Եթե ես իմանայի, որ «Իմ քայլ»-ում թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու. Սոֆյա Հովսեփյան. news.am

Տարբեր կայքերի միջոցով տարածվում էր այն գաղափարը, որ փոխզիջումների պետք է գնալ՝ անտեսելով անգամ կառավարության, մեր վարչապետի հստակ դիրքորոշումը, որ որեւէ կերպ չէր համընկնում այդ մոտեցումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերաբերյալ իր սկանդալային հայտարարությանն ու դրան հաջորդած արձագանքներին: «Հասկանալի էր, որ հստակ տեղեկատվական պատերազմ է սկսվել, այսինքն ժողովրդի մեջ ալիք բարձրացնել, որ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների տարբերակին, այն է՝ հող հանձնել խաղաղության դիմաց; Վերջին 2-3 օրերին մի քանի կայքերով տարածվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը, որը տվել էր ադրբեջանական կայքին, որտեղ հստակ նշվում էր, որ Ադրբեջանի շահերից է բխում փոխզիջումների մասին քննարկումը եւ իրենց փոխզիջումների օրակարգը ոլորիս հայտնի խաղաղության դիմաց տարածքները զիջելն էր: Անընդհատ տարածելով սոցիալական ցանցերում, սա արդեն հստակ ուղերձ է, որ կա այսպիսի տրամադրվածություն: Այսինքն անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որեւէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ: Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբեյկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Եթե այսօր մանդատ ունեմ, դա չի նշանակում, որ այդ պահից պետք է դադարեմ գործել որպես այն մարդը, ով գործել է հանուն հայրենիքի»,-հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը: Նա նշեց, որ ՀԱԿ անդամների կողմից հարձակումը սպասելի էր. «Այն մարդիկ, որոնք ասում էին՝ դու ինչ ես արել այս երկրի համար, այդ մարդկանց 80 տոկոսը շատ լավ ճանաչում է Սոֆյա Հովսեփյանին, որ նա միայն այս երկրի համար է ապրել: Հայտարարեցին, որ չեմ հասկանում բանակցային գործընթացից, որ այդ գործընթացն իր մեջ ներառում է փոխզիջումներ: Մինչդեռ ինչպես պարոն Փաշինյանն է ասել՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում փոխզիջում ասելով: Այսինքն մեր տեսակետը հստակ արտահայտված է եղել: Իսկ վերջին գրառումս եղել է այն մասին, որ ՀԱԿ-ի շատ անդամներ, իրենց գրառումներով նշել են Լիլիթ Մակունցին, Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին պահանջում են, որ պետք է զրկել ինձ պատգամավորական մանդատից: Եթե ես իմանայի, որ «Իմ քայլը» դաշինքն այն դաշինքն է, որտեղ թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու: Այստեղ մարդիկ ունեն իրենց ազատ խոսքի, ազատ մտքի իրավունքը, որեւէ կերպ կաշկանդված չեն սկզբունքայնություն ցուցաբերելու: Որեւէ մեկը, բացի այն մարդկանցից, որոնք Սոֆյա Հովսեփյանին ընտրել են պատգամավոր, որեւէ մեկը չի կարող ինձ զրկել մանդատից»,- հայտարարեց իշխող ուժի պատգամավորը: «Որեւէ քննարկում իմ գործընկերների հետ չեմ ունեցել, չի կարող լինել որեւէ փոխզիջում, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը: Ես որեւէ մեկին չեմ ներգրավել այս ամենի մեջ: Ես պատգամավոր լինելուց զատ նաեւ մարդ եմ, ով ուներ իր սկզբունքները եւ դրանք երբեւէ թաքցված չեն եղել: Երբ ինձ ընտրել են, հավատալով իմ սկզբունքներին, ընտրել են պատգամավոր: Թող երբեւէ որեւէ մեկը չփորձի կաշկանդել իմ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ: Ինչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»,- ասաց նա: Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»: news.am

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video) Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան «Հաճախորդներն ասացին՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ». Օպերայի հարակից սրճարաններին արգելում են աշխատել (video) Այ․․․ դու պետք է շնորհակալ լինեիր, որ Բագրատ Սրբազանը քեզ ողջունել է․ քաղաքացի (video) Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքի ու առողջության վրա․ Քրիստինե Վարդանյան Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am