Ձեռքսեղմում դատարանի մոտ. Ցուցարարները հաշտվեցին Մանվել Գրիգորյանի փաստաբանի հետ. news.am
Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հաշտության ձեռքսեղմումով ողջունեցին պաշտպան Արսեն Մկրտչյանին եւ ուղեկցեցին մինչեւ իր ավտոմեքենան: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք փաստաբանի դեմ ոչինչ չունեն եւ գիտեն, որ Մանվել Գրիգորյանն իրավունք ունի դատապաշտպան ունենալու, եւ իրենց ակցիան ուղղված չէ փաստաբանի դեմ: