներին ազա՞տ է թողել,գալի՞ս են ակտիվ ներդրուներ անում ,թե ոչ:

-Ներդրումների հոսքը մեծացնելու համար պետք է հստակ ներդրումային քաղաքականության տարվի,որը ստեղծի նպաստավոր պայմաններ :Իսկ նպաստավոր պայամանների համար պետք է ներդրումների պաշտպանությայ մասին օրենք,ապահովագրության մասին օրենք,սուվերեն ներդրումային ֆոնդի գաղափարը ,ընդ որում,այդ նշված օրենքների նախագծերը Արծվիկ Մինասյանի նախարար լինելու ժամանակ արդեն դրվել էին կառավարության քննարկմանը:Պետք է միջավայր ստեղծվի,ներդրումներ հենց այնպես չեն գալիս, ինչպես մեր վարչապետն է ասում՝ներդրումները մինչև օրս հեռախոսազրույցների մակարդակի վրա են:

-Բայց նախկինում գալիս էին:

-Որպեսզի որևէ մեկը որոշի իր ֆինանսները բերի Հայաստան որևէ տնտեսական ճյուղ զարգացնելու համար,նա պետք է համապատասխան ներդրումային միջավայր տեսնի:Առայժմ այդ միջավայրը չկա,դրանք դեռ հեռախոսի մակարդակի են:Ես վարչապետին հարցրեցի,թե ուր են այդ հեռախոսային խոստումներով միլոնավոր դոլարների ներդրումները,նա պատասխանեց՝գիտեք տիկին Կյուրեղյան,ներդրումները բարձի տակ դրված գումար չեն,որ վերցեն և բերեն: Այսքան ժամանակ է անցել,որ եթե դրանք բարձի տակ էլ չէ,այլ դոշակի կամ մատրասի տակ լինեին,հիմա վաղուց արդեն դրանց հանելու ժամանակը եկել էր:Միջավայր նշանակում է օրենսդրական համապատասխան փոփոխություններ:Հայտարարել,որ ոչ մեկը փայ չի մտնելու,չի խանգարել,դա քիչ է,պետք կայուն և օրենսդրական միջավայր:

-Կանգնեցի՞ք չէ իրենց կողքին,ողջունեցիք այս փոփոխությունը:

-Փոփոխությունների անհրաժեշտություն միշտ էլ կա:Ցանկացած ամենաբարձր զարգացած երկրում փոոխությունների անհրաժեշտություն կա:Ողջունեցինք այն փաստը ,որ ժողովուրդը վերջապես հասկացավ,որ ինքն է տերը այս երկրի,որ վերջապես ժողովուրդը հասկացավ,որ ինքը պետք է լինի պահանջատեր:

- Դվին հյուրանոցային համալիրի սեփականատերը ,ով հայտնի գործարար է և մեծ ներդրումներ է արել Հայաստանում ,վերջերս հարցազրույց էր տվել և խոսել բազմաթիվ խնդիրներից ,այն մասին ,թե ինչու չեն կարող ներդրում անել: Խոսել էր նաև այն մասին,թե այժմյան իշխանության հետ կապված ինչ խնդիրներ կան, և ինչ էր տեղի ունենում նախկին իշխանության ժամանակ : Ասում էր՝այս ամենով հանդերձ ,հայրենասիրական մղումներով որոշել եմ 50 միլիոն ներդրումներ անել:ՀՅԴ-ի մեջ կան մարդիկ,ովքեր այս խնդիրներով հանդերձ հայրենասիրական մղումներով կգնան այդ քայլին:

-Ինչպես վարչապետն է ասում ՝քննարկումների շրջան կա,քննարկումներ են գնում:Վարչապետն ինքն է ասում,որ քննարկում է միլիոնավոր դոլարների շուրջ,մենք էլ ունենք քննարկումներ,բայց միևնույն է,ցանկացած մեկի համար բիզնեսը առաջին հերթին ենթադրում է միջավայր:

-Այսպիսի մի հայտարարություն արեց վարչապետը՝կարևորը փողը չի,կարևրը գաղափարն է:

- Նա ասում էր կարևորը փողը չի,եթե կա նպատակը,գաղափարը, և նպատակին հասնելու հստակ ծրագիրը: Ուզում եմ այդ նույն մտածողությունը զուգահեղ տեղավորել մեր կառավարության ծրագրի մեջ,արդյոք կրառավարության ծրագրում չկա այնպիսի գաղափար,նպատակների հասնելու հստակ նկարագրություններ,որ ներդրումներ չեն հոսում Հայաստան: Եթե չկա,ուրեմն մենք խնդիր ունենք կառավարության ծրագրի հետ:Եթե կառավարության ծրագրում գաղափարները կան,քայլերը հստակ նկարագրված են,ո՞ւր են ներդրումները:

-Աղքատության հաղթահարման հետ կապված հայտարարեցին,որ 18 000-ը պետք է դառնա 25 000 :

-Ես այդ մոտեցումը չեմ հասկանում, թիվ սահմանել և ասել,որ եթե ամենացածր թոշակը կամ նպաստը լինի 25000 –ից բարձր,ապա ծայահեղ աղքատությունը կհաղթահարվի: Թիվը չի կարող սահմանափակել ծայրահեղ աղքատության երևույթը,որովհետև 25 500-ից անմիջապես հետո կարող է լինել գնաճ,այդ դեպքում այդ գումարը ստանում է նույն արժեքը,ինչ-որ ժամանակին 18000 էր:Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար հստակ մոտեցում է պետք ,պարենային նվազագույն զամբյուղի գաղափարը պետք է օգտագործել, և դա համեմատության մեջ դնել ծայրահեղ աղքատության հաղթահարելու համար սահմանված թոշակի հետ:Ամեն տարի նախկին կառավարությունն էլ նման բան անում: Մարդը դեռ իր թոշակը չէր ստացել,գնաճ էր գնում և այդ թոշակի բարձրացումը ոչ մի կերպ չէր ազդում այդ մարդու ապրելակերպի վրա:

-ԱՎԾ-ն հրապարակել է փետրվար ամսվա տվյալները,ըստ որոնց շինարարության,աշխատավարձերի աճ է արձանագրվում է, այսինքն՝ վիճակագրորեն կյանքի որակը դեպի լավ է գնում:Էլետրաէներգիայի ծախսի և արտադրության հետ կապված նվազում է նկատվում:

-Միգուցե կյանքի որակի լավացման՝ իմ և ԱՎԾ-ի վերլուծողների պատկերացումները տարբեր են:Ինչ է նշանակում կյանքի որակի բարձրացում,ես ընկալում եմ,որ դա ենթադրում է էլաեկտրաէներգիայի ավելի շատ օգտագործում,եթե ավելի շատ եմ տեխնիկայից օգտվում,իմ արժամանապատիվ կյանքի համար,միգուցե այդ չափորոշիչը չենք նշում, բայց եթե էլեկտրոներգիայի սպառումը նվազել է 21 տոկոսով,ես ինչով կարող եմ ենթադրել,որ կյանքի որակ է բարձրացել:Եթե շինարարության մաշտաբներն ավելացել են,անմիջապես ենթադրություններ անել կյանքի որակի բարձրացման, ճիշտ չէ:

-Վերջերս հայտարարություն արեցիք,ասացիք՝ ես ինձ Հայաստանի քաղաքացի եմ համարում , բայց կառավարության նշած այդ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ այդ օրն էլ չենք նշում Քաղաքացու օր:

-Լրագրողը,երբ ինձ հարցրեց,ես ասացի,որ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում:Լրագրողը ասաց,որ բացատրում են՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հարաժարական տվեց,դրան ի պատասխան նշեցի,որ եթե այդպես է ,ապա ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել,դա ավելի մեծ ձեռքբերում է Հայաստանի քաղաքացում համար:

-Ոչ Ռոբերտ Քոչարյանը,ոչ էլ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո նրան չբնութագրեցին այնպես,ինչպես,որ Լևոն Տեր -Պետրոսյանը 2008-ին եկավ և բնութագրեց ռեժիմը և պետք է օր առաջ ազատվել նրանցից:

-Մենք չպետք է մոռանանք ,որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պատճառներ ուներ,նրանից պահանջեցին,պահանջը ներքևից էր,քանի որ տնտեսությունն էր քանդվել,նրա իշխանության օրոք ապրում էինք սև ու մութ պայմաններում և այդ ամենը կապել միայն արցախյան պատերազմով ,սխալ կլինի:Այդ օրերին ունեինք արտադրության անկում,արտադարամասերը,գործարանները սեփականաշնորհվեցին էժան գներով,թալանվեցին:Այսօր էլ դեռ հետքերը կան,երբ ես Երևանից Վանաձոր եմ հասնում,ճանապարհին այդ թալանված գործարաններն են,միայն պատերն ու կմախքները մնացած:Մենք արտադրություն չունեինք ,տնտեսության ոչ միայն զարգացում չունեինք,այլ անկում ունեինք:

-Նախկին իշխանությունները արժանի գնահատական չտվեցին:

-Եթե ամեն նոր իշխանություն գա և փոխանակ փնտրի զարգացման ճանապարհը և երկրի հզորացումը, այլ նայելով հնին ,սկսի միայն քննադատելը, լավ բանի չենք հասնի:Իհարկե քննադատելն էլ է պետք,բայց սա պետք է լինի գործունեության շատ փոքր տոկոսը: Ամբողջ կառավարության գործունեությունը հենել միայն նախկինների քննադատության վրա,աբսուրդ է:Բա ուր մնաց երկրի զարգացումը:Իշխանության էին եկել այն ակնկալիքով,որ երկիրը սկսելու է զարգացման ճանապարհ բռնել: Իմ ասածը ոչ թե դաշնակցության հետ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի պատասխանն էր,այլ իրականությունը՝Քաղաքացու օրը:Հասկանում եմ,որ մեր սահմանադրությամբ քաղաքացին գերագույն արժեք է, ապա եկեք Քաղաքացու օրը նշենք սահմանադրության օրր:Եթե խոսում ենք մարդ –քաղաքացի հարաբերության մասին,կա դեկտեմբերի 10՝Մարդու իրավունների պաշտպանության օր:

-Ամեն ինչ սկսում ենք նոր էջից:

- Ես կողմնակից կլինեի ,որ այս շարժումից հետո մեր երկրում տնտեսության զարգացման ծիլերը նկատվեին,խոսում ենք քաղաքացու մասին, կյանքի որակի բարձրացման,արժանապատիվ կյանքի համար պայմանների ստեղծում: Իսկ արժանապատիվ կյանքի պայմանների բարելավումը սկսել աշխատատեղերի կրճատումով , սխալ եմ համարում:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1431 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am