Որն է Մոսկվայից Երևան ավիատոմսերի թանկացման պատճառը
«Kupibilet» ընկերության մասնագետների հաղորդմամբ` մայիսյան տոների ընթացքում Մոսկվայից տարբեր ուղղությունների ավիատոմսերը գնային աճ են արձանագրել: Ինչպես նշվում է` 2018 թվականի համեմատ թանկացել են ամենատարբեր հանրահայտ երթուղիներ, այդ թվում` Երևան չվերթների տոմսերը: Մասնավորապես, եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսն արժեցել է 13000 ռուբլի, ապա այս տարի տոմսի գինը 13.400 ռուբլի է: