Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2015 թվականի հունիսին, երբ վերջնականապես ազատվեցի Հանրային Հեռուստատեսությունում իմ աշխատանքից, դիմեցի Արարատ հեռուստաալիք, որն այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ցուցադրում էր Իտալիայի A Սերիայի հանդիպումները: Արարատ հեռուստաալիքում ինձ բաց տեքստով մարդիկ ասեցին, - Քանի որ խնդիր ունես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, մեզ մոտ աշխատելդ բացառվում ա: Հիմա մեզ մոտ աշխատում ա Հայրապետյանի դաբռոյով ընդունված մեկնաբանը:
Ասածս ինչ ա... հին Հայաստանում նույնիսկ մեկ մարդը, ով բացարձակ կապ չունի մեդիայի հետ, կարողանում էր հզոր ազդեցություն ունենալ հեռուստաընկերությունների որոշումների, մեկնաբանների աշխատանքի ընդունման գործում: Հենց նույն պատճառով էլ, ի դեպ, ինձ ազատեցին Հ1-ից, քանի որ Հայրապետյանին դուր չէր եկել, որ Ալբանիա-Հայաստան հանդիպման ժամանակ քննադատել էի ու վերջում հավելել, որ Հայաստանի հավաքականը տապալվեց, մենք այս խաղով անելիք չունենք Եվրոպայի առաջնությունում... Մարդը զանգել էր Հ1, նրանք էլ չոքել էին դեմն ու ինձ ազատեցին:
Հույս ունեմ, որ նոր Հայաստանում էդպիսի արատավոր երևույթներ չեն լինի...»,- նշել է նա։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը