Հռոմի պապը Instagram-ի օգտահաշիվ է բացել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ Instagram սոցկայքում գործի է դրել իր օգտահաշիվը: Այդ մասին հայտնել է Սուրբ գահի կնիքների ծառայությունը: Ակցիան ձոնված է այս շաբաթ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Հովսեփ ատաղձագործի օրվան: @Franciscus օգտահաշվում տեղադրված է առաջին լուսանկարը, ինչը դարձել է քահանայապետի սոցկայքերի գործածման նոր փուլ` 9 լեզվով Twitter-ում էջեր բացելուց հետո: Եպիսկոպոս Դարիո Վիգանոն ասել է, որ գերատեչությունը մտադիր է ընտրել ամենագրավիչ լուսանկարները` Վատիկանի L’Osservatore Romano թերթի դոսյեից` մտադրված լինելով ցույց տալ հոտի հետ մերձեցման ու միաբանման Ֆրանցիսկոսի ամենօրյա ապրումների մանրամասները: