Իշխանությունը համառ կուրությամբ չի ցանկանում նկատել 1996 թվականի խայտառակությունը

Օրերս «Ֆեյսբուքում» գրառում էի կատարել՝ հղում կատարելով 1996֊1998 թվականների մամուլի հաղորդագրություններին, տեսանյութերին, որոնցից ակնհայտ է դառնում, որ առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել 1996 թվականին՝ կեղծվել են նախագահական ընտրությունները։ Այժմ ցանկանում եմ նույն համատեքստում հղում կատարել ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությանը՝ կապված 1996 թվականի ընտրությունների հետ, որում նշված են այն հանգամանքները, որոնք պետք է պատշաճ ուշադրության արժանանային ներկա իշխանությունների կողմից, պետք է տրվեին այդ իրադարձությունների իրավաքաղաքական, քրեաիրավական գնահատականները, իսկ մեղավորները պատժվեին օրենքով սահմանված կարգով, մինչդեռ ի՞նչ է ստացվում, թավշյա քայլիշխանությունը, որը պարբերաբար հրապարակներից գոչում է արդարության ու արդարադատության մասին, արդարադատության հետ աղերս չունեցող մի քննություն է սկսել մարտի 1֊ի գործով, որը լի է բազմաթիվ խայտառակ խախտումներով՝ ցանկանալով մեկուսացնել նախագահ Քոչարյանին ու տեսնելով, որ «գործը ջուր է»՝ գործի է դրել նույնիսկ իր քրեադատավարական զրպարտիչներ Սիլվա Համբարձումյանին, Վահան Շիրխանյանին ու այլ մորթապաշտների։ Միաժամանակ իշխանությունը համառ կուրությամբ չի ցանկանում նկատել 1996 թվականի խայտառակությունն ու թեկուզ հանուն պատմական ճշմարտության ու արդարության՝ ձեռնամուխ չի լինում դրա բացահայտմանն, այսինքն ստացվում է, որ Վահան Շիրխանյանի կամ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները թավշյա արդարադատների համար առավել կարևո՞ր են, քան ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը։

Իսկ միթե՞ նույն Վահան Շիրխանյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու մնացյալ այլոք, ովքեր այսօր կուրծք ծեծելով Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններն են արդարացնում, այն տարիներին անմիջական մասնակիցները չե՞ն եղել ընտրակեղծարարությունների, ինչո՞ւ է լռում ՀՔԾ֊ն, ինչո՞ւ վարչապետն ազնիվ չէ հանրության հետ, ինչո՞վ է պայմանավորված այս կամայական ու ապօրինի արդարադատությունը։ Այս ու մնացյալ կարևորագույն հարցերի կապակցությամբ պահանջում եմ վարչապետի պատճառաբանություններն ու գնահատականները։

Երբ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, քաղաքական հետապնդումներ չիրականացրեց, հակառակը՝ բանտերից ազատ արձակեց քաղբանտարկյալներին ու բռնեց հանդուրժողականության ուղեծիրը՝ փորձելով գործի դնել ոչ թե պատժիչ մեխանիզմն, այլ միասնականության, պետականամետության ճանապարհով զարգացնել երկիրը, իսկ գուցե այնժամ պետք էր «չներե՞լ» վերոհիշյալ պետականախույս ուժերին, որպեսզի վերջիններս շուրջ քսան տարի անց իրավական վայնասուն չբարձրացնեին՝ փորձելով հիշեցնել չեղածն ու մոռացության մատնելով այն, ինչ եղել է։

Ամեն դեպքում մերօրյա իշխանությունը, որն ազդարարելով սիրո ու հանդուրժողականության հեղափոխության հաղթանակը ձեռնամուխ եղավ Քոչարյանի նկատմամբ իրավաքաղաքական փաստազուրկ հետապնդման, մինչդեռ նախևառաջ պարտավոր է քննության առարկա դարձնել այն, ինչ տեղի է ունեցել 1996 թվականին՝ հաշվի առնելով թե՛ համացանցում առկա բազմաթիվ փաստերը, թե՛ ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը տոտալ կեղծիքների վերաբերյալ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am