Ադրբեջանական դիրքերը սպառնալի կերպով մոտեցվել ու մոտեցվում են մեր դիրքերին, Նախիջեւանի հյուսիս-արեւմուտքում եւս ադրբեջանցիները հայտնվում են ինչ-որ բարձրունքների վրա, իսկ մեր ՊՆ-ի խելոքները հայտարարում են, թե նրանք առաջ են են գալիս <իրենց տարածքում>: Սադարակի ուղղությամբ էլ են նրանք առաջացել ինչ-որ <չեզոք գոտում>: Մի այլ դեպքում էլ մերոնք զբաղված են <մարդասիրական> գործունությամբ, հենց մեր դիրքերի դեմը ադրբեջանցիների մի քանի հին գերեզմաններ կան, որոնց թույլատրվել է մոտենալ նրանց հեռավոր հետնորդներին: Սա խայտառակություն է պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի ՊՆ-ի համար: Այսօր կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիներն իրենց կրակային հզորությունների հասանելությամբ արդեն ի վիճակի են փակել Երեւան-Գորիս ավտոճանապարհը: Ես միշտ ասել եմ. Նախիջեւանը Ադրբեջանի գարշապարն է նրա գլխավոր թուլությունը: Այսօր Ադրբեջանը այն դարձրել է ապագա պատերազմի գլխավոր թատերաբեմ հայոց զինվորականության թուլամորթության ու սակավամտության եւ կլանային պետական բարձրագույն ղեկավարության դավաճանական գործունեության հետեւանքով: շարունակելի
Գրել է Երջանիկ Աբգարյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը