Նույն Վիտյան կամ Կարգին Հայկոն մի անգամ պերեդաչի տարե՞լ են Նիկոլին,թե օրվա իշխանությունների հետ նստած ղժժում էին Նիկոլի վրա.Մենուա Հարությունյան

Հարցազրույց  Մենուա Հարությունյանի հետ/Մաս 1-ին/

-Սկսենք այն հրապարակումից,որը կարելի է  ահազանգ համարել,թե ինչպես Կոտայքի մարզպետը,կամ նրա տեղակալը զանգահարել է ձեզ,սպառնացել :Ի՞նչ է կատարվում:

-Իհարկե,իրականում ոչ թե ահազանգ էի հնչեցնում,այլ ուղղակի ծիծաղելի է այս ամենը:Ժամանակին ,երբ Նիկելենք ընդդիմություն էին,  վերջին բառերով քննադատում էին իշխանություններին,աչք էին փակում,որ տարբեր ֆեյքեր ,հիմնականում նաև իրենց տակ գործող,անձնական վիրավորանքներ էին հնչեցնում այլակարծության, մամուլը տարբեր ինֆորմացիաներ էր  տարածում նախկին իշխանությունների  հացեին,այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ էր,իրենց համար շատ լավ էր,հարմար էր,  իրենք ուրախանում էին,որ քննադատում ,վիրավորում են իրենց քաղաքական հակառակորդներին:Իսկ հիմա   ,երբ հիասթափության ալիքը գնալով   շատանում է,և իրենք,որպես իշխանություն սկսում են քննադատությունների , վիրավորանքների  ալիքի տակ ընկնել,  իրենք արդեն ադեկվատ չեն ու սկսում են վախեցնել ,սպառնալ:Եթե ուշադիր լինեք,Նիկոլի ֆրակցիայի անդամները արդեն խոսում են մամուլը վերահսկելու մասին,  պատգամավորներից մեկը խորհուրդ էր տալիս,թե կոնկրետ որ կայքերին պետք է հետևել,որ լրատվականներին…Այս տրամաբանության մեջ ,երբ ինձ են քննադատում,վիրավորում դա նորմալ է,բայց երբ ես ֆեյսբուքում հարց եմ հնչեցնում ,որ ճիշտ է որ Կոտայքի մարզպետի մականանը ,եթերում չասեմ,գրել եմ,այսինչն է,իրենք դա վատ են տանում:Ես չէի վիրավորում,հարց էի տալիս:Ինձ զանգահարում է ինչ-որ մեկը,կգանք ոտքդ կպոկենք,ինչ-որ մարզպետի ընկերն էր,ով էր, բնականաբար պատասխանը ստացավ:Խնդիրն այն է,որ իրենք հանդուժող չեն,երբ վիրավորում են իրենց հակառակորդներին,դա նորմալ է,բայց երբ իրենց քննադատում ես,սկսում են ոգևորվել: Մարզպետը,իրավունք չունի իր ընկերոջը,օգնականին ասի՝զանգի վախեցրու,սպառնա…

-Վստա՞հ եք,որ մարզպետն է ասել:

-Լավ իր ընկերը,նա իրավունք չունի նման բան անելու,  դու պետական պաշտանյա ես,պաշտոնապես հերքի:Կարող է մարզպետարանի կողմից պաշտոնական հայտարարություն տարածել,որ Մենուա ,դուք  սխալվում եք,իմ մականունը այդպիսին չէ:Խնդիրն այն է՝որքան հիասթափությունը շատանա Նիկոլի իշխանությունից, որքան հասարակությունը հասկանա,որ Նիկոլի իշխանությունը խաբել է ու շարունակեում է խաբել,այդքան սկսելու է այս մարդկանցից զզվել,ու քանի որ իրենք այդ ավանդույթը դրել են,որ քաղաքական իշխանությանը կարելի է վարկաբել,քննադատել և վիրավորել, չափից դուրս քննադատել, անցնելով նաև անձնական տիրույթ,հիմա դա արդեն իրենց դեմ է աշխատում:Բնականաբար, դա իրենց դուր չի գալիս և բնականաբար իրենք արդեն շրջանառության մեջ են դնում չորրոդ իշխանությանը վերահսկելու թեզը,պաշտոնապես դեռ չեն դնում ,բայց այդ քայլերը կան:Տեսեք,մի կողմից Կարգին Հայկոն փորձում է քաղաքապետարանի վարձակալության տարածքներից հեռացնել լրատվամիջոցներին,մյուս կողմից պատգամավրուհին հայտարարում է,որ պետք է հավատալ միայն իքս լրատվականների թողարկումներին և ինչ է ասում, ասում է՝պետք է հավատալ Հանրային հեռուստաընկերությանը, որը հանրայինի  հետ որևէ կապ չունի,կարելի է անունը փոխել ,դնել Նիկոլ թիվի, որովհետև ամբողջությամբ ծառայում է  Նիկոլի իշխանությանը:

-Նախկինում էլ ծառայում էր Սերժ Սարգսյանին:

-Նախկինում էլ էր այդպես,բայց նրանք եկել են,որ նախկինների սխալները չշարունակեն,եթե նրանք եկել են նույնն անել,իրենց գալու իմաստը չկա:Երկրորդը՝ասում է  Հայկական ժամանակին:Հայկական ժամանակը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող բիզնես պրոյեկտ է և դա սպասարկելու է,բնականաբար,Նիկոլի քաղաքական շահերին: Այսինքն, հասարակությունը պետք է հավատա միայն Նիկոլի ասածներին և Նիկոլին պաշտպանող հոդվածներին:Եվ երորրդը,որը կատարյալ աբսուրդ  է,դա Ազատություն ռադիոկայանն է:Օտար պետության փողերով գործող լրատվական կառույցին պետք է մեր հասարակությունը հավատա:Ազատություն ռադիոկայանը ապացուցել է երկու բան՝ինքը պայքարել է որպես քաղաքական գործիք նախկին իշխանությունների դեմ,գլխավոր ֆունկցիաներից մեկը դա է եղել: Նիկոլի իշխանության բռնազավթումից հետո,այլևս իշխանություններին չի քննադատում, ֆունկցիան վերջացավ,պետք էր նախորդ իշխանություններին հեռացնել,հեռացրեցին:Ազատությունը ,իմ կարծիքով , Հայաստանում զբաղված է հակապետական գործունեությամբ,ինչպես նաև Հայաստանից դուրս կազմակերպություների կողմից ֆինանսավորվող մյուս կազմակերպությունները,խոսքս գրանտների մասին է:  Այս կազմակերպությունները ԱՄՆ-ից,կամ արևմտյան կազմակերպություններից,նաև Սորոսից,գրանտներ են ստանում և Հայաստանում ունեն մեկ նպատակ, ամեն գնով փչացնել հայ-ռուսական հարաբերությունները:Հայ-ռուսական հարաբերությունները  մեր պետության ,մեր երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքիներից մեկն է:Այս մարդիկ,հանուն իրենց փողերի,փորձում են այդ երաշխիքը սասանել:Մեր երեխաների անվտանգությունը հարվածի տակ են դնում: Գալիս է Նիկոլի պատգամավորներից մեկը ,ասում է՝սրանց հավատացեք,ինչու,որովհետև ,երբ դու անընդհատ խաբում ես ժողովրդին ,դու պետք է այլակարծությունը ճնշես,երբ լինում է այլ կարծիք,օբյեկտիվ լրատվական դաշտի գործունեություն,մարդիկ սկսում են լսել և հասկանալ,որ իրենց խաբում են:Սրանք ասում են՝սիրելի ժողովուրդ,դուք միայն մեզ լսեք,որ մենք կարողանանք շարունակել ձեզ խաբել,եթե դուք շարունակեք այլ կայքերի,այլ լրատվականների հետևել,մենք չենք   կարողանա հավերժ խաբել:

-Համեմատենք նախորդ իշխանությունների հետ,արդեն 10 ամիս իշխանության են, մենք լրատվական դաշտում նոր մարդիկ չենք գիտենք:Եթե Սերժ Սարգսյանը իշխանության ժամանակ,    ՊՈԱԿ-ի միջոցով որոշում էին,ով պետք է մնա կամ չմնա,նախագահականց էլ անմիջական հստակ վերահսկողություն կար  :Հիմա արդեն 10 ամիս է Նիկոլ Փաշինյանը իշխանության է,բայց մենք տոտալ նման բան չենք տեսել, դուք ճիշտ նկատեցիք, որ քաղաքապետը գրություն է ուղարկել,բայց գուցե դա քաղաքապետի ինքնագործունեությունն է ,Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ:Մյուս կողմից,երևի Լուսինե Բադալյանի մասին էիք խոսում,իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել,մի քիչ անհասկանալի դատողություններ է արել,որ այսպես պետք է լինի, գուցե դա ևս իր անձնական կարծիքն է:

-Նիկոլ Փաշինյանի դուստրն ու կինն էին հաթաթաներ տալիս մամուլին, ես ասում եմ խնդիրը շատ ահսկանալի է:Իրենց ռեյտինգն ընկնում է ,հասարակության աչքերը բացվում են, մարդիկ սկսել են հասկանալ,որ իրենց խաբել են ու շարունակելու են խաբել,հետևաբար,այն լրատվական դաշտը,որը օբյեկտիվ  է ներկայացնում օբյեկտիվ լրատվություն,և մարդիկ դրա արդյունքում սկսում են սթափվել,պետք է ճնշել, փակել և ոչնչացնել:

-Վստա՞հ եք,որ հաջորդիվ նման գործողություններ են անելու :

-Արդեն անում են, եթե մարդը ֆեյսբուքում քննադատական հոդված է հրապարակում,տակը 100 ֆեյք հայհոյում են,մարդ է չէ,հիասթափվում է ու սկսում է չգրել:

-Այնպես չէր,որ նախորդ իշխանությունների ժամանակ նույնը չէր:

-Ես էլի եմ ասում,նախկին իշխանություններին մոռացեք:

-Վովա Գասպարյա՞նը չուներ իր ֆեյքերի բանակը, մյուսներ՞ը չունեին:

-Եթե նախկինները լինեին իդեալական,նրանք կմնային:Հասարակության այն հատվածը,որը օգնել է Նիկոլին բռնազավթել իշխանությունը,բերել է Նիկոլին,որ նախկինների արածները չանեն:Եթե Հանրայինը պետք է այն ժամանակ Սերժ Սարգսյանին գովաբաներ,հիմա Նիկոլին,նշանակում է ոչ մի բան չի փոխվել:Նիկոլին կամ իր թայֆային թվում է,որ ես կամ իմ նման մարդիկ են մեղավոր,որ իրենց վարկանիշը ընկնում է, մենք մեղք չունենք,իրենք են մեղավոր,այնպես են աշխատում,սխալ քայլեր են անում,որ հասարակությունը հիասթափվի:Այդտեղ իմ կամ իմ նմանների մեղքը չկա:Մի դրվագ հիշեցնեմ:Տեսեք,Նիկոլը գնացել էր Արարատի մարզ,որևէ բան այնտեղ չկարողացավ անել,հետ եկավ բանաստեղծություն գրեց: Բայց մի հետաքրքիր բան եղավ. քաղաքացիներից մեկը մոտեցավ Նիկոլին,ասաց՝պարոն վարչապետ,Ավշարի դպրոցում 5 օր է դաս չկա,ուսուցիչները գործադուլ են անում,աշակերտները՝դասադուլ:5 օր աշակերտները    զրկված են ուսումնական պրոցեսից:Մարզպետը փորձում է  ուղիղ եթերում խաբել Նիկոլին:Ասում է՝ պարոն վարչապետ 1 օր է,որ դաս չկա:Սա ցույց  է տալիս մի պարզ բան .Նիկոլի ինֆորմացվածությունը չինովնիկների մեջ գոնե երևացող աստիճանով 100 տոկոսանոց չէ,իր պաշտոնյաները փորձում են իրեն խաբել,դա մենք ուղիղ եթերով տեսել ենք:Սա նշանակում է ,որ չի վերահսկում իր ապարատին,իր թիմին:

-Ի տարբերություն մյուսների,որ իրենց պալատից դուրս չէին գալիս,այս մարդը գոնե գնում է գյուղ:

-Բոլորն էլ դորս են եկել,վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գյուղերից ետ չէր գալիս: Ուսումնասիրեք ,տեսեք:Ուղղակի ինքը այդ ամեն ինչը չէր նկարահանում,շոու չէր անում,խանութից երկու հատ բան առնում,որ գյուղացիներից մեկը մի բարդ հարց տա,կոնֆետ տա:Նիկոլի իշխանությունը հասարակական վերահսկողություն չունի,հասարակությունը չի վերահսկում այս իշխանությանը:Նիկոլը թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այն ,որ ինքը ասում էր պետք է հաշվետու լինի ժողովրդին, ինքը այլևս հաշվետու չի: Որ ինքը պետք է լսի ժողովրդի ձայնը,ինքը չի լսում:

-Հաշվետու՞ չի,որ գնում է ուղիղ եթերում է այդ ամեն ինչը կազմակերպում:

-Ուղիղ եթերները անում ,ետ է գալիս,ոչ մի խնդիր չի լուծվում:Փաստերով ասեմ՝հասարակության մեծ մասը դեմ էր պարգևավճարներին, սա նշանակում է,որ դու որպես վարչապետ  պետք է ասեիր կամ   տարեք այդ փողերը  ետ տվեք կամ այլևս նման բաներ չանեք:Պետք է ասեր՝մեր ժողովրդի մեծ ամսը լավ չի ապրում,ինչո՞ւ եք ձեզ միլիոնավոր դրամներով պարգևավճարներ տալիս:Չկա նման բան,ինքը թքած ունի հասարակության կարծիքի վրա:Այսօր մեր հասարակության մեծ մասը,ովքեր Նիկոլին շատ էին սիրում,ասում էին՝ինքը լավն է,թիմն է վատը,  սա ենթադրում էր մեսիջ,որ թիմդ փոխի,հակառակը,ինքն ասաց,որ այս մարդիկ ինձ հետ քայլել են,ես չեմ փոխի:

-Այլ բան էլ ասաց Նիկոլ Փաշինյանը:Ասաց՝ես ծանր բան եմ ապրում,երբ մարդկանց հետ քայլել եմ և տեսնում եմ,թե ինչեր են անում: Ինքը ապացուցում է,որ ինքը թայֆաբազ է: Թայֆաբազական մտածողությունը պետական ապարատում էլ ավելի խորացրեց:Նախկինում դա եղել է,ես քննադատել եմ,բայց ինքը եկել էր որ այդ թայֆաբազությունը վերցնի: Իր դիմաց կանգնած քաղաքացին,մարզպետի ներկայությամբ ասում է,որ մարզպետը իր հերթական բարեկամին բերել է  ,նշանակել է դպրոցի տնօրեն,թե ուսմասվար:Այդ  հարցը չի լուծվում,այսօր էլի դասադուլ է :Սա լուրջ խնդիր է,այս մարդը հասարակությունից կտրվել է,հասարակությունը չի կարողանում իրեն վերահսկել,սա բերում է հիասթափության,դժգոհությունների և այս թայֆաբազությունը,որ ինքը դրել է պետական ապարատւմ,ուղղակի հասարակությանը հանում է  իր դեմ:Իմ մեղքը որ՞ն է:

-Եթե թայֆազազություն լիներ,ինքը կնստեր իր սենյակում,մարզպետը կգար կասեր,որ այսպես է:Ինքն է գնում,խնդիրներին տեղում ծանոթանում:

Դրանք շոուներ են.իր եղբոր տղան,աներձագը,իր թերթի լրագրողը պատգամավոր է:Այս ամեն ինչը թայֆաբազություն   է: Երբ մենք խոսում ենք,որ մարզպետները իրենց բարեկամներին բերում,նշանակում են տարբեր պաշտոնների, սա հենց նշանակում է  թայֆաբազություն,շատ եմ խոսում,քանի որ սա շատ վատ երևույթ է:Նախկինում էլ:Երբ երիտասարդը գնում է բուհ ,սովորում է,ու հասկանում է,որ ինչքան էլ ինքը լավ սովորի,պետք է ծանոթ-բարեկամով առաջ գնա,իր մոտ սովորելու ցանկությունը կորում է կամ ինքը ավարտում ու հեռանում է Հայաստանից: Վստահ եմ,որ մեր հասարակության մեծ  մասին հենց այս թայֆաբազությունն է նյարդայնացրել և առաջ և հիմա:

-Անդարադառնանք Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժմանը:Եթե այն հայտնի սրճարանին ձեռք չտային,ես պատկերացնում եմ ,թե դուք ինչեր կգրեիք,այ տեսեք,Նիկոլ Փաշինյանը կամ թաղապետը,քաղաքապետը չգնացին այդ սրճարանի վրա:Մարդիկ առաջին հերթին գնացին հենց այդ սրճարանի վրա և ի պատիվ իրենց մեկ օր դիմադրությունից հետ ունեցանք այդ ամենը:

-Այստեղ խնդրի բարոյական կողմը կա:Ինչ էր ասում Կենտրոնի թաղապետ Վիտյան.ինքն ասում էր, Օպերան սրբություն է,սրբորեն պետք է պահել,ոնց կարելի է    խոտի վրա բետոն անել,բայց ինքը մոռանում է,որ այդ բետոնը իր աչքի առաջ է լցվել, ինքը այդ նույն կաֆեի VIP-ում նստած է  եղել,ու իր քավորին կամ հորքուրի տղային չի ասել ՝այ ախպեր Օպերան սրբություն է,խի՞ եք այդ բետոնը լցնում:

-Անզոր էր այն ժամանակ, նախորդ իշխանության ժամանակ:

