Փաշինյանը`Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին

«Հանձնաժողովի տեղերը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը չեն:  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խմբակցություն ձևավորած կուսակցությունները, կամ դաշինքի դեպքում նշանակումները կատարում են խմբակցությունները: Հիմա Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղված նամակին, որով առաջարկում է Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ՀԱԿ խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց: Խոսքը Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Ստեփան Դեմիրճյանի և իր մասին է,ասաց  Նիկոլ Փաշինյանը և  շեշտեց, թե իր պահանջը օրենքի շրջանակներում է, ուստի զիջման մասին խոսք գնալ չի կարող: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ՔՊ կողմից Հրազդանում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը նախագահականից «դաբրո»ունի, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այսպես. «Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը կփորձեն ընկալել, մեկնաբանել այդ բառապաշարի տիրույթում, իրավիճակը կամ սխալ են գնահատում, կամ սխալ են ընկալում: Ովքեր նման կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, սխալ են գնահատում մեր գործունեությունը»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am