Նիկոլը ինքը պետք է անկեղծ մի օր հայելու առաջ կանգնի ասի՝եթե կարողանալու ես անել,մնա արա,եթե չէ,օր առաջ պետք է հեռանաս.Մենուա Հարությունյան

Հարցազրույց  Մենուա Հարությունյանի հետ/Մաս 2-րդ/

-Բայց ինքը գիտի՞ չէ,որ ավերակ ,գիտի ինչ է կատարվում:

-Օպերայից մի կարևոր դրվագ.Կենտրոնի թաղապետ Վիտյան հայտարարում է,ու ասում՝մենք 81 տոկոս ձայն ենք հավաքել,նախ ես ուզում եմ ասել,որ իրենք 81 տոկոս ձայն չեն հավաքել,այդ էյֆորիայի պիկին Նիկոլի խաթր են Կարգին Հայկոյին ընտրել, այդ պահին եթե Նիկոլը բաժակ դնել Հայկոյի փոխարեն ,մարդիկ գնալու էին ընտրել:Մոտ 50 տոկոսը քաղաքի չի մասնակցել ընտրություններին և ամենակարևորը՝Վիտյան ասում է՝մենք պատրաստվում ենք թանկացնել Կենտրոնի ավտոկայանատեղիները և ես հիմիկվանից դա ասում եմ:Դու դա պետք է հիմիկվանից չասես  է,ընտրություններից առաջ դա պետք է դա ասած լինեիր,եթե ընտրություններից առաջ ասած լինեիր,որ Կեոնտրոնի ավտոկայանատեղիները թանկացնելու ես,դուք 81 տոկոս ձայն հաստատ չէիք ստանա,նույնիսկ այդ էյֆորայի պայմաններում:Սա ևս մեկ փաստ,որ խաբում են մեր ժողվրդին.ասում են գալու ենք կարմիր գծերը հանենք,հետո գալիս ու ասում են՝մենք եկել ու թանկացնելու ենք ավտոկայանատեղիները.կոնկրետ խաբում են:Եթե այս մարդկանց թվում ,թե իրենք շարունակելու են խաբել և անպատիժ են մնալու,եթե իրենց թվում է ,թե վաղը են , ոնց որ նախկինների հետ են վարվել, մի կարևոր պահի Նիկոլի կողքից կփախնՆիկոլը կմնա մենակ,չի լինելու:Իրենք բոլորը պատասխան ն տալու իրենց արածների համար,որովհետև իրենք այսօր կոնկրետ միայն զբաղված են քանդելով,կյանքը թանկացնելով,գործազրկությունը շատացնելով,իրենց բոլոր խոստումներում ժողովրդին խաբելով և սա հենց այնպես չի անցնելու:

յդ մարդը գնաց գյուղ,փորձում է հասկանալ,թե այնտեղ ինչ է կատարվում:Օպերայի տարածքի հետ կապված հայտարարել է,հիմա այդ ամեն ինչը տեղի է ունենում:Ձեզ դուր էր գալիս այդ վիճակը:

-Ես հայտարարել եմ,եթե քանդում եք,քանդեք բոլորը:

-Չեն քանդու՞մ,քանդում են:

-Չեն քանդում:Իրենք ինչ են անում.իրենք ապամոնտաժում են մի քանի սրճարանների հատված,որը ըստ իրենց Օպերայի տեսքը գցում է ,որը իմ կարծքիով այդքան էլ այդպես չէ,բայց գլոբոլ այդտեղ որևէ  է հարց իրենք չեն լուծում:Խնդիրը,կրկնեմ,եթե սկզբունքը այն է,որ պետք է Օպերայի շրջակայքում սրճարաններ չլինեն,բոլորը քանդեք:

-Այսինքն լճի կողքով բոլորը քանդե՞ն:        Հետո կարող են ասել Օղակաձև այգին քանդենք:

-Դա էլ պետք է անեն:Մի հարց տամ:Եթե դու 10 սրճարաններից երկուսը քանդում ես,8-ը՝թողնում,կարող եմ մտածել,որ այն 2-ից փող ես առել,կաշառք ես վերցրել,որովհետև 2-ը քանդում ես,մնացած 8-ի գործը լավանում է:

-Դրա պատասխանները պետք է տան,իրավական  տիրույթ են մտել:

-Իրենց ամեն ինչը շոու է :ինքը իր համախոհներին,առանց ամաչելու,ու չհասկանաով ,որ դա լավ բան չի,զանգում,կանչում է,որ ժողովուրդը գա ՝իր կողմնակիցները,մյուս թաղապետերը գան,որ ճնշեն պայքարող ժողովրդին,այսինքն ժողովրդին հանում է ժողովրդի դեմ,բայց ասում է՝այստեղ մարդիկ կային,որոնք քաղաքական գործիչներ էին,ինչի՞ համար էին եկել,մենք իրավունք չունեն՞ք մեր հասարակության ներսում տեղի ունեցող գործընթացներին մասնակցել,Վիտյան պետք է որոշի՞  ով ինչի մասնակցի:Խնդիր կա լրջագույն:Ես էլի եմ ասում,այս ժողովրդին անընդհատ խաբելով ու շոուներ անելով,հեռու չես գնա:

-Դիմել են դատարաններ

-Խնդիրը միայն դատարանի մեջ չի,բարոյական կարևոր նրբություններ կան,որ պետք է պահել:Այս Նիկոլի կողքը հավաքված թիմի մեջ ես ,տեսեք ինչքան եմ քննադատում Նիկոլին,շատերը նույնիսկ ասում են չես սիրում,Նիկոլը մի քանի անգամ ավելի բարոյակաան կարգին տղա է ,քան իր կողքը հավաքված թայֆեն,որովհետև գոնե իր մեջ պարկեշտություն կա,ինքն իր գաղափարաների համար կռիվ էտալիս:Ճիշտ է այդ գաղափարները հիմնականում ստի,էյֆորիայի,էլի չհիմնավորված արգումենտների հիման վրա են կառուցված,բայց մեջը մի քիչ ազնվություն կա:Կողքի թայֆեն խայտառակություն է:

իշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,նա լավն է,Վանո Սիրադեղյանը լավն է այսպես է ,այսինչը լավն է,իր կողքինները:Հիմա նույն բանն եք ասում:

-Ես նման բան չասացի:Ամեն իշխանության և ժողովրդի արանքում մի բուֆեր է եղել պաշտոնյանների և մարդկանց,ովքեր խցկվել են իշխանության ու ժողովրդի արանքը ,իրենց անձնական հարցերը լուծել են,հետո ժողովուրդը զզվել է իշխանություններից և արդյունքում տեսանք ինչ եղավ:Նույնը Նիկոլի հետ է կատարվում:Նախկինների այդ արանքի բուֆերից եկել են հիմա էլ իր ու ժողովրդի արանքը:Ես իրեն բարի խորհուրդ եմ տալիս.այս մարդկանց թող հանի արանքից:Սրանք ոչ իրեն են օգուտ տալու,ոչ էլ մեր պետությանը:Մի տարի,երկու տարի հետ Նիկոլը ետ է շրջվելու,եթե այդքան կմնա,ու կհասկանան ,որ այդ մասսան իրեն ժողովրդի աչքերի մեջ վարկաբեկել է,որ ժողովուրդը իրեն չի սիրում այ նման չինովնիկների ու պատեհապաշտերի պատճառով,ովքեր բոլոր իշխանությունների ժամանակ եղել են իշխանությունների տակ պառկած:100 տոկոս դա ասում եմ:

-Հիմա այդ ԱԺ ցուցակը,որ կազմել են,վստահ եմ ,որ առանց Նիկոլ Փաշինյանի հնարավոր չէր,նշանակումները,որ ավագանու ցուցակը ,որ կազմում էին,առանց իրեն չէր լինի:

-Ես իրեն ասում եմ ՝ճիշտ շրջապատ քեզ ընտրիր,որ հետո այդ շրջապատիդ պատճառով  չընկնես,որ այնպես չստացվի,որ 7-8 տարի Սերժ Սարգսյանի կողքը կանգնած մարդիկ փախան ,եկան քո մոտ,մի քանի տարի հետո քո մոտից են փախնելու: Բայց եթե հանկարծ հաջորդ իշխանությունը ես լինեմ,դրանց էլ չեմ ընդունի:

-Այնպես չէր,որ դուք ասում էիք Լևոն Տեր-Պետրոսյանը լավն է,ընկերները այսպես են ,այնպես չէ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ տարբերվում էր իրենցից: Սերժ Սարգսյանը ոնց է ,թիմում տեսեք ինչ են: Այնպես չի,որ թիմը շատ տարբերվում է իրենցից,դա եմ ասում:

-Թիմը ընտրում է այդ մարդը, խորհուրդ եմ տալիս ճիշտ ընտրի,որ թիմը հետ քեզ չդավաճանի:

-Անմեղության կանխավարկածի հետ կապված ձեր կարծիքն եմ ուզում լսել:Դավիթ Սանասարյանի հետ կապված,ինքը իրականում ճիշտ է ասում,եկեք հանգիստ մնանք մինչև հասկանանք,թե իրականում ինչ է տեղի ունեցել:

-Իրենք են դա հիմնադրել,երբ մեղադրում են մարդկանց ,քաղաքական օպոնոնտենրին,անմեղության կանխավարկածը խախտելով,ով է մեղավոր:

-Ասացին հեղափոխականները կոռուպցիան են արել,պետք էր համբերել,տեսնել ինչ է տեղի ունեցել:

-Ընդդիմադիր Նիկոլը ժամանակին ասում էր,որ պետք է իշխանությունը վերահսկողական գործիքները  տա ընդդիմությանը,հիմա ինքը եկել է իշխանության:Ես մի անգամ ասացի՝այդ վերահսկողական ֆւնկցիաները դե հիմա դու տուր ընդդիմությանը:Օրինակ՝Դավիթ Սանասարյանը,անկախ նրանից լավ տղա է,թե վատ,արդար  է,ազնիվ է,թե ոչ,ասացի՝այդ տղայի փոխարեն նշանակեք օրինակ ինձ:Ես ,լինելով ձեր ամենլուրջ ընդդիմախոսներից մեկը,գամ վերահսկեմ,որ տեսնենք իսկապես կոռուպցիա կա,թե չկա:Մենք հիմա ստիպված ենք հավատալ Նիկոլի խոսքին:

-Ձեզ չէ,բայց ԱԺ անցած այն երկու ուժերից մեկին:

-Ես օրինակ բերեցի,ես չեմ պատրաստվում իրենց հետ աշխատել:Թող տան Բարգավաճ Հայաստանին,թիվ երկրորդ ֆրակցիան է,բայց այսօր մենք չունենք վերահսկողական ֆունկցիա,ոնց հավատանք կոռուպցիա կա ,թե չէ:Հավատանք՞ Նիկոլի խոսքերին,մարդու խոսքերին,ով հիմանակնում սուտ է ասում:Մենք չունենք այդ հավատի մեխանիզմը,որ փաստերով տեսնենք,և ամենկարևորը,որ որը ամենածիծաղելին է այս ամբողջ պորցեսի մեջ՝այդ վերահսկողական ինստիտուտը Դավիթ Սանասարյանի պետք է վերահսկի,որ մնացած կառույցներում կոռուպցիա չլինի,բայց Նիկոլի իշխանության ամենալուրջ բացահայտված կամ հրապարակված կոռուպցիան սկանդալը հենց այդ կառույցում է եղել:Կառույց,որը պետք է վերահսկի,որ կուռուպցի չլինի ուրիշ տեղեր,իրենց ներսում է առաջինը բացահայտում:Նիկոլենք այստեղ էլ են շատ անազնիվ.երբ նախկինների հետ կապված կոռուպցիոն դեպք են բացահայտում,հեռուստատեսությունը գրում է,անմեղության կանխավարկածը խախտում են,իսկ երբ իրենց մեջ է ինչ-որ բան բացահայտվել,կամ փորձում բացահայտել,փակ են պահում,չես կարողանում մի հայտարարություն,մի պարզաբնում պոկել,որովհետև իրենք դա փակ են պահում,որ հանկարծ չբացվի:

-Այնքանով են ազնիվ,որ գտել են :

-Ես վստահ եմ,որ այս իշխանությունը այս իր մտածողությամբ և քայլերով շատ կարճ ժամանակահատված հետո արժանանալու  է հասարակության զզվանքին:Մարդիկ,ովքեր իրենց հավատացել են…

-Կասեն ձեր ցանկությունն է:

-Դա իմ ցանկությունն է,դա իմ վերլուծությունն է,ես ինչ վերլուծել եմ,կյանքի են կոչվում:Հիմա մի կողմից սա եմ ասում,մի կողմից Նիկոլին ընկերական խորհուրդ եմ տալիս.թիմդ շատ վատն է,դու ես այդ թիմը հավաքել քո կողքը,փոխի,Հանրապետության հրապարակում մոտ 100 000 մարդ գոռում էր Նիկոլ,այդ մարդկանց մեջ խելոք մարդիկ չկա՞ն,թե այնպայման պետք է քո թայֆայից լինեն:

-Անդրադառնանք այն հարցին,որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հարցին:Ի՞նչ վտանգավոր բաներ եք տեսնում:

-Դա աբսուրդ է իրականում,անցումային արդարադատության նման ինչ-որ մի գործիք են փորձում կիրառել,որը հենց կիրառեցին Հայաստանի տնտեսությունը և տնտեսության ապագան միանգամից զրոյացվելու է,ոչ մի խելոք մարդ,ոչ մի բիզնեսից հասկացող մարդ չի հգնա մի երկիր,որտեղ աշխատում է մնան գործիք:Սա ևս արվում  է,որ անձնական վենդետաներ,շոուներ արվեն,գնան ինչ-որ մի նախկին պաշտոնյայից մի բան վերցնեն,ու վատ ապրող ժողովրդին ասեն՝տեսեք մենք այս հարուստից խլեցինք:

րենք  հայտարարում են  մոտ 3 միլիարդի մասին ,Վարազդատ Կարապետյանը խոսեց,հետո 70 տոկոսի ամսին խոսեց,որ մեծահարուստներից 70 տոկոսը պետք է  բռնագանձվի:Արդեն թվերով են խոսում:

-Նորից եմ ասում,այս մարդկանց մոտ կա երկու աշխատանքային գիծ ՝մի գիծը անձնական վենդետաներեն ու վրեժխնդրությունն  է,երկրորդը՝դրա հիման վրա շուոներ անելը:Այսինքն՝ մի նախկին պաշտոնյայից կամ նախկին հարուստից մի բան խլում ենք,ու շոու ենք անում,վատ ապրող ժողովրդին ասում ենք ՝տեսեք մենք ինչ լավն ենք, Ռոբին Հուդեր ենք.ուղղակի հարուստներից վերցնում են,չեն տալիս աղքատներին, պահում են իրենց:Պետական բյուջե  են իբր տանում:Խնդիրը այս է.ես ասում եմ՝Հայաստանի  համար պետք է հստակ տնտեսության զարգացման ծրագիր:Հայաստանի զարգացման պետք են հստակ ներդրումներ,և Նիկոլը ինքը պետք է անկեղծ մի օր հայելու առաջ կանգնի ասի՝եթե կարողանալու ես դրանք անել,մնա արա,եթե չէ,օր առաջ պետք է հեռանա:

-Ժողովուրդը վստահել է:

-Կապ չունի,ինչքան էլ ժողովուրդը հավատա,եթե զգում ես չես կարող,պետք է չմնաս:Դու ինչ ես անում,դու այդ ժողովրդի անունից մնում ես,բայց քո ամեն աշխատանքային օրը ժողովրդի կյանքը ավելի է վատացնում:

-Ասենք  ո՞ւմ փոխանցի:

-Այդ այսպես կոչված հեղափոխությունը որ եղեվ,դա իր մենաշնորհը չէ,այդ ինքը վերցրեց կարեց իր կուսակցության հագով,դա մի գործընթաց էր,որին մասնակցում էին այլ կուսակցություններ:Եթե ՀՅԴ-ն ,կամ Գագիկ Ծառուկյանը իրեն ինչ-որ վճռական  պահի չաջակցեին,ինքը չէր կարողանալու հեղափոխությունը հասցնել ավարտին:Այսօր խորհրդարանում Նիկոլը այնպես է կազմակերպել ընտրությունները ,չկա իրական ընդդիմություն:Կա երեք ուժ՝այդ երեք ուժերն էլ ամեն մեկը ինչ-որ ձևաչափով մասնակցել են այսպես կոչված հեղափոխությանը,դա իր մենաշնորհը չի,դա ինքն է այդպես կարծում:Եթե զգում է ,որ չի կարողանում,շատ հանգիստ կարող է այդ կառավարումը՝ վարչապետի աթոռը փոխանցել օրինակ Գագիկ Ծառուկյանին:Եթե Էդմոնը ավելի լավ կկարողանա,թող փոխանցի Էդմոնին:Ինքը ամեն ինչ քայլ առ քայլ արեց այնպես,որ այդ հեղափոխությունը ասոցացվի իր  անձի հետ,այդտեղ էլ խաբեց ժողովրդին:

-Ինքն է սկսել,ինքն է այդ ամբողջ պայքարը տարել, չի փախել կեսից,մինչև վերջ գնացել է:

-Ինքը ժողովրդին չի ասել,եկեք փողոց ինձ վարչապետ դարձրեք, ինքն ասում էր եկեք փողոց Սերժ Սարգսյանին մերժենք,երբ տեսավ,որ կարողանում է,ստացվում է…

-Բա Սերժ Սարգսյանին մերժեր,Կարեն Կարապետյանին նվիրե՞ր

-Պետական մտածողությամբ մարդը ,իսկ Նիկոլը պետական մտածողություն չունի,երբ Սերժ Սարգսյանին մերժեց,պետք է կանգներ ասեր՝ժողովուրդ մենք այս նպատակի համար ենք արել,ես թույլ չեմ տալու փողոցով հեղափոխություն,դա երկիրը թուլացնելու  է,դուք սկսելու եք ավելի վատ ապրել:Մենք ունենք խորհրդարան,որն ունի Հանրապետական մեծամասնություն,որի արդյուքնները ես էլ եմ ընդունել, Նիկոլը ինքն ընդունել է ,մանդատ է  ստացել,գնացել է նստել խորհրդարանում:Ասել է,որ այդ ընտրությունները եղել են լեգիտիմ,դրա համար թող մեծմասնությունը նոր վարչապետ ընտրի:Ես բարդ բաներից ու պետական մտածողութունից եմ խոսում,որը հատուկմ չէ Նիկոլի ու իր թայֆայի մեծամանությանը,ես ասել եմ,որ դրա համար ,որ ինքը ստոպ չարեց և թույլ տվեց փողոցով բռնազավթվի իշխանությունը,ապագայում ինքը դրա համար պատասխանատվության է ենթարկվելու,սրա պատճառով ժողովուրդը սկսելու է ավելի վատ ապրել,երկիրը թուլանալու է ,ու ամբողջ  պատասխանատվությունը լինելու է  Նիկոլի անձի վրա:

-Նիկոլ Փաշինյանին իշխանությունը այլընտրանք չէր թողել,եթե 20 տարի անընդհատ ընտրություններ են եղել,ու դու գիտեք մեր երկրում հաղթում է ,նա ,ով ընտրություն է  կազմակերպում,Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր,որ նորից ընտրություններ կազմակերպեին ,կրկին կհաղթեին:

-Դուք ճիշտ չեք ասում,նախորդ ընտրությունները,որի ժամանակ Հանրապետականը մասնակցեց Կարեն  Կարապետյանի դեմքով ,Նիկոլ Փաշինյանը ընդունեց արդյուքները,ասաց,որ լեգիտիմ է,հետո գնաց մանդատ ստացավ:

-Միայն Նիկոլ Փաշինյանով չենք չափում,հանրային ընկալմամբ ենք չափում:

-Պետք է օբյեկտիվ լինել:Ինքն այն պահին,երբ իրեն պետք էր,ասում էր՝խորհրդարանը լեգեիտիմ է,երբ արդեն պետք չէր,ասում էր ՝լեգիտիմ չի:

-Մեր երկրում այսպես է.Նիկոլ Փաշինյանը ընտրություն կազմակերպի,ինքը կհաղթի,Սերժ Սարգսյանը կազմակերպի՝կհաղթի:

-Իր ստերի համար ես չեմ պատասխան տալու,ինքն է տալու:Ես ուղղակի ցավ եմ ապրում,որ մեր ժողովրդին խաբում են:Արդեն վատանում է,այս մարդիկ խոսում են պետական ապարատը կրճատելուց:

-Կասեն լավ են անում,միայն թե թող Հանրապետականները չգան:

-Ես Հանրապետականի ժամանակ պաշտոն չեմ ունեցել,իր այսօրվա թայֆի կեսից շատը Հանրապետականի ժամանակ պաշտոն է ունեցել:Հիմա քաղաքացիները չեն տեսնում,որ այդ ժամանակվա պաշտոն ունեցածները հիմա էլ Նիկոլի տակ պաշտոններ են զբաղեցնում:Շատ հասկանալի է՝ամեն քաղաքական գործիչ և ուժ ինքն է որոշում՝խաբել սեփական ժողովրդին հանուն աթոռի,թե ոչ:Հիմա այս տղան որոշել է խաբել,թող խաբի:Դրա համար այսօր ասում եմ,  դեռ 1 տարի էլ չի լրացել,հասարակության մի հատվածը արդեն իրենց հայհոյում է,փողոցում քայլեք ,շփվեք ժողովրդի հետ կտեսնենք:Շատերը հիասթափվել են,շատերը դեռ չեն հիաթափվել,բայց հիասթափվելու են:Վերջում ինքը հենվելու է միայն իր պետական ապարատի և այդ պետական ապարատում իր դրած թայֆի վրա,դրա համար է   պետական ապարատը ձգում ու լցնում իր թայֆով,որ երբ  ինքն արդեն տեղ չի ունենալու կանգնելու,փախնելու է ու կանգնի պետական ռեսուրսի վրա,դրա համար տալիս է պարգևավճարներ,որ այս մարդիկ իրենց պաշտոնը ,բարձր աշխատավարձը չկորցնելու համար,վաղը իրեն պաշտպանեն:Այն ժողովրդից պետք էպաշտպանեն,որին դու խոստանում էիր ոսկե սարե՞ր:Մեր ժողովուրդը իսկապես մեղք է,նման դեմագոգ ,պոպուլիստ ,անհայրենիք ու պետական մտածողություն չունեցող մարդկանց ձեռքը:1 տարի առաջ,ինքը ուներ տոտալ վստահություն,համնայնդեպես այդպես էր երևում,հիմա էլ չի երևում և համացանցում է այդ տպավորությունը փոխվել և հասարակության մեջ:Ես ամբողջ ժողովրդի հետ շփվում եմ:

-Մենք տեսանք ,որ մեկին ՝հիվանդ մարդուն խցում նկարեցին,մյուսին վիլիսով են ցույց տալիս,դատական գործերը սկսելու են,ձեր տպավորությամբ ի՞նչ ուղղությամբ է գնալու:

-Այդպիսի դատավոր չկա,որ իմ ասածը չանի,  խելքներդ գլուխներդ հավաքեք. դատավորների նկատմամբ Նիկոլի խոսքերը ,այդ վերծանությունները լսելուց հետո,արժե՞ նման հարց տալ:Հայաստանում չկա արդարադատություն,այդտեղ ևս կառուցված է անձնական վրեժխնդրության և մեկ անձի կողմից կառավարման գործընթացի վրա:Տեսանք ,թե ինչպես հասարակության պահանջով գեներալ Մանվելի կալանքը փոխեցին:Սա գիտեք ինչ է նշանակում,որ վաղը դու կարող ես մի 1000 հոգանոց բունտ կազմակերպել ինչ-որ մեկի նկատմամաբ ստեղծես ատելություն և գնան այդ մեկին կալանավորեն ,որպեսզի ինքը չմնա դրսում:

-Մի կողմից ասում եք՝հասարակական պահանջով է առաջնորդվում,մի կողմից էլ հասարակության պահանջի վրա թքած ունի:

-Տարբերությունը ակնհայտ չէ.հասարակական պահանջը քաղաքական ինստիտուտների վրա պետք  աշխատի,ոչ թե իրավական,հասարակությունը պետք  է քաղաքական պահանջներ դնի քաղաքական իշխանության հանդեպ,այլ ոչ թե իրավական համակարգի առջև:Քաղաքացին պետք է դուրս գա փողոց,ասի՝պարոն վարչապետ, դու ասել էիր,որ կարմիր գծերը հանելու ես,քո Կենտրոնի թաղապետը ո՞նց է թանկացանում կարմիր գծերը:

-Ուրիշ խնդիրների մասին էլ է խոսում՝շենքերի մանսարդների:

-Շուտով կհասնենք դրան, կտեսնենք ինչ է կատարվում: Այն  մարդիկ ,ովքեր մանսարդներից են խոսում,այս քաղաքի առաջին մանսարդները իրենք են ունեցել:

-Ուզում եք ասել այսօրվա թաղապետ ունի՞ այդպիսի բան:

-Իհարկե ունի:Եվ ասեմ ավելին,երբ ժամանակը գա ,ինքը կասի՝ բոլոր թղթերը կա ինձ մոտ:Գիտեք խի կա,որովհետև ինքը բոլոր իշխանությունների հետ լավ է եղել,ախպերություն է արել,ու կարողացել է այդ ամնեը լուծել:Շատ կարևոր հարց է առաջանալու,ովքեր թղթեր կունենան,ովքեր ոչ,ես անկեղծ կասեմ՝կարող է կաշառքով եք այդ թղթերը սարքել,կարող է  բարեկամական կապերով եք սարքել ձեր քավորի և սանիկների միջոցով,ու այն մարդիկ,ովքեր գումար կամ կապեր չեն ունեցել,հիմա դրանցը պետք է քանդեք  ,ձերը պահե՞ք:Սա շատ կարևոր բարոյական խնդիր է.այս մանսարդների տակ ընտանիքներ են ապրում,օջախներ են և եթե հանկարծ մեկի օջախը մտան ու քանդեցին,դրա պատասխանը լինելու է անձնական,համաչափ ու այդ մարդիկ էլ գնալու են իրենց օջախները քանդեն,ու լավ են անելու:Էլի եմ կրկնում,իշխանությունը վերցնել և քմահաճույքի ու անձնական վենդետաների համար օգտագործել,ես թույլ չեմ տալու:Եթե մեր 18 տարեկան տղաներին տարել են սահման,իրենք իրենց կյանքը վտանգելով երկիրը պաշտպանում են,իրենց կյանքը կարող են զոհել,հավատացնում եմ,ես էլ իմ կյանքը կարող եմ ամեն  վայրկյան  զոհել իմ քաղաքում,իմ պետության ներսում,որ այդ տղաների թիկունքը ամուր պահեմ:Ես իմ կյանքը այդ տղաների կյանքից վեր չեմ դասում:

-Մնաց,որ ձեր խոսքերին հավատան:

-Ես չեմ ասում,որ հավատան ,ես ամբիցիաներ չունեմ,որ ինձ հավատան,ինձ վարչապետ ընտրեն,ես ասում եմ այն,ինչ –որ սպասվում է ապագայում,վերլուծում եմ:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի  

դիտվել է 385 անգամ
Լրահոս
83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am