«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում:
ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է ռուսական ФСБ-ի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել Հարավկովկասյան երկաթուղում տարիներ ի վեր ՀՀ իշխանությունների քթի տակ, երբեմն նրանց հետ համագործակցելով՝ իրականացված թալանը: Այս անգամ, սակայն, տեղեկացանք, որ ՀԿԵ ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին բավականին ծավալուն մի նամակ է հանձնվել ռուսական իրավապահ մարմիններին, Ռուսական երկաթուղիների ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Նմանատիպ նամակներ ԱԱԾ-ն նախկինում էլ է ստացել, սակայն քանի որ տարիներ ի վեր ՀԿԵ ռուս ղեկավարների հետ երկաթուղին թալանել են նաև հայ ԿԳԲ-շնիկները, այդ նամակները մոռացության են տվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը