Փաշինյանը պետք է ազնվություն ունենա և ասի՝ լավ չեք ապրելու.Արփինե Հովհաննիսյան

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ/Մաս 2-րդ/

-Դատական համակարգի հետ կապված հայտարարություններ արեց:

-Ես ինքս հիմա շփոթմունքի մեջ եմ.Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է,որ ոչ մեկը չի զանգում ,բայց մենք տեսել ենք ,որ զանգում եք,հայտնի գործերի հետ կապված:

-Ասացին՝ով դա արել է ,մոնտաժել է,դա մոնտաժված տարբերակն է:

-Շատ բան կարելի է ասել,բայց ակնհայտ է,որ այնտեղ մոնտաժի խնդիր չկա և կոնկերտ խոսվում է կոնկրետ քրեական գործի մասին,քննարկվում են գործի հանգամանքները:

-Այնքան դժվար է ,10-20 տարի այդ ամենը եղել է ,պետք է դրանից ազատագրվել:

-Երբ դա ասում եք,ես ձեզ խոսքերին կարող եմ ըմբռնումով մոտենալ,որովհետև դուք դա ասում եք,որ դուք երբևէ չեք հայտարարել,որ համակարգային կոռուպցիա,մենաշնորհ,օլիգարխիա չկա:Ինքն ասում է,որ համակարգային կոռուպցիա չկա, մանր կոռուպցիայի դեմ ձեռքի հետ պայքարում ենք,մենաշնորհ չկա,անցումային արդարադատության այն փաստաթղթերը ,որնք դրվում են սեղանին,իրենց մեջ իրականում պարունակում են ներքին հակասություններ և խնդիրներ,իրականում ամենակարևոր վտանգի մասին չեն խոսում: Կասեք՝ անցումային արդարադատության ինչ հաջողված օրինակներ ունենք,որտեղ երկիր ներդրումներ են գալիս, իսկ օրինակ ժողովրդին քաղաքացիներին բացատրել են,որ գիտեք,եթե ձեր վրեժի զգացումն ենք ուզում բավարարել,այնպես անել,որ դուք տեսնեք,մենք ինչքան ազնիվ ենք վարվում,բայց ասե՞լ են,որ դրանից հետո ,օրինակ,ներդրում երկիր չի մտնելու:

-Ժողովուրդն ասում է՝դուք ,նրանք ովքեր մեզ կեղեքել են,թալանել են,գողացել են,նրանց հարցերը լուծեք,մենք կդիմանանք այս վիճակին,դուք կրճատեք, հետ կխոսենք նրա մասին,թե ինչպես պետք է ապրենք:

-Ես իրականում համամիտ չեմ:

-Ժողովուրդն է ասում:Երբ ես իշխանության ներկայացուցիչներին հարցադրումներ եմ անում,ասում են՝ դուք ինչու չեք ուզում համբերել,դիմանալ, աջակցել,օգնել,իշխանությունը այդ ճանապարհին է:

- Համբերել,դիմանալ, աջակցել,օգնել իհարկե,սա համարեք իմ օգնությունը իշխանություններին,երբ ես այս հարցադրումների վերաբերյալ թերությունները բարձրաձայնում եմ:Ես դեմ չեմ ,որ իշխանություները կարողանան օրինական ճանապարհով վերադարձնեն այն ամենը ,ինչ իրենք նպատակադրել են:Բայց այն ճանապարհը,որով իրենք դա անում են, ուղիղ ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Պետք է ազնվություն ունենալ և քաղաքացուն ասել,որ ինքը լավ չի ապրելու,եթե այս խնդրները լինեն:Ես այս ամենը ասում եմ,որովհետև ներքին հանգստություն,վստահություն և խաղաղություն ունեմ այս ամենը բարձրաձայնելու;Երբ ամիսներ առաջ բարձրաձայնում էի,որ հարգելի քաղաքացիներ,կրճատումներ են լինելու,օպտիմալացում է լինելու, ես շատ լավ հիշում եմ ֆեյսբուքյան արձագանքը,որ սուտ եք ասում,տեսանք ,որ ճշմարտություն էր: Հասարակության հետ հարաբերվելիս,իշխանությունը մի կարևոր սկզբունք ունի.ազնիվ լինել,մինչև վերջ ասել ճշմարտությունը:

-Խնդիր կա,դուք այս ամենն ասում եք,բայց հասարակությունը պատրաստ չի ձեզ լսելու:Համարում է,որ դուք չէ,որ պետք է այս ամենը ասեք,ճիշտը տեսնեք,ուղղորդեք և վաղն էլ վերադառնաք:

-Եթե ինչ-որ մեկը,այդ թվում հանրությունը ,մտածում է,որ ոտքերն ամպոտ ինչ-որ վերերկրային մարդիկ են գալու և բարձրաձայնելու ճշմարտությունը,ցավոք այդպես չի լինում:Կլսեն,կորոշեն լսել կոնկրետ ինձ,մյուսին,դա իրենց խնդիրն է:Ես այս պահի դրությամբ անում եմ այն ,ինչ համարում եմ ճիշտ և համարում եմ բարձրաձայնելու խնդիր: Սա անում եմ ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի,այլ հանուն Հայաստանի Հանրապետության:Թերություններ ,այո, նախորդ իշխանության ժամանակ եղել են,կարո՞ղ է որևէ մեկը ասել,որ այսօր չկան:Այսօրվա իշխանությունը սիրում է ասել՝ ժամանակ է պետք ,պետք է վերացնենք,զուգահեռ այնպիսի սխալներ են անում,մի դեպքում պարզամիտ,մակերեսային,երկրորդ դեպքում պարզապես խնդիրների խորությունը ացությունը չընկալելու պատճառով, որ բոլոր տեղերում պրոբլեմներ են արձանագրվում:Երբ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք,դա նրա համար չէ,որ մենք վատն ենք եղել ու նրանց վատն ենք ուզում, կարող են չլսել,թող չլսեն:Ես դա չեմ ասում,որ վաղը գան ինձ ընտրեն որպես հաջորդ իշխանություն:ես ասում եմ,որովհետև մարդկանց պետք է ասել ճշմարտությունը:

-Ճիշտ է հիմա հանրային սեկտոր եք տեղափոխվել,այնտեղ եք աշխատում,այնուամենայնիվ դու քննարկեցի՞ք,հասկացա՞ք ձեր սխալները որոնք էին,որ հանրությունը այդպես ծափողջույններով ճանապարհեց:

-Մենք շատ վաղուց հանրապետական կուսակցությունում անդրադարձել ենք,վերլուծել ենք,համապարփակ փաստաթուղթ նաև հրապարակվեց կուսակացության կողմից,որտեղ մատնանշվեցին բազմաթիվ խնդիրներ,այն խնդիրներն ու թերությունները,որոնք մենք տեսել ինք,մեր կառավարման տարիներին: Այդ փաստաթուղթը նաև հետահայաց գնահատականի կարժանանա որոշ ժամանակ անց ,երբ կրքերեը կսառչեն,և այն որ դուք ասում եք հանությունը կասի՝ այդ դուք չէ ,որ պիտի ասեք,գուցե գա ինչ-որ ժամանակ ,որ հանրությունը ,չեմ ասում քաղաքական ուժի,բայց անհատի տեսանկյունից ասի ՝մի հատ լսենք, տեսնենք տարիների ընթացքում որևէ իշխանություն առանց խնդիրների հաջորդին չի փոխանցվել:

-Սերժ Սարգսյանին պետությունը փոխանցվեց 3 միլիարդ դոլար պարտքով ,իսկ դուք փոխանցեցիք 7 միլիարդ :

-Ես չեմ ասում,որ արտաքին պարտք վերցնելը հրաշալի բան է,բայց արտաքին պարտք վերցնելը նաև կործանանր չէ,եթե հասկանում ես ու կարողանում ես ,թե արտաքին պարտքը որտեղ պետք է օգտագործես, արտաքին պարտքի սպասարկումն ինքն իրեն ծածկում է,թե ոչ:Ի՞նչ են անում այսօրվա իշախնությունները,բացի այն,որ պարտքը ավելացնում են,մի շրջան պետական պարտք չվերցնելու քաղաքականություն էին իրականացնում և դա անում էին կապիտալ ծախսերը առհասարակ չիրականացնելու հաշվին: Եվ երբ կապիտալ ծախսերը կարևոր ուղղություններով չէին իրականացնում, դա նշաակում է ,որ զարգացում չի լինելու,երբ կապիտալ ծախսերի վրա գումար չես դնում,զարգացում չի լինելու:Մի օրինակ,երեք ընտանիք են,ընտանիքներից երկուսը վարկ են վերցնում ,փորձում են փոքր բիզնես դնել և մեծացնում են իրենց տնտեսւթյունը,երրորդը գերադասում է ոչ մի վարկ չվերցնել,ոչինչ չանել,իր եղածով բավարարել: Այն երկուսն այնպես են անում,որ համ աշխատի,համ ծածկի իրենց պարտքը, զարգանում են,երրորդը ՝ոչ:Արտաքին պարտքի գաղափարախոսությունն իրականում դա է:Հաջողվել է ,թե ոչ ,ես տնտեսագետ չեմ,չեմ կարող ասել:

-Հրաժարական տալուց առաջ,հայտարարեց,որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր,ես՝սխալ:Այդ կարծիքի հետ համաձա՞յն էիք,թե՞ համաձայն չէիք:
-

Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը,որովհետև կարծում եմ,որ Սերժ Սարգսյանը դեռ ժամանակ կունանա այդ հայտարարությանն անդրադառնալու:

-Հիմա արդեն ասում ենք,որ Նիկոլ Փաշինյանը սխալ էր, ինչ-որ բան է փոխվե՞լ:

-Ես իմ տեսակետն ունեմ, գիտեմ ,թե Նիկոլ Փաշինյանը ինչ սխալներ է թույլ տվել և այդ սխալները ինչ գին կարող են ունենալ, շատ պատեթեիկ չհնչի՝այդ թվում հայոց պետականության համար,դա կլինի թե արտաքին քաղաքականության ,թե ներքին քաղաքականության ոլորտում:Շատ գեղեցիկ հայտարարություններ,ամենապրիմիտիվ,ժողովրդի հիշողության և գիտակցության ամենավերին շերտում տեղակայված՝ կարմիր գծեր,արագաչափեր,ամենաշատը քննարկված, չեմ ուզում այդ ստանդարտ բանի մեջ մտնել,շատ բաներ է ասել,որ չի արել,շատ բաներում է սխալվել:

-Այն ժամանակ այդ արագաչափերի գումարի մի կեսը գնում էր ոստիկանության արտաբյուջե,մյուս կեսը չգիտեմ ո՞ւմ գրպանն էր գնում, հիմա կարող են ասել՝ գնում է պետության բյուջե,դրա համար էլ հանրությունը դրա դեմ չի ընդվզում:

-Շատ բան կարող են ասել, ես իրականում չեմ կարծում որ հանրության ընդվզումը այս պահին դրա դեմ տեսնում ենք այնպես,որ կարող ենք վերջնական դատողության տեսքով ասել:Հիմա շատ հանգիստ են վճարում:Կարծում եմ հանրությունը,այդ նույն տաքսու վարորդը ,շատ լավ գիտեի՝ ինչ խոստում է տվել և ինչ խոստում չի կատարել:Ես ընդամենն ասում եմ,որ ես տեսել եմ սխալներ,ես տեսել եմ խոստումներ,որոնք ասվել են ու չեն արվել:Ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը,այն հարցն է ,այն տիրույթում գտնվող հարցն է,որի պատասխանը կտա Սերժ Սարգսյանը ,վստահ եմ ,որ ինչ-որ փուլում կտա:Ես այդ հայտարարության կոնտեքստը չեմ կարող մեկնաբանել,հասարակությունը ունի անսահմանափակ համբերություն, մի պարզ պատճառով.կյանքը շարունակվում է,մարդիկ ուզում են փոփոխություններ տեսնել, և այդ փոփոխությունները տեղի են ունենում բացառապես իշխանության մերձավորագույն շրջապատում,դուք կարող եք հիմա ինձ հակադարձել, և ասել այն ժամանակ էլ էին տեսնում,այդպիսի փաստարկ բերողները շատ փաստարկ պետք է հաշվի առնեն,այն ժամանակ քննադատվում էր և հասարակությունը քվե չտվեց այս իշխանությանը նրա համար ,որ իրենք իրենց քննադատվածը անեն,բայց դա ներվի նրանց միայն նրա համար ,որովհետև դա իրենք են :Այդպիսի բանաձև որևէ մեկը իրենց չի ձևակերպել և չի տվել այդպիսի խաղաթուղթ: Չի նշանակում,որ կարող է ՔՊ-ի ակտիվիստների կան ՔՊ-ի իշխանությանը մոտ կանգնածների կյանքը լավանալ,իսկ մնացածինը ՝ոչ:

-10 տարի պետք եկավ չէ,որ ժողովուրդը տեսավ դա,որ իշխանության մոտ կանգնածները ոնց էին ապրում,մնացածը՝ոնց:

-Ես չեմ ասում,թե քանի տարի կպահանջվի :

-Դուք ինչ-որ հիմքեր ունեք դա ասելու,օրինակ ես այստեղ հյուր ունեի ՔՊ-ից,որ ասում էր սա չունեմ,նա չունեմ:

-Իրենք կարող են շատ բաներ պնդել,բայց տարբեր հրապարակոմներ լինում են:Նախ ակնհայտ է թե կուսակցության ինստիտուցիոնալ ռեսուրսների ավելացումից՝գրասենյակներ,գտնվելու վայր,թանկ գրասենյակ,հիմնադրամին վճարված գումարներ:

-Իշխանությունը այնքան գեղեցիկ բան է,դուք վայելել եք գիտեք,թե ինչ է իշխանությունը, շատ արագ շատ բաներ փոխվում են:

-Հաստատեցիք այն թեզը,որ ես էի ասում:

-Զրուցում էի իշխանության կին ներկայացուցչի հետ,ակամայից հիշեցի հանրապետական կանանց ,թե ինչպես էին իրենց պահում,նրանք էլ դառնում են այդպիսին,բայց միևնույնն է հանրությունը սպասում է,որ այս իշխանությունը հաստատ տարբերվելու է:

-Սպասենք ևս 10 ամիս և տեսնենք ,թե ինչպես են տարբերվելու:

-Դավոսում վարչապետը խոսեց այն կեղծ լուրերի մասին:Տարիներ առաջ էլ դուք այս հարցով զբաղվում էիք,խմբագիրները փորձում էիք քննարկել,կարծու՞մ էք իսկապես սրա անհրաժեշտությունը կա՞ և ինչպե՞ս եք պատկերացնում:Այն ժամանակ ,որ դուք էիք ուզում ,ասում էին սա գործիք է ,իշխանությունը կվերցնի իր ձեռքը,որպեսզի խոսքի ազատության դեմ աշխատի:Հիմա դուք այդ խնդիրը տեսնու՞մ եք:

-Այն ժամանակ,երբ քննարկվում էր այդ նախագիծը , խոսքի ատելության որոշակի դրսևորումների մասին էր,վիրավորական մեկնաբանոթյունների հեռացմանը:Վիրավորանքներ,հայհոյանք,նոր իշխանության ներմուծած մշակույթն է դա, և այդ մշակույթը իրականում այնպիսի տարածում է ստացել,որ արդեն աննախադեպ է ,երբեմն զարմանում ես ,որ կնամեծար հայ հասարակությունը ինչեր է իրեն թույլ տալիս,բայց սա մշակույթ է,որ բերեց սիրո և համերաշխության հեղափոխությունը,բայց իմ տեսակետը այն ժամանակ էլ,հիմա էլ նույնն է:Այն,ինչոր փորձում է անել իշխանությունը,իրականում շատ ավելի վտանգավոր է լրատվամիջոցների համար ,ես կարծում եմ ուշադրությունը պետք է հարվիրել հարցին: Խոսքը այսպես կոչված ֆեյք լուրերի,ոչ թե ֆեյք պրոֆիլների մասին է:Ինչ է ֆեյք լուրը առհասարակ:Եթե դուք նայում եք միջազգային փորձը, տեսնում եք,որ միասնական հասկացություն չկա, կատակ հանդիսացող լուրերից մինչև պրոպագանդիստական լուրեր, դիտարկվում են որպես ֆեյք լուրեր:Միջազգային հայտնի կազմակերպություն կա խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող՝ «ԱՐՏԻԿԼ 19» կազմակերպությունը,որ այդ կազմակերպությունը պետություններին կոչ է անում շատ զգույշ մնալ ֆեյք լուրերի դեմ պայքարից,քանի որ երբ դու լրատվամիջոցի վրա դնում ես ճշմարտության բացահայտման պարտականություն,դու որպես պետություն դառնում ես ճշմարտություն սահմանողը:Այսինքն դու որոշում ես, թե ինչ է ճշմարտությունը,հետո լրատվամիջոցին ասում ես՝դու ոնց որ գծից շեղվել ես: Ֆրանսիան 2018-ին,թերևս առաջիններից և միակը,օրենքը ընդունեց ընտրությունների շրջանում ,երբ դատական սանկցիայով կարող են կեղծ լուրերը վերացվել:

-Հիմա խմբագիրներն էլ են բավականին ակտիվ, կարծում եմ ՝հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն էլ կլինեն ակտիվ,և սա չի լինի իրենց մենաշնորհը ,քննարկեն ու որոշեն:

-Եթե խմբագիրները՝այսինքն շահագրգիռ անձինք միավորվեն և այս հարցի հետ կապված միասնական դիրքորոշում արտահայտեն,որը կլինի պրոֆեսիոնալ և միջազգային սկզբունքների հիման վրա, խնդիր չեմ տեսնում,որ կարող է նորմալ նախագիծ դուրս գալ:Բաց լինելու հետ կապված,այնպես ,ինչպես ԵԽԽՎ-ն է մի շարք բանաձևեր սահմանել,ես այդտեղ խնդիր չեմ տեսնում,բայց այնպես ,ինչպես կարող է մեկնաբանվել ,ֆեյք լուր կոչվածը սեփականատիրոջ հետ կապ չունի,ու այդ ֆեյք լուրի դեմ պայքար ես իրականացնում,դա նշանակում է ՝դու վտանգ ես ստեղծում լրատվամիջոցին ասելու՝գործող լուրը ֆեյք է,հանի: Ինչու է անհրաժեշտությունը առաջացել,որովհետև հավանաբար իշխանությունը նեղվում է անցանկալի լուրերից:Անցանկալի լուրերը կարող են դառնալ իշխանության ձևակերպմամբ ֆեյք լուրը:

-Ուղղակի օրենքով այդ ամենը պետք է կանոնակարգվի,որպեսզի տարընթերցման տեղիք չտա,և չօգտվեն դրանից:

-Եթե հնարավոր է դա կարգավորել,այո,բայց կարծում եմ,որ չի լինի:

-Բավականին երկար ժամանակ իշխանության մեջ եք.հիմա բավականին ազատ եք, հասարակական սեկտորում եք,պայմանական հեռացաք հանրապետական կուսակցությունից ,դա է պահանջում ձեր գործունեությունը:Կապը կա՞,ակտիվ եք:

-Իմ գործունեությունը նաև ենթադրում է կապ ոչ միայն հանրապետական կուսակցության ,այլ առհասարակ մյուսների հետ:

-Ինձ հետաքրքիր է ձեր կյանքում ինչ է փոխվել ելնելով իշխանություն,և հիմա իշխանություն կորցնելուց հետո:Դժվար է իշխանություն կորցնելուց հետո մնալ կայուն վիճակում:

-Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք,կայունությունը այդուհանդերձ հոգեկան ներդաշնակությունը չի փոխվել,շարունակում եմ գործունեությունս,ունեմ հետքրքրությունների շրջանակ,փորձում եմ իմ մասնագիտական հետաքրքրությունների տիրույթում ակտիվ հասարակական –քաղաքական կյանքից դուրս չմնալ:

-Երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչները խոսում եմ,ններկայացնում են,եր՞բ է ,որ ասում եք,այ ինչ նման են մեզ:

-Երբեմն ասում եմ դա,բայց թույլ տվեք չբարձրաձայնել,թե կոնկրետ որ դեպքերում:

Առաջին հատվածն՝այստեղՀարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 559 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am