Արամ Սիմոնյանի օրերը հաշված են.երբ է նա հեռանում

Երբ ամիսներ շարունակ քաղաքական ու հասարակական որոշ շրջանակներ ահազանգում են, որ վերջին տասն ամիսներին Հայաստանում գրեթե ամեն հարց լուծվում է քաղաքական հողի վրա եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներն անասելի չափերի են հասել ու սիրո եւ համերաշխության կարգախոսով իշխանության եկածները ատելության ու թշնամանքի մթնոլորտ են ձեւավորում, նորաթուխ իշխանության ներկայացուցիչները ասում են, թե բավ է զազրախոսեք, որ այդ մարդիկ հակահեղափոխականեր են եւ այլն:

Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանել, որ Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Իհարկե, նա այսքան ուղիղ չի ասել, բայց հայտարարել է, որ, այո, քաղաքական որոշում է կայացված եւ մի շարք ռեկտորներ չեն կարող չենթարկվել դրան: Փաշինյանը անուններ չի տվել, բայց ասելիքից պարզ է, որ խոսքը Սիմոնյանի մասին է:
«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն», կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Փաշինյանը ու կարդացել նաեւ Սիմոնյանի դատավճիռը. «Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենանք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Ինչ խոսք՝ այս ելույթից հետո այլեւս որեւէ մեկը այս իշխանությունից չի կարող թմբկահարել Հայաստանում ժողովրդավարության մասին, քանի որ դա նրանց թեթեւ ձեռամբ արդեն գերեզման է ուղարկվել: Փաշինյանի նյարդայի այլ ելույթից կարելի է նաեւ հետեւություն անել, որ Արամ Սիմոնյանի դեմ սկսված արշավը դատապարտված է ձախողման, փաստորեն, Պետական վերահսկողական ծառայությունը ի հեճուկս Դավիթ Սանասարյանի մեղադրանքների լուրջ խախտումներ չի հայտնաբերել ԵՊՀ-ում, որի հիման վրա կարելի է ազատվել Սիմոնյանից, իսկ այս դեպքում այլ բան չի մնում, քան հրապարակային ղժղժալն ու սպառնալիքներ ուղղելը:

Անի Սահակյան

դիտվել է 1352 անգամ
Լրահոս
Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am