«Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կառույցի՝ ժամանակին արված զեկույցներից տվյալներ, որոնք վերաբերում են «Երկրապահ կամավորականների միությանը» եւ վերջինիս նախագահ, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, որի պահեստներում, հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս աղմկոտ բացահայտումներ արեց. Գրիգորյանը կալանավորված է: Այս մասին հայտնում է aravot.