Ավիաաղետի հետևանքով զոհված Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործը». Интерфакс
Ռուսաստանի Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհած ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործը», հաղորդում է Интерфакс-ը: «2006թ.-ից Սահակ Ալբերտովիչը զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ 2016թ.-ից՝ դառնալով գլխավոր դատախազության տեղակալ, համակարգել է աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործը»,- հայտնել է աղբյուրը: