Շոուի գերդոզավորումն ու ադրբեջանական ուժերի գերմոբիլիզացիան սահմանին

Շոուի գերդոզավորումն ու ադրբեջանական ուժերի գերմոբիլիզացիան սահմանին: Հասկանում եմ, որ ՀՀԿ-ի իշխանությունից զզված ժողովուրդը ոչինչ չասող շոուներով ոգևորվում է: Հասկանում եմ նաև, որ նոր իշխանությունը քաղաքական բովանդակության բացակայությունը նման մեթոդով պահելու քաղաքականություն է իրականացնում, բայց, տղերք, լուրջ արդեն վտանգավոր ա դառնում էս ամեն ինչը: Էլիփսի օրինակը ստեղ լավագույնն ա. ուրեմն ընկերոջս կինը աշխատում ա էդ գրասենյակում ու տեղեկատվության հավաստիությունը 99%-անոց ա: Մի շաբաթ ա ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Էլիփսում ու, ոնց երևում է աղմուկի բացակայությունից, ոչ մի բան չի հայտնաբերել: Ու երեկ ԱԱԾ-ն զգուշացնում ա, որ «պետքա մասկեքով գան մի հատ թեթև նկարեն, որ մտել են Էլիփս, որ TV-ով ցույց տալու բան լինի»: Հասկանում ե՞ք, որ էդ անլրջությունը լրջագույն գործ անելու շղարշով պարուրելն ու կողքից էլ մի քանի «դհոլ-զուռնով» «հրաշք ԱԱԾ, պարծանք ԱԱԾ, ՂզղնԱԱԾ ԱԱԾ» թամաշա անելը վերջում լուրջ փաստի առաջ է կանգնացնելու բոլորիս: Արցախում իրավիճակը գերլարված է, իսկ դուք ստեղ Էլիփսի աշխատողներին ասում եք «պաստանովկա ենք անում»: Լուրջ վտանգավոր խաղ եք խաղում ու սա մեզ բոլորիս է վնասելու, տղերք: Ձեր պլան մինիմումը արել եք` ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության միջին ու ցածր խավի շրջանում էմոցիոնալ սեր է առաջացել ու դրան գումարած ձեր «դհոլ զուռնեքը» ընդհանրապես թույն վիճակում եք, բայց լուրջ հերիք է: Խոսեք Արցախի իրավիճակից, որ Դավիթ Բաբայանն ասում է` «Շփման գծում կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք»: Որ հանկարծ պատերազմ սկսեց, ի՞նչ եք անելու էլի ԱԱԾ-ին ասելու եք մի հատ մասկեքը հագեք ու «դհոլ-զուռնին» խոդ տա՞ք, թե՞ ասելու եք արտաքին քաղաքական սադրանք էր, չհասցրեցինք 5 շրջանը պաշտպանել: Հ.Գ. Իսկ, եթե վերոգրյալ լարվածությունը թվացյալ է, մեզ բացատրեք ձեր լայվերով, համոզեք հասկանանք ու հանգիստ ադի բուդիով նստենք նայենք «մասկի շոուները»: Մի մոռացեք հասարակությունը սովորել է մի քանի ամիս առաջվա ձեր հիպերակտիվությանը Արցախի հարցում, որ Հադրութում կամ Աղդամում մեկ բարձր տռում էր էդ ձենը բերում հասցնում էիք ԱԺ ամբիոն: Բա հիմա ի՞նչ եղավ, ԱԱԾ-ն «չի թողնում» տեսնեք իրավիճակը: Ամերիկագետ Նարեկ Սամսոնյանի ֆեյբուքյան գրառումից:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am