Բախվել են BMW-ն ու ГАЗ 3102-ը. կա 1 զոհ. մահացածը օրեր առաջ վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով մահացել էր նրա 16-ամյա քույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 60 AR 707 համարանիշի և ГАЗ 3102 մակնիշի 31 VO 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն այս տարվա օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա 16-ամյա քույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, սակայն, օրեր անց գիտակցության չգալով, մահացել էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին հիվանդանոցում մահացել էր Արարատի մարզի բնակչուհի՝ 16-ամյա Ս. Մ.-ն: Վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Արտակ Հարությունյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 34 QT 696 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի սյանը, տապալել այն, առաջ ընթացել, մեկ այլ սյուն տապալել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունայնն ու նրա ուղևոր 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և նրանց հիվանդանոց էր ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը: 16-ամյա ուղևորին քաղաքացիները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս՝ ընկած վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am