Նա ասաց «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր». հայազգի մարզիկ
Ռուսաստանցի խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը պատմել է առաջիկայում Դաղստանի ներկայացուցչի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է «Матч.ТВ»-ն:Մարզիկը հայտարարել է, որ Դաղստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևի հետ մենամարտում ներկայացնելու է Հայաստանը, սակայն, միաժամանակ, բարձրացնելու է նաև Ռուսաստանի դրոշը: Հայազգի մարզիկը պատմել է, թե ինչպես է անցած մրցումների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք երկու մրցումներում տեսնվել ենք: Այս նկարում նա ասաց՝ «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր»: Երկրորդ անգամ արդեն չեմ հիշում՝ ինչ ասաց: Երբ նրան տեսնում ես, այնպիսի անհասկանալի իրավիճակ է ստեղծվում: Նրա աուրան շատ ուժեղ է: Հիշում եմ, միայն, որ խնդրեցի նկարվել»,- պատմել է մարզիկը: