Ազատավանի ԱԱՊԿ-ի նախկին տնօրենը դեղորայք և դիզվառելիք է յուրացրել

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017 թվականների ընթացքում՝ դեղորայք է յուրացրել: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 և 2016 թվականներին «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նախահաշվի «տրանսպորտային նյութեր» ծախսային հոդվածով նախատեսվել է համապատասխանաբար 270.000 և 200 000 ՀՀ դրամ գումար: Սակայն «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ն այդ ընթացքում ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, բացակայել են նաև տրանսպորտային ուղեգրերը: Չնայած դրան՝ 2015թ. մայիսին ձեռք է բերվել 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք, իսկ 120.000 ՀՀ դրամ մնացորդը հատկացվել է գրասենյակային ծախսերին՝ առանց նախահաշվում փոփոխություն կատարելու: 2016թ. մայիսին այդ նպատակով հատկացված ամբողջ գումարը ծախսվել է առանց հիմնավորման: Ըստ նախապատրաստված նյութերի՝ հանդիսանալով Ազատավանի ԱԱՊԿ-ի տնօրեն՝ Ա. Ղ.-ն, 2015-2016 թվականների ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք և 200.000 ՀՀ դրամ գումար՝ «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր 350.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս: Պարզվել է նաև, որ Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենի 2014թ. հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու համար ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 32.500 ՀՀ դրամի չափով: Սակայն պարգևավճարները չեն տրամադրվել խրախուսված աշխատակիցներին և Ա.Ղ-ն պարգևավճարների ցուցակում նշված աշխատակիցների անվան դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություններ դնելու եղանակով յուրացրել է զգալի չափերով գումար: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ նշված դեպքեր առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am