«Թուրքիան չի կարող Եվրոմիության անդամ դառնալ». Մանֆրեդ Վեբեր
Եվրոպական խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ղեկավար, գերմանացի գործիչ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոմիության անդամ չի դառնա, հայտնում է Ermenihaber-ը։ Եվրոհանձնաժողովի նախագահի առաջիկա ընտրություններում ամենահավանական թեկնածու հանդիսացող Վեբերը նշել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները։ «Բոլորը պնդում են, որ Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցություն և ավելի լավ հարաբերություններ պետք է հաստատել, բայց եթե ես նախագահ ընտրվեմ, ապա Բրյուսելի կառույցներին կհրահանգեմ դադարեցնել բանակցությունները», - նշել է Վեբերը։ Եվրոհանձնաժողովի նախագահի թեկնածուն նկատել է տվել, որ անհրաժեշտ է պարզ խոսել և բացահայտ ասել, որ Թուրքիան չի կարող Եվրոմիության անդամ դառնալ։