ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը (Photo)

Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքներով խորհրդարանի նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարատ Միրզոյանը: Wnews.am-ը ներկայացնում է ԱԺ նորընտիր նախագահին եւ իր ընտանիքը. На данном изображении может находиться: Ararat Mirzoyan и Lena Nazaryan, люди стоят и борода Արարատ Սամվելի Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում: Միրզոյանը պատմաբան է, պատմական գիտությունների թեկնածու:Սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, 2005-ից 2007-ը՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում՝ որպես գլխավոր արխիվագետ: 2004 թվականին Միրզոյանը մի խումբ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: 2007-2010 թվականներին Արարատ Միրզոյանը եղել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ, մեկ տարի անց՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012 թվականից մեկ տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո համալսարանը չի երկարեցրել Միրզոյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում՝ պատճառը եղել է այն, որ Արարատ Միրզոյանը քննադատել ու դատապարտել է բողոքի ակցիաներ եւ դասադուլներ անող ուսանողների շարժմանը խոչընդոտած ԵՊՀ պաշտոնայներին: 2012-2013 թվականներին եղել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2013-2015 թվականներին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար: На данном изображении может находиться: 1 человек, сидит и борода 2014-2017 թվականներին Միրզոյանը եղել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ: Հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների հեղինակ է: Միրզոյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2016 թվականից՝ ՔՊ կուսակցության վարչության անդամ: 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ կամավոր մեկնել է՝ մասնակցելու սահմանի պաշտպանությանը: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով: 2017 թվականին ընտրվել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով: 2018 թվականի մարտի 31-ից նախաձեռնել եւ մասնակցել է #ԻմՔայլը շարժմանը: Շարժման հաղթանակից հետո՝ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Արարատ Միրզոյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի՝  10–ամյա Արփին եւ 7–ամյա Սամվելը։ «Երկու երեխաներս էլ շատ նման են ինձ։ Իհարկե, կինս այլ կարծիք ունի։ Բնավորությամբ տղաս, երբեմն, կնոջս պես հախուռն է, աղջիկս` հավասարակշռված, հարցերին համակողմանի նայող։ Այս առումով շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, որդուս` կնոջս»,- հարցազրույցներից մեկում ասել է Արարատ Միրզոյանը։ Իր կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ ծանոթացել է 2004թ.-ին՝ ուսանողների և երիտասարդ գիտնականների շարժմանը: На данном изображении может находиться: один или несколько человек, борода, часть тела крупным планом и в помещении Արարատ Միրզոյանն այդ շարժման նախաձեռնողներից և հիմնական համակարգողներից էր, իսկ Գոհարն էլ  համակարգող խմբի մի քանի այլ անդամների համակուրսեցին էր: «Այդ ընթացքում ծանոթացանք, հետո դարձանք ընկերներ, այդ թվում՝ Գոհարի հետ, բայց նա ինձ համար հենց սկզբից էլ պարզապես ընկեր չէր: Գոհարի սիրտը գրավելն իրականում շատ դժվար գործ էր և ես դեռ գրավում եմ նրա սիրտը: Կարծում  եմ՝ զգացմունքն այնպես չէ, որ մի անգամ գալիս և այդպես մնում է, այդ զգացմունքն անընդհատ պետք է սնվի երկկողմանի»,- ասել է ԱԺ նորընտիր նախագահը։На данном изображении может находиться: 2 человека, в том числе Ararat Mirzoyan, люди улыбаются, люди сидят и борода На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и бородаНа данном изображении может находиться: один или несколько человек и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, в том числе Ararat Mirzoyan, люди улыбаются, борода и часть тела крупным планом

դիտվել է 745 անգամ
Լրահոս
«Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել․ Հիմա՝ փաստերով». Արթուր Չախոյան Հայաստանի թիվ մեկ հարկատուն 10 օր է` պարալիզացված է. Դերենիկ Մալխասյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով Թրամփի Սպիտակ տուն վերադարձն, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով․ Սուրեն Սուրենյանց Սա պատահականությո՞ւն է, թե՞ Քաթարի հետ գաղտնի պայմանավորվածությունների մաս․ Հենրիխ Դանիելյան #ՈՒՂԻՂ. Բոյկոտող քաղաքացիներ, թեժ քննարկումներ Երևանի քաղաքապետարանում (video) Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել․ Թրամփ Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը Թրամփի օրոք «բիբլիական մաշտաբի» փոփոխություններ է կանխատեսում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին Հերթական վոայաժը #ՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (video) #ՀԻՄԱ․ Այ դեբիլնե’ր, մի քիչ թասիբ ունեցեք, ձեզ թալանում են. բոյկոտ օր 10 (video) Երիտասարդնե՛ր, ձեզ եմ դիմում՝ թույլ մի տվեք իրենք թալանեն ձեր ծնողներին․ Սամվել Հակոբյան (video) Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես Սյունիքի դեմ․ Հակոբ Բադալյան Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ․ Հայկ Դեմոյան Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am