Նիկոլ Փաշինյանը խոսել է ՔՊ-ին Խաչատուր Սուքիասյանի հնարավոր անդամակցության մասին

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության համամասնական ցուցակով կարող են լինել միայն կուսակցության անդամները, Խաչատուր Սուքիասյանը մեր կուսակցության անդամ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Խ. Սուքիասյանը, հնարավոր է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվի ՔՊ ցուցակում:Հարցին, իսկ եթե Խաչատուր Սուքիասյանն, այնուամենայնիվ, որոշում կայացնի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կուսակցությանն անդմակցելու համար կա հետևյալ ընթացակարգը: Նախ պետք է անձը կուսակցության շարքերը համալրելու ցանկություն հայտնի: Այնուհետև կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցը ու որոշի՝ ընդունո՞ւմ է տվյալ անձին կուսակցության շարքեր, թե չի ընդունում»: Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ ինքը ընդհանուր քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունի: «Խաչատուր Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք, դա Ազատության հրապարակն է: Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք, բայց դա չի նշանակում, թե որևէ բան անելիս՝ կոնսուլտացիաներ ենք անում, դա չի նշանակում, թե հաճախ հանդիպում ենք, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք, ամեն ինչ գնահատում ենք նույն կերպ։ Դա նշանակում է այն, ինչ գիտեք: Մենք գտնվել ենք Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց նույն վայրում»:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am