Կոկորդիլոսների էպոխան տեղը զիջում  է հավաստի աղբյուրներին

Կոկորդիլոսասեր հայտնի մարզպետը ինքնառեկորդ է սահմանել` այս անգամ մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության տեքստի հիմքում դնելով հույժ գաղտնի ճանապարհով իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Եթե կոկորդիլոսի պարագայում գլուխկոտրուկն այն  էր, թե վերջապես այդ արարածը թռչո՞ ւն է, թե՞ կենդանի, այս դեպքում անհասկանալի է` մարզպետարանը պետական կառույց է, թե՞ անանուն աղբյուրների հետ աշխատող անհայտ ԶԼՄ: Մարզպետ Գարիկ Սարգսյանը, ըստ ամենայնի ոչ մի կերպ չի կարողանում իշխանություն հաստատել մարզի Ավշար գյուղում, որտեղ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները մի մարդու նման դեմ են դուրս եկել մարզպետի  նշանակած տնօրենին և արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ դասադուլ են իրականացնում: Դպրոցի տնօրենի պատմությունը Ավշարի համայնքի հետ կապված միակ սկանդալը չէ:  Բանն այն է, որ այստեղ գյուղապետը  Սուրիկ Գրիգորյանն է` հանրահայտ Ավշարի գործարար երեք եղբայրներից մեկը, ով չի ընդունում մարզպետի իշխանությունը: Հավանաբար մարզպետը չի համարձակվում պաշտոնական ընթացակարգերով ստուգումներ իրականացնել Ավշարի դպրոցում և գյուղապետարանում, այդ պատճառով էլ մարզպետարանը սեփական աղբյուրների վրա հիմնված պաշտոնական հաղորդագրություններ է տարածում . « Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։ Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորև)։ Հայտարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․ Գաբրիելյանի կողմից։ Մեր գնահատմամբ և, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի, 1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում «հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը և հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում»,- նշվում մարզպետարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ։ Այնուհետև պաշտոնական տեքստում պատմվում է  դպրոցի շենքի ոդիսականի մասին, թե ինչպես է այն  Ավշարի գյուղապետի կողմից աճուրդի հանվել , 2007թ.-ին գնվել է Ավշարի համայնքապետի վարորդի կողմից, հետո կնքվել է նոր պայմանագիր և շենքն անցել է գյուղապետի դստերը` Հասմիկ Սուրիկի Գրիգորյանին: Նա էլ այդ շենքը վարձակալության է տվել համայնքին` ամսական 120 հազար դրամով: «Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- նշվում է մարզպետարանի կայքում: Խոսքը վերաբերում է լուրջ խնդիրներին` պետական գույքի անօրինական ձեռքբերմանը, բայց չգիտես ինչու մարզպետարանը նշված հարցերը ուսումնասիրելու,  աուդիտ կամ ստուգում անցկացնելու և ըստ անհրաժեշտության արդյունքները իրավապահներին ուղարկելու փոխարեն,  հրապարակում է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ փաստերի փոխարեն ներկայացված են իրենց հասած տեղեկությունները:  Սովորաբար նման գործելաոճով առաջնորդվում են ԶԼՄ-ները, երբ չեն ուզում բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրը: Ինչի՞ ց է վախենում մարզպետը, որ չի բացահայտում իր աղբյուրները և ինչու այն ամենը ինչ ասվել է` չի հավաստվել օրինական ուսումնասիրության արդյունքներով: Վերջապես եթե նյութերն ուղարկվել են դատախազություն, թերևս պետք էր սպասել նախաքննության ավարտին և  իրավապահների պաշտոնական հայտարարությանը: Պատկերացնու՞ մ եք, ինչ կլինի, եթե Ավշարի գյուղապետը հանդես գա պատասխան հարվածով և հրապարակի իր ունեցած  տեղեկությունները Արարատի մարզպետի մասին: Ամեն դեպքում շատ անհարմար բան կստացվի:   Հայկ Դավթյան  

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am