Վիշապի դեմ ես պայքարել,բայց քո վիշապացումը շատ արագ տեղի է ունենում.Տիգրան Քոչարյան

Հարցազրույց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ/Մաս 1-ին/

-Սկսենք Նազարբաևի հրաժարականից,մեր սոցցանցերում մեծ ակտիվություն նկատվեց, կապեցին Հայաստանի հեղափոխության հետ:Կապ տեսնո՞ւմ եք:

-Առաջին լուրը ,որ եղավ,ֆեյսբուքյան հեղափոխականները սկսեցին տարածել,թե ահա հեղափոխությունը հասավ նաև Ղազախստան,  ամենատարեց ղեկավարը հրաժարական է տվել:Այդ զանգվածը չի խորանում պրոցեսի մեջ,որովհետև կարծիք արտահայտելու համար իրենց ոչ գիտելիք է պետք ,ոչ ընթացիկ պրոցեսները:Փաստորեն, Նազարբարևը արեց իր թավշյա հեղափոխությունը և շատ գեղեցիկ ձևով իշխանությունը հանձնեց իր աղջկան,իհարկե հիմա ժամանակավոր մարդ կա,ով փոխարինում է ,բայց Դարիգա Նազարբաևան դարձավ Սենատի ղեկավար,իրենց սահմանադրությամբ ,եթե վարչապետը չի կարողանում պարտականությունները կատարել,անցնում է Սենատի նախագահին:Փաստորեն շատ գեղեցիկ ձևով իշխանությունը փոխանցվեց իր աղջկան:Ես չհասկացա ,թե հեղափոխականները ինչի վրա էին ուրախանում:Ցավոք,այդ ֆեյսբուքյան զանգվածը և որ  ավելի վատ է ,որ նաև ֆեյսբուքից դուրս էր այդ զանգվածը գոյություն ունի և իրենք առանց հասկանալու կարծիքներ են հայտնում և փորձում են միայն ինչ-որ բան ասել: Իրականում մի քիչ հումարային ժանրով ասեմ,եթե Ղազախստանում Հայաստանից ինչ-որ մեկը հեղափոխություն է արել, ապա արել է Արմեն Սարգսյանը,որովհետև Դարիգա Նազարբաևան,եթե չեմ սխալվում, իր աշակերտներից է եղել և բավականին լավ հարաբերություններ կան նախագահ Սարգսյանի և Նազարբաևի դստեր միջև,բայց այս ինֆորմացիան ֆեյսբուքյան դմդմփումների համար չէ:

-Հայտնի է,որ 600 զինվորականներ Մեղրիում լքեցին զորամասերը :

-Պարզ է ,թե ինչի հետևանք է,հետևանքը ապրիլյան հեղափոխությունն է:Այս զինվորականները մինչև բանակում ծառայելը հասարկության անդամներ էին և հաստատ որոշ զանգված փողոցներ է փակել ,և հարցերը որոշել փողոց փակելով,բունտ անելով,դասադուլով:Տեսնում է ,որ մարդիկ ամեն չնչին առիթով իրենց իրավունք են վերապահում փողոց փակել,մտածել են՝ինչու ոչ ,կարելի է նման բան էլ այնտեղ անել:Բայց չեն մտածել,որ բանակը բոլորովին այլ օրգան է, և բանակում այդպիսի բաները անթույլատրելի են:Խնդիրը նաև այն է,որ ապրիլյան հեղափոխության ժամանակ խաղաղապահների գունդը լքեց ծառայությունը և միացավ ցուցարարներին,որ մի կողմից ժողովուրդը բանակը միասին են,այդ մեսիջը տվեցին հասարակությանը, բայց մյուս կողմից զինվորականը իրավունք չունի լքելու ծառայության վայրը:

-Առաջին ձախողումը  տեղի ունեցավ Վիգեն Սարգսյանի ղեկավարած բանակում:

-Ցույց տվեցին նաև Վիգեն Սարգսյանին ,որ ամբողջապես չես տիրապետում ,չես ղեկավարում.հեղափոխական կոճակներ սեղմողները ցույց տվեցին ,որ բանակում էլ,ինչ կուզենք,կանենք:Ի՞նչ եղավ:Ոչ ոք չպատժվեց, այդ ծառայության վայրը լքածներից,իսկ իրենց հրամանատարը նույնիսկ պաշտոնի բարձրացում ստացավ: Քանի որ մեր իշխանությունները ,և ներկա և նախորդ ,ասում են,որ բանակը քաղաքականությունից դուրս պետք է լինի, կարևոր չէ,թե ով է իշխանության ղեկին,ինչ ռեժիմ է,կա գրված օրենք,որ բանակոմ ծառայողը իրավունք չունի իր ծառայության վայրը լքելու, դա համարվում է սամավոլկա և ինքը պետք է խստիվ պատժվի:Եթե այդ ամբողջ գնդի ժողովուրդը, ուրիշ ծառայողները նայում են,մտածում են,դե եթե կարելի է,մենք լ նման ձևով լուծենք:Լավ կլինի,որ այս հարցին խիստ մոտեցում լինի,բանակը այն հատուկենտ կառույցներից է ,որ որևէ մեկը իրավունք չունի օգտագործելու ինչ-ինչ նպատակներով:

-Կարծեմ գործեր հարուցվել են:

-Ես հիմա որոշ ծառայողների ծնողների զայրույթը գուցե առաջացնեմ,բայց ամեն դեպքում իրենք պետք է պատժվեն:Պատկերացրեք Մեղրին,որը Հայաստանի սահմանն է Իրանի հետ,Ադրբեջանի հետ և նման բան է տեղի ունենում,Աստված չաներ,որ Նախիջևանից ինչ-որ բան տեղի ունենար,որովհետև իրենց հետախուզությունը,ինչպես մերը շատ լավ աշխատում է,ի՞նչ պետք է լիներ,ո՞վ էր պատասխան տալու այդ քայլի համար:Պատժելը պետք է դաս լինի բոլորի համար,որ երկրում ինչ էլ կատարվի,բանակը իր օրենքներով ,կանոնակարգոց պետք է շարժվի:

-Երբ պետք է այդ գիծը գծվի. հեղափոխական և հետհեղափոխական ժամանակշրջանում:

-Հիմնական գիծ գծողը Փաշինյանն է…

-Դե ինքն ասաց,որ հնարավոր չէ փողոցներ փակելով ինչ-որ հարց լուծել:

-Ինքն ասաց,բայց կամ սաբոտաժ են անում իր ասածները ,կամ ինքն իր ասածներին հետևողական չի,որովհետև երկու դեպք՝Մանվել Գրիգորյանին բաց թողնելուց հետո մարդիկ փակում են ճանապարհնեը,իրենց ոչինչ չի լինում,գալիս են պատգամավորներ,խոսում են,համոզում են:Սրճարանների քանդման պայքարողների դեմ,որոնք նույնպես փորձեցին փողոց փակել, բիրտ ուժ կիրառվեց:Իմ կարծիքով պետք է այսպես լինի.այսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողոց փակել, որևէ մեկը իրավունք չունի նման բաներ՝դասադուլ,գործադուլ:Գործադուլ են անում,բոլորին գործից հանել,փողոց են փակում,փողոցը կես ժամվա մեջ մաքրել:Չդնել տարբերություն մերոնքականների և ձերոնքակաների,այսինքն՝մերոնքականները կարող են,ձերոնքականները չեն կարող, ի վերջո դա նույնն է,նույնիսկ ավելի գրոտեսքային տեսքով,որը եղել է նախկին իշխանությունների ժամանակ: Եթե հեղափոխություն ես արել,այլ ոչ թե անվանափոխություն,բարի եղիր նոր կանոններով հետևիր,կամ քո ասածին տեր կանգնիր:Էլի եմ ասում,սրանք իրավունք ունեն ֆեյք նորություն տարածել,նրանք իրավունք չունեն՝պետք է պատժել,պետք է փակել,պետք է լուծարել,աշխտավայրից վռնդել,մի փոքր պետք է կոմնորոշվել:Եթե դու սկսում ես տարբերություն դնել,դու մտնում ես նույն պրեցեսի մեջ,որի մեջ եղել ենք վերջին 30 տարին: Լավ կլինի Փաշինյանը հասկանա,որ ինքը ոչ միայն քայլածների,փողոց փակածների վարչապետն է,այլ բոլորի վարչապետն է,նույնիսկ այն մարդիկ,ովքեր իրեն չեն ընտրել, կամ չեն մասնակցել հեղափոխություանը,ինքը պատասխանատու է նրանց համար էլ,այլ ոչ թե հեգնանքով ասել՝թող իրենք էլ Քաղաքացու օրը գնան խաշ ուտեն, դա էլ է քո երկրի քաղաքացին,և ի վերջո այդ ժողովուրդն էլ,ով քեզ չի ընդունել կամ քո կողքը չի քայլել ,պետք է եղած ժամանակ կկանգնի և ՀՀ պաշտպանության սահմանների,և մնացած առումներով ,և հարկեր է վճարում,և ընտանիք է կազմում ,և երկիր է զարգացնում,ծնելիություն է ավելացնոմ,դու պետք է հասկանաս,որ դա ձերոնցական թայֆան չի և այն,ինչի դեմ դու պայքարել ես՝ վիշապի դեմ ես պայքարել,բայց քո վիշապացումը շատ արագ տեղի է ունենում:

-Մենք շատ քննադատում ենք,շատերն էլ ասում են սխալ հաշվարկ է, հետևանքների մասին չեք մտածել,եթե այսօր փողոց եք փակում,վաղը ձեր առջև են փակելու:Մյուս կողմից էլ մեր իրականության մեջ գիտենք ,որ ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չէ,ստեղծվել էր մի համակարգ՝95-96 թվականներից, որ ընտրություները կանխորոշված էին,իշխանությունը միշտ հաղթում էր:Այլընտրանքի տեղ չէին թողել, ապագայում եկող ուժերի համար ի՞նչ ճանապարհ է մնում:Իշխանությունը միշտ նույն դեմքն է ստանում, ընտրությունները  վերցնում է  իր ձեռքը:Հետևաբար ինչ ճանապարհ է մնում:

-Հայաստանում իշխանության եկավ ընդդիմությունը,իրենց ասած հեղափոխության հետևանքով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ Հայաստանը այսուհետ ժողովրդավար երկիր է լինելու, և ինքը լինելու է ժողովրդավարության պահապանը:Փաստորեն, ինքը նաև պետք է ապահովի,որ եթե հետագա ընտրություններով ինչ- որ իրավիճակ ստեղծվեց և ՔՊ-ն հավաքի ավելի քիչ ձայն,քան ընդդիմությունը ,ինքը պետք է իշխանությունը հանձնի ընդդիմությանը:Հավատալ դրան , ես մի քիչ սկեպսիսով եմ վերաբերվում, որովհետև պահվածքը իշխանությունների ցույց է տալիս,որ նույն քամահրական վերաբերմունքը,արհամարհանքը ընդդիմությանը,մարդկանց 3 սենյակում տեղավորել,19 հոգու 22 ֆեյք անվանել , 300 հոգանոց ինչ-որ խմբակ անպատվել,դա իրենց ոչինչ չի տալիս,որ ապագայում,որ ենթադրենք բողոքավոր զանգվածը շատ ավելի մեծ լինի,այնպիսի ընտրություններ կլինեն,ինչպիսին պետք է լինեն: Կարող ենք հիշել Լենա Նազարյանի խոսքը,որ ասաց,որ եթե մենք ուզենք բոլոր 24 ՏԻՄ-ում էլ կհաղթենք:

-Չի ասում բիրտ ուժով,ասում է մենք բարձր վարկանիշ ունենք:

-Այընտրանք կա,բացի ընտություններից,մի այլընտրանքը Սասնա Ծռերն են,որոնք ժամանակին փորձեցին զինված ապստամբություն անել,դա էլ մարսվում է կամ ներվում,մյուս այլընտրանքը հեղափոխական վիճակն է: Իմ կարծիքով ,եթե Փաշինյանը հետաքրքրված է երկրի ստաբիլ,երկարատև զարգացմամբ, ինքը պետք է այնպիսի ինստիտուտներ ստեղծի,ոչ թե իր կամքով,այլ համակարգը այնպիսին ստեղծվի ,որ այլևս ոչ Սասնա ծռերի նման ապստամբություն հնարավոր լինի,ոչ էլ փողոցային հեղափոխություն :Ես դեռևս չեմ տեսնում,որ նման բաներ ուզում են անել,ավելի հակառակ պրոցեսներ են գնում, անցումային արդարադատություն և այլն ,այդ բոլորը տեղավորվում են այս ամեն ինչի մեջ:

-Հիմա  ջրի են  երես դուրս եկել ,չեն էլ թաքցնում,որ Սորոսի հովանավորությամբ ուժեր են հայտնվել, մի մասն էլ հայտնվեց  ԱԺ-ում:

-Չեմ ընդունում այն,որ ասում են՝չենք ուզում կուսակցություններից փող վերցնել, կամ բիզնեսից փող վերցնենք,ուզում ենք անկախ լինել,դրա համար Սորոսից ենք վերցում, կամ Եվրազիայից ենք վերցնում:Ինչ տարբերություն,մինևնույնն է,դու անկախ չես:Այսինքն ,եթե դու մի տեղից գումար ես վերցնում,դու ինչ-որ ձևով կաշկանդված ես լինում: Անկախության համար պետք է գովազդային շուկա, և շատ երկրներում պետությունը մեդիային աջակցություն է տալիս:

-Այլ ոչ թե տարածքներ են խլում լրատվամիջոցներից,ինչպես հիմա:

-Ասում է այսքան գումարը ստացիր,քո մինիմալ աշխատանքը կազմակերպի,մնացածը կախված է քո պրոֆեսիոնալիզմից, ինչ նյութեր կգրես,որ կարողնանաս գովազդատուներին բերելս ,նորմալ պրակտիկան դա է:

-Դա նորմալ պրակտիկա  է,բայց ոչ մեզ մոտ…

-Այլ ոչ թե գնաս Սորոսից կամ մեկ ուրիշից գումար վերցնես և ձևացնես,որ դու անկախ ես, որովհետև ումից դու փող ես վերցնում ,դու երբեք դու չես կարող այդ մարդուն,կամ կազմակերպությանը,կամ այդ կազմակերպության տակ աշխատողի դեմ խոսել,կամ ինչ-որ բան ձեռնարկել:Ես չեմ տեսնում,որ մամուլը այդպիսով ազատ է լինում:Մյուս խնդիրը ՝մարդը գործարարից փող է վերցնում կամ տեղի կուսակցությունից,ինքը ամեն դեպքում ավելի հայանպաստ գործունեություն է իրականացնում,քան արտաքին կառավարման տակ գտնվող ֆոնդերի:

-Վտանգ տեսնո՞ւմ եք:

-Հա,իհարկե:Մենք կարող ենք տեսնել ոչ միայն Սորոսն է,Սորոսն է անուն հանել,որովհետև ինքն իր կայքում տեղադրում էր,թե ովքեր ինչքան են վերցրել:Բազմաթիվ ֆոնդեր կան, բոլորը գումար են լցնում,խոսքը ոչ թե միլիոնների,այլ տասնյակ միլոնների մասին է:Ամեն տված դոլարի դիմաց,դու համապատասխան հաշվետվություն պետք է անես,դա պետք է լինի մեդիա իվենտ,լուսաբանվի,եթե քեզ զանգեն ասեն, մեր ընկերը փողոց է փակում,դու էլ պետք է գնաս այդ փողոցը փակես ,դու նրանից դրդված ,որ ֆինանսավորվում ես,լավության տակ չմնալու,գնում ես ,միանում ես այդ ամեն ինչին: Ինչու պետք է Հայաստանի ներքին պրոցեսները կառավարվի դրսից: Փաշինյանը Իրանում ասաց,որ մենք պետք է օտարերկրյա գործակալներին բացահայտենք,պատժենք,իրեն բարդ կլինի:Ես սպասում էի,որ ասուլիսի ժամանակ որևէ լրագրող իրեն կհարցնի ՝օտարերկրյա գործակալների տակ ում ես հասանում, Ռուսաստանի ֆինանսովարման տակ գտնվող ժողովուր՞դն է,ԱՄՆ-ի՞,Սորոսի՞,շատերը Սորոսը ԱՄՆ-ի հետ են կապում,բացարձակապես կապ չկա:Ինչքան է ատում Թրամփը Սորոսին ,երևի թե նունիսկ Հայաստանի սորոսացածները չեն ատում:Այստեղ էլ են հարցեր առաջանում,որովհետև որոշ գործակալներ կառավարությունում են, արտասահմանցի գործակալներն են,մարդիկ կան,որ պեչատ դնելու տեղ չկա,բայց նրանք պաշտոնի են:

-Երևի առիթ կունենա դրան  անդրադառնալ վարչապետը:

-Պարզ չի,միգուցե հերթական ինչ-որ բան ասելն է,որովհետև վարչապետը սիրում է ինչ-որ բան ասել ու չհետևել դրան, միգուցե դրանից էլ կլինի,եթե մենք համարենք օտարերկրյա գործակալ այն մարդուն,որը ֆինանսավորում է ստացել դրսից, դա էլ կարելի է ապագայում դարձնել անցումային արդարադատության ևս մի մահակ,որ դու փող ես ստացել այս ծրագրով,առանց խորանալու ինչ ծրագիր է եղել,դու օտարերկրյա գործակալ ես:Միգուցե տակը այդ հիմնավորումն էր:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը ՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 8478 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am