Ինչո՞ւ է փոխվում բանկային գաղտնիքի մասին օրենքը

Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Բանկային գաղտնիքի մասին օրենքում, որով  ուժը կորցրած է ճանաչվելու  անպարտաճանաչ պարտատերերի անունները  հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը։ Նախագիծն արդեն հրապարկված է իրավական ակտերի e-draft.am հարթակում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ժամանակին այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։ <<Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ  մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը։ Նմանատիպ տվյալների հրապարակումը անխուսափելիորեն հանգեցնելու էր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, ինչպես նաև հանրային լուրջ դժգոհությունների:  Ուստիև այն չկիրառվեց և չի կիրառվում: Իրավական առումով նաև խնդրահարույց էր առանց անձի համաձայնության իր առևտրային կամ անձնական տվյալների հրապարակումը և բացահայտումը հասարակության լայն զանգվածներին: Այդ տվյալների հրապարակման նպատակը ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիության ապահովումն էր, և նշված նպատակին հասնելու իրավաչափ եղանակ չէր կարող լինել կոնկրետ անձի տվյալների հրապարակումը, քանի որ կխաթարվեին առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության միջազգայնորեն ընդունված համաչափության և այլ իրավական սկզբունքները>>,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։: Օրենքի նշված նորմի ընդունումից հետո նաև միջազգային կառույցների փորձագետները արտահայտեցին խիստ բացասական վերաբերմունք և  արդյունքում  որոշում կայացվեց գնալ վարկային բյուրո ստեղծելու հայեցակարգի մշակման և համապատասխան օրենքի ընդունման ճանապարհով, ինչը հենց կիրառվում է զարգացած երկրներում և ապացուցել է իր արդյունավետությունը։ Վարկային բյուրոներում վարկային տեղեկատվության հավաքագրման մոտեցումը զերծ կպահեր հասարակության լայն զանգվածներին զգայուն տեղեկատվության հասանելիությունից և միաժամանակ կապահովեր ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությունն ու համակարգի կայունությունը` ապահովելով անձնական տեղեկատվության պահպանման միջազգայնորեն ընդունված սկզբունքները: Այժմ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով է համապարփակ կարգավորվում նշված հարաբերությունները։ Այդ կարգավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։ Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է և չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ փոխվում է օրենքը։   Հայկ Դավթյան    

դիտվել է 125 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am