Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը Azatutyun.am-ի հետ զրույցում տեխնիկական վրիպակ է որակել 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էրորպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։
Եղոյանը նշել է, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։ «Ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ, ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է»։
Հարցին, թե դեռևս հստակ չէ՝ պարտքեր կուտակել են կառավարության նախկին անդամները, թե ոչ, նա ասել է. «Այս պահին այդ հարցը ճշգրտվում է:
Ես հենց հիմա հայտարարությունն եմ ճշգրտում, հանձնարարվել է ճշտել առկայությունը, դրանց չափը և առկայության դեպքում վճարել»։
Ճշտող հարցին՝ կարող է ասել, որ վրիպակ է ոչ միայն այդ 54 միլիոնի պարտքն, այլև ընդհանրապես պարտքի առկայությունը, այդ ամենը դեռ պետք է ճշտվի, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում, այո, այո»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը