Մոտ 3000 մարդ է տարհանվել Կալիֆորնիայում անտառային սաստիկ հրդեհների պատճառով
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով կարգադրել են շուրջ 3 հազար մարդու տարհանում իրականացնել Սփրինգ-Վելլի բնակավայրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Անտառային հրդեհները նահանգի հյուսիսում մոլեգնում են հունիսի 23-ից: Այդ ընթացքում կրակը ոչնչացել Է տասնյակ շինություններ, այդ թվում եւ բնակելի տներ: Փրկարարները նշում են, որ իրադրությունը բարդացնում Է ուժգին պոռթկուն քամին: