Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանեց Սոչի՝ մասնակցելու «Վալդայ» ակումբի համաժողովին:

Վալդայ» համաժողովին բացի Պուտինից և Ալիևից ներկա էին Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեկավարները: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ռուսական կայքերի՝ կողմերը մատնանշել են, որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկա կա: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերն, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը: Նրա կարծիքով՝ երկրներն այս ուղղությամբ լավ հեռանկարներ ունեն: «Ի նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է: Իմ կողմից կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրագործվեն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեղեկությունների փոխանակում՝ հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:

Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերային: «Ռուսաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկում լավ ներդրում կլինի՝ մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,-հավելել է Ալիևը:

Ապա Ալիևը «Վալդայ» համաժողովում խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:

Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը Երևանում էր՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Նրա մեկնումից ժամեր անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ էր ունեցել «Վալդայ» ակումբում։
«Վալդայ» համաժողովին նախօրեին ղարաբաղյան հակամարտությունից խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարը նշել էր, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան, գոնե Լավրովն այդպիսիք չի տեսնում: Լավրովը շեշտել էր, որ Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - երեկ ասել է Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Սերգեյ Լավրովը՝ բողոքելով, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Այժմ, Ալիևը՝ Պուտինի հետ միասին հնչեցնում է իր դիրքորոշումը. Պատասխանը Փաշինյանին: Հատուկ՝ Պուտինի ներկայությամբ քննարկման ժամանակ նման հայտարարությունները վկայում է այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, որ Մոսկվան կիում է Բաքվի տեսակետը:

Թամար Բագրատունի

դիտվել է 33174 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am