Ցածր մաքսատուրքերի դեպքում հայկական որոշ արտադրատեսակներ դուրս կմղվեն. «Իմ քայլը»
ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր նշել է, որ ներմուծման ցածր մաքսատուրքերի դեպքում հայկական որոշ արտադրատեսակներ շուկայից դուրս կմղվեն նույն արտադրանքի իրանցի արտադրողների կողմից:
Պատգամավորը նշեց, որ այս սպառնալիքի տակ հայտնված արտադրատեսակներից մեկը գիպսն է: «Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում հնարավոր լինի իրանական տվյալ արտադատեսակի վրա լրացուցիչ մաքսատուրք սահմանել, բայց արդեն Իրանից անմիջականորեն նրկրելուց հետո»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը, որը հիմնական զեկուցողն էր, պատասխանեց, որ համաձայնագիրը հայկական կողմին միանգամայն թույլ է տալիս այդպիսի գործիքների օգտագործումը, եթե Իրանից ներմուծվող ապրանքները սկսում են դուրս մղել հայ արտադրողներին: