Նիիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություններ կտա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այսօր կքննարկի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այս ընկերությունը զբաղվում է կահույքի արտադրությամբ և մի շարք պետական հիմնարկությունների մատակարար է, բացի այդ, «ՎԱԲԱ» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը: Սակայն Կառավարության քայլն ուշագրավ է ներքաղաքական իրողությունների համատեքստում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Արմեն Աշոտյանը խոսում էր նոր կառավարության կողմից քաղաքական հալածանքներ իրականացնելու, պետական ռեպրեսիվ մեքենա աշխատեցնելու մասին, նույնիսկ հայտարարել էր, որ Փաշինյանի կառավարությունից տուժածներն իրենց իրավունքների վերականգնման համար կարող են իրեն դիմել: Ու հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին պատկանող ընկերությանը կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ տալը լավագույն հերքումն է այն բանի, որ նոր իշխանությունները նախկինի նկատմամբ հալածանքներ են սկսել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am