«Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել». Ակնալիճի համայնքի ղեկավարը՝ մահացած զինծառայողի մասին

Երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող շարքային Հովհաննես Մելքոնյանը, որն Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից էր, ծայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքի հայր էր։ 168.am-ի հետ զրույցում Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ Հովհաննեսը 44 տարեկան էր, ունի 3 երեխա։ Թե ինչի՞ց է մահացել զինծառայողը, համայնքի ղեկավարն էլ տեղյակ չէ, երկու ժամ է՝ ինչ իմացել է կատարվածի մասին. «Նոր զինվորական կոմիսարիատից եմ գալիս, այնտեղ էլ դեռ 100 տոկոսով տեղեկացված չեն մահվան պատճառի մասին»։ Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը պատմեց, որ Հովհաննեսի ընտանիքն իրենց գյուղի ամենածայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքներից է. «Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։ Գ. Միսակյանի խոսքով՝ Հ. Մելքոնյանն ունի 3 երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա. «Մի աղջկան մեկ շաբաթ առաջ ամուսնացրեց, տղան դպրոցական է, էն մյուս աղջիկն էլ դպրոցը վերջացրել է»։ Նա նաև նշեց, որ Հովհաննեսի կինը օրավճարով է աշխատում։ Մենք Գ. Միսակյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը տեղյակ է՝ Հովհաննեսը որևէ հիվանդություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. «Չէ, առողջ տղամարդ էր, ի՞նչ հիվանդություն, ինքը մի շաբաթ առաջ է գնացել»։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am