Գեղարքունիքում ԳԱԶ-3110-ը հայտնվել է ձորակում. կա տուժած
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններոմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Թադևոս Կարապետյանը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի 27 ՕՏ 960 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր գլորվելով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Մխիթար Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։