-Ինքը նախորդ իշխանության ժամանակ,ի տարբերություն ինձ,եղել է պաշտոնյա:Եղել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը,ոնց է լինում,որ այդ տղաները բոլոր իշխանությունների մեջ լինում են ու սրբի դեմքով:Երբ Նիկոլ Փաշինյանը բանտում նստած էր,նույն Վիտյան կամ Կարգին Հայկոն մի անգամ պերեդաչի տարե՞լ են Նիկոլին:Թե այն ժամանակ իրենք օրվա իշխանությունների հետ նստած ղժժում էին Նիկոլի վրա,որ բանտում նստած է:Չի կարելի է նման բան ,նման կերպով ամեն ինչ սրբապղծել,սա աբսուրդ է:Այստեղ անձնական վրեժխնդրություն է ,անձնական վենդետա:

-Ի՞նչ անձնական:

-Եկել է Հայկոն վրեժ է լուծում Արթուր Ջանիբեկյանից,որովհետև ժամանակին Արթուր Ջանիբեկյանը իր աշխատավարձը կրճատել է :Հայկոն Նիկոլին մի անգամ պերեդաչի տարե՞լ է,որ թիմակից է համարում:

-Դա է չափանի՞շը:

-Դա էլ է չափանիշը:Այդ տղաները բոլոր իշխանությունների մեջ եղել են:Հենց իշխանությունը թուլացել է ,պլստացել մտել են մյուսի տակ:

-Հայկոն ո՞ր իշխանության հետ է եղել:Ինքը հեռուստաընկերությունում աշխատում էր ,ինչ-որ մի պահի  էլ սրտնեղեց այն իշխանություններից:

-Այս քաղաքը շատ փոքր է ,և շատ-շատերն էլ կվկայեն,որ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներից գոնե  գոնե 7-ում Հայկոն Ռոբերտ Քոչարյանին մեծարելով ման էր գալիս:Այսօր միացել է մի թիմի,որը դատում է ,վենդետա է անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

-Ես առաջին անգամ եմ լսում,որ նա  գովել է Քոչարյանին:

-Դուք առաջին անգամ եք լսում, շատերը դա կհավաստեն:Խնդիրը հետևյալն է.անձնական վրեժխնդրություն,վենդետա պետք չի  անել:Օպերան եթե սրբություն էր,այն ժամանակ չթղնեիք սարքեին:Ես գնացել էի Օպերայի հրապարակ ուրիշ բանի համար,ես գնացել էի,որ ոստիկանների և հասարակ քաղաքացիների միջև բախում չլինի:Ես այնտեղ հայտարարեցի՝ես եկել եմ,որ մեր ոստիկանները և քաղաքացիները չբախվեն,հետևաբար կոչ եմ անում Կարգին Հայկոյին թող չվախենա իրեն ընտրած ժողովրդից,թող գա:Ինքը  Կարգին Հայկո էլ մնալու է ինձ համար,քանի որ ինքը իր ամբողջ գործունեությունը կառուցել է  հետևյալի վրա՝մեր բոլորի երեխաների բառապաշարը գռեհիկացնելով փող է  աշխատել,ինքը չի կարող ինձ համար դառնալ քաղաքապետ: Այս տղան,վախեցավ գա ժողովրդի մոտ,ինքը թողեց,որ ոստիկանները և  քաղաքացիները բախվեն:

-Կենտրոնի թաղապետը եկավ:

-Բախվեցին,քոնի որ պահանջում էին իրենց ընտրած քաղաքապետին,բա խի չեկավ,որովհետև իրենք սովորել են ոստիկանության հետևը թաքնված հարցրեը լուծելու,բա իրիկունը ոնց ժամանակ գտավ գնաց շոու արեց՝վիրավորված կնոջը տեսնելու:Բա ժամանակ ոն՞ց գտավ:Այս մարդկանց մոտ մենակ տեսարաններ,շոուներ,ուրիշ իրական բան չկա:Քանդենք,թանկացնենք,փնովենք,որևէ ռեալ բան չեն արել այս ամիսների ընթացքում:Կյանքը ավելի թանկացել է,աշխատատեղեր էին խոստանում, տնտեսական թռիչք,հիմա  իրենք աշխատատեղեր են կրճատում:

-Դուք վերջին տարիներին գյուղեր գնացե՞լ եք:Արմավիրի մարզի գյուղերի ճանապարհները տեսե՞լ եք:Գյուղեր է գնում,որ ծանոթանա ,տեսնի:

-Ես օրինակ գիտեմ ինչ է պետք անել,եթե ինքը չգիտեր թող չձգտեր իշխանության : Դու պետք է իմանալով գաս իշխանության,ոչ թե գնաս,նոր այդ ամեն ինչին տեղեկանաս: Այսինքն մի 10 տարի էլ պետք է սպասենք,որ Նիկոլը տեղեկանա:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 776 անգամ
Լրահոս
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am