Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք: Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է այլ վայրում:
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը և պահելը: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու և պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:
 
Առաքել Մովսիսյանը հուլիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաև պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը:
 
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:
 
Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ:
 
ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
 
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:
 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Տեսանյութը ավելի ուշ կներակայացնենք:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am