Բայց սևազգեստ մայրերին ու երեխաներին ներքաշելո՞վ

Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել։ Եվ չունենք։ Անգամ եթե Ուրֆանյանի մայրն է նման հայտարարություն անում, միևնույն է գիտեմ, որ ո՛չ։ Չունենք մենք խոտ ուտող հերոս։ Եվ նման զինվոր էլ չունենք։ Երբեք չենք ունեցել… Փոխարենը ունենք լրատվամիջոց, որը չի խորշում սևազգեստ կանանց հուզմունքը որպես իրականություն ներկայացնել։ Ունենք նաև վարչապետ, որը պատասխանում է տասնամյա աղջնակի զանգերին, հանդիպում նրա հետ և խոստանում, որ ամեն ինչ կանի, որպեսզի մեր զինվորները սոված չմնան։

Եվ այս ամենն ասվում է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանի տարածքներում զինվորների համար նախատեսված սնունդ է հայտնաբերվում։ Կասեք պատահականությո՞ւն է։ Չէ, չեք համոզի։ Դուք էլ գիտեք, որ պատահականություն չէ։ Ի՞նչ է ուրեմն։ Հանրությանը համոզելու փո՞րձ, որ գեներալ Մանվելը շատ վատ բան է արել։ Բայց ո՞վ էր դրանում կասկածում։ Նախկին իշխանությունների դեմ ուղղված քարոզչությո՞ւն։ Հնարավոր է։ Բայց սևազգեստ մայրերին ու երեխաներին ներքաշելո՞վ։ Այդ դեպքում ինչո՞վ են էլ նորերը տարբերվում հներից՝ օրինակ, Քեթրինի Միհրանից։ Նա էլ էր չէ՞ այդպես ձայն հավաքում ընտրություններում։ Խնդիրն արժեքների տիրույթում է։ Ուզում եմ շատ անկեղծ լինել։ Այո, ինձ դուր է գալիս, երբ ԱԱԾ աշխատակիցները բացահայտումներ են անում, ձերբակալում կամ խոչնդոտում կոռումպացված գործիչներին։ Այո, ինձ դուր է գալիս, երբ Հայաստանում հետապնդվում են քրեական հեղինակությունները, այսպես կոչված, «օրենքով գողերը» և այլն։ Բայց չէ էլի, սիրելիներս։ Չէ, համոզիչ չէ այս ամենը։ Համոզիչ չէ, որովհետև Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց 5 պակաս Սամվել Բաբայանն է ազատ արձակվել։ Որովհետև ազատ են արձակվում նաև պետության հիմքերը սասանած, իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող հայ սպային սպանած զինյալները։ Առավել ևս համոզիչ չէ, որովհետև նույն ինքը՝ վարչապետ Փաշինյանը, դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող՝ թող և ոչ սովորական, բայց այնուամենայնիվ ցուցարար։ Համոզիչ չէ, որովհետև չկան այսօր այլևս անձեռնմխելի արժեքներ։ Որովհետև «Ազատության» թեթև ձեռքով Ուրֆանյանի մայրն իր հերոս որդուն խոտ ուտող զինվոր է դարձնում։ Եվ բոլորը հրճվում են։ Ոչ ոք ետ չի նայում։ Ոչ էլ առաջ է նայում։ Պարզապես ոչնչացնում է այն ամենը, ինչն այս պահին իրեն դուր չի գալիս… Դե հիմա էլ հարցրեք, թե ինչո՞ւ եմ բողոքում նոր կառավարությունից»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am