Քննվում է բողոքը. ինչ կորոշվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների բողոքը:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը և քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ նիստերը դռնփակ անցկացվեն, սակայն պաշտպանական կողմն ասել էր, որ դռնփակ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ գաղտնի նյութեր չկան: Այնուամենայնիվ դատավորը որոշել է այն անցկացնել փակ դռների հետևում: