Երբ ՀՀԿ-ն ամենասկզբունքայինն է

Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։ Խորհրդարանական ուժերը իրար երեսի շպրտեցին այն ամենը, ինչ մտածում էին։ Քանզի նրանք բոլորն էլ առանջնորդվում են այսրոպեական շահերով, հետեւաբար խոցելի են որքան ուզենք։ Նախագծով առաջարկվում է բացառապես պարտադիր բաղադրիչը, մինչ այս գործում էր կամավոր համակարգ, հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվելու է պետության վրա։ Նախկինում համակարգին կողմ էի ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն էլ առանձնապես չէր ընդդիմանում, փոխարենը՝ ակտիվ քննադատում էին Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։ Վերջինս այսօր հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին. «Հիմա մենք նաև հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնի, և դուք հանգել եք այս լուծման: Եթե մենք որևէ բան չենք անում, այս օրենքը ուժի մեջ է մտնում: Եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքը հետաձգեր, ես չգիտեմ, ՀՀԿ-ն կհետաձգե՞ր, թե՞ կմնար նույնը»: Համակարգին երբեմնի ընդդիմացող Մարուքյանն արդարացավ, որ այժմ պաշտպանում են այս կառավարությանը, նրա նկատմամբ կա վստահություն և պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացվեն: «Ես խոսել եմ վարչապետի հետ, խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ: Մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և լուծումներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են համակարգին, շարունակում են մնալ դեմ, և մենք իրավունք չունենք չլսել քաղաքացուն»: «Ելք»-ը, նրա խոսքով, կողմ կքվեարկի նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի չդիմացավ երբեմնի ընդդիմադիր պատգամավորի այլակերպությանը: «Հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք կողմ ռեֆորմի համար։ Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: Հայաստանում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար»,- հեգնեց նա։ Պատգամավորը նաև ասաց, որ Հանրապետական խմբակցությունը կողմ է պարտադիր կուտակային համակարգին։ Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի նախագիծն ըստ ՀՀԿ-ականի անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար: Մարուքյանը անարձագանք չթողեց Հակոբյանի ելույթը, փորձեց ձայն խնդրել եւ հակադարձել, սակայն նիստը վարող Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Մարուքյանը սկսեց, ձեռքերը թափահարելով, հեռվից վիճել Հակոբյանի հետ․ «Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, Դաշնակները ձեռնպահ են քվերակել, դուխ ունե՞ս, դաշնակներին ասա, ինձ խի՞ ես ասում»: Սպասելի էր, որ ՀՀԿ-ականներն էլ կհակադարձեին, որ իրենք էլ վստահություն չունեն Փաշինյանի կառավարության հանդեպ, հետեւաբար հետ են վերցնում աջակցությունը, սակայն այս պարագայում ՀՀԿ-ն ավելի սկզբունքային գտնվեց, քան երբեմնի թունդ ընդդիմադիրները։ Անի Սահակյան  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am