SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 22-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կողբացու փողոցի բնակիչ, 42-ամյա Կալիս Ադամյանը և հայտնել, որ գիշերը իր շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են կայանված վիճակում գտնվող, իրեն պատկանող Mercedes մակնիշի 322 GG 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Կ. Ադամյանն էլ աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը