Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել.<<Եթե աստված լիներ ու տեսներ՝ ոնց ա սիրտս իսկական ֆրանսիական croissant ուզում, ես հիմա իրան հաստատ ուտելուց կլինեի: Աստված չկա>>, այս գրառումից երևում է, որ վերջինս աթեիստ է ու չի հավատում Աստծո գոյությանը, ինչը Նիկոլ Փաշինյանի թիմի պարագայում ասես օրինաչափ է դառնում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կոմիտաս Վարդապետի հետ: -Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես աչքի է ընկնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքով, Վեհափառի դեմ բողոքի ակցիաներ, քաղաքապետի թեկնածուի նման գրառում, ուր կարող է հասցնել պետությունը նման իշխանությունը, եթե հաշվի առնենք, որ կրոնական այլ ուղղվածություններն ավելի են խրախուսվում: -Ես չէի ուզենա իշխանությանը դա վերագրել, որովհետեւ իշխանությունը հավաքականություն է, որտեղ կարող են տարաբնույթ կարծիքներ լնել, դավանաքներ, հավատամքներ ունեցող անձանց: Կան ոմանք, որոնք համակարծիք են միասեռականության գաղափարին, որպեսզի իրենց միասեռականությունը արդարացնեն, իրենք իրենց աթեիստ, անաստված են համարում:Եթե մեկը աթեիստ է, Աստծո գաղափարը կրող, չի կարող հակաստվածային գաղափարներ իրացնել: Երբ մարդն իրեն գեր է դասում Աստծուց, վերածվում է սատանայի: Սոկրատը, որ Սոկրատ էր ասում էր << Ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ>>: Ցավում եմ, որ մարդիկ այսօր, երբ Հայաստանը որոշակի իմաստով կանգնած է լինել-չլինելու սանդղակի առջեւ, մարդիկ նման ձեւով են գնահատում ամեն ինչ: -Դուք ասում եք, թե պետք չի իշխանությանը վերագրել, բայց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնող ակտիվիստը պաշտոն ստացավ, Դիանա Գասպարյանն է հավակնում դառնալ սուրբ քաղաքի ղեկավար: -Գիտեք սխալը որտեղից է գալիս, երբ Երեւանի նորընտիր քաղաքապետը հասարակությանը բաժանում էր սեւերի եւ սպտակների, այսինքն հասարակություն է ձեւավորվում ընդդեմ հասարակության: Չենք կարող մենք մեր մեջ թշնամի ձեւավորել, դա լավ տեղ չի տանում: Եթե մենք ուզում ենք նախորդների բացթողումները վերացնել, կարիք չկա հասարակությանը բաժանել, այլ այնպես պետք է անել, որ բոլորը հասկանան այս սրբազան հողը բոլորինն է ու պետք չէ թշնամիներ փնտրել: Հետեւաբար ես էլ չեմ ուզում նման կերպ մտածող մարդկանց մեջ թշնամի որոնել, դա քրիստոնեային վայել չէ, այդպես կարող են անել աթեիստները, որոնց համար քրիստոնեական արժեքները արժեք չեն: -Եթե որեւէ կողմ չի սաստում նման վարքագիծը, սա վտանգավոր եզրագծի չի մոտեցնում արդյոք, արդեն քննարկվում է առաջիկայում ԼԳՏԲ համայնքի շքերթ անցկացնելու հեռանկարը: -Երբ վերջին անգամ վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ խոսում է ժողովրդի անունից, եթե ժողովուրդն է նրան ձայն տվել՝ ձայն բազմաց, ձայն Աստուծո, ուրեմն ժողովուրդը միաբերան պետք է կանգնի ու ամեն բացասական երեւույթի ասի՝ ոչ: Այն ժամանակ ոչ մեկ չի կարող ասել, որ ԼԳՏԲ-ներին թույլ ենք տալիս մտնել Հայաստան, որովհետեւ ժողովրդի կամքն է, որ մերժում են եկեղեցին՝ ժողովրդի կամքն է, եկեղեցու պատմությունը մերժել՝ ժողովորդի կամքն է: Անի Սահակյան

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am