Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր կամ ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը:
«Հիմնական դպրոցի՝ 5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու: Երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում արտոնություններ: Մարդիկ կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել դաշտում, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունենաք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչությունները, ստանալով մեր աջակցությունը, այդ հին բոլոր գործերը վերանայել են»,- նշել է նախարարը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը