Սյունիքի մարզի Կապան համայնքում այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը եւ զրկել նրան Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից: Նման առաջարկով համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին են դիմել ավագանու անդամները:
«Վերջին օրերին հանրության մեջ աղմուկ հանած դեպքերի արձագանքն էր այս պահանջը, քանի որ բացահայտումները խիստ հուզել են նաեւ կապանցիներին»,-հայտնեց մեր աղբյուրը։ Նիստին ներկա Կապանի ավագանու 10 անդամները միաձայն կողմ են քվեարկել: Ավագանու անդամները նշել են, որ նիստին բացակա իրենց ընկերները փոխանցել են, որ նույնպես կողմ են ընդունվելիք որոշմանը։ Նախօրեին էլ Կապանի համայնքապետարանում կայացել է համայնքի ղեկավարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցում էին տարբեր տարիների ավագանու անդամներ, համայնքի նախկին ղեկավարներ, երկրապահ կամավորակաների միության, «Ազատամարտ» կոմիտեի անդամներ:
Այդ քննարկման ժամանակ էլ որոշում էր կայացվել արտահերթ նիստ հրավիրել եւ գեներալին պատվավոր քաղաքացու կոչումից զրկել: 1986-2015 թվականներին Կապանում նման կոչում ստացել է 45 անձ: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը 2006-ից նաեւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի է:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը