Հրատապ. Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն օգնության կոչ է տարածել

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը բարդ կացության մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը։ «Երբ ես այստեղ որպես տնօրեն աշխատանքի անցա, ոչինչ չկար։ Շուրջ 60 պատուհաններից ոչ մեկի վրա ապակի չկար, միայն մի քանի մեքենա աղբ կար: Անհրաժեշտ էր շատ արագ լծվել աշխատանքի: Ես այն տնօրեններից եմ, ով բախտ է ունեցել աշխատել այնպիսի կոլեկտիվի հետ, ինչպիսին մերն էր: Աշխատեցինք մի մարդու նման, նվիրվեցինք այս պատերին, այստեղ մարզվող սաներին ու որոշ չափով կարողացանք հաստատության մեջքն ուղղել։ Բայց մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի, սանհանգույցների ու հանդերձարանների նորոգումն էլ կիսատ մնաց՝ ֆինանսների բացակայության պատճառով, տանիքի վերանորոգման հետ կապած ևս մի փոքր խնդիր կա։ Ինչքան էլ աշխատակազմը նվիրյալ լինի, որքան էլ որ լավատես լինենք, միևնույնն է, քաղաքապետարանի ոչ մեծ հատկացումներով զգալի արդյունքներ չենք ունենա»,- նշել է նա: Տնօրենն այժմ օգնության կոչով է դիմում հանրությանը․ «Մենք սիրով սպասում ենք այն մարդկանց, ովքեր կկարևորեն մարզադպրոցների դերն ու նշանակությունը, իրենց լուման կներդնեն դպրոցի շինաշխատանքների գործում, դա կլինի շինանյութի, ֆինանսական թե աշխատուժի տեսքով: Կոչ ենք անում այն մարդկանց, ովքեր կարող են ձեռք մեկնել, ունեն ավելացած շինանյութ, չօգտագոծվող ջեռուցման կաթսա կամ այլ պարագաներ նվիրաբերեն դպրոցին։ Իմացեք, որ դա դպրոցի համար զգալի օգուտ կլինի: Կարևոր չէ, որ մարդիկ մեծ գումարներ նվիրաբերեն, կարող են անգամ ազատ ժամանակ թեկուզ մեկ-երկու ժամով միանալ մեր շինաշխատանքներին»:

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am