«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«94-96 թվին հալալ ախպերս ծառայում էր Արցախում, ավելի կոնկրետ Մատաղիսում։ Հրադադար կար, բայց դեռ կրակում էին։ Ախպերս դիրքեր սնունդ հասցնող Ուռալն էր քշում։ Մի օր դիրքերը բարձրանալուց ազերները սկսում են կրակել ախպորս վրա։ Մեկ տասնյակից ավել «շեշմա» հասնումա իրանց նշանակետին և վիրավորում ախպորս։ Բայց չի հանձնվում կամ նահանջում։ Վիրավոր ձեռքը կապում ա Ուռալի ղեկին, իսկ մյուս ձեռքով ավտոմատը դիմապակուց հանած պաշտպանվելով հացը հասցնում ա դիրքեր։ Հետո ախպորս տեղափոխում են հոսպիտալ։
Երբ նամակ եկավ մեզ, որ Արծրուն Շուշանյանը վիրավորա՝ հերս որոշեց, որ գնա Արցախ՝ համ կտեսնի ախպորս, համ էլ ինքը, որպես կամավոր, կքշի հացի ավտոն մինչև ախպերս լավանա։
Ստեփանակերտում հերս հարց ու փորձ ա անում, թե որ հոսպիտալում ա ախպերս։ Լուրը, որ մեկը եկել ա իրա վիրավոր տղուն ա ման գալիս, վռազ հասցնում են Նազիկին։ Սա իրա մարդկանցից ուղարկում ա ու հորս խաբելով տանում են ինչ-որ չաստ ու ուժով քցում ինչ-որ կամեռի պես տեղ ու դուռը փակում վրեն։ Մի շաբաթ հետո, երբ արդեն վստահ են լինում, որ ախպորս կյանքին վտանգ չի սպառնում` հորս բաց են թողնում։
Հ.Գ. ախպորս մարմնի մեջ դեռ կան շեշմեքը` ականջի, ձեռքի ու կրծքավանդակի վրա։ Կարայինք հանեինք, բայց ինքը չի ուզում...
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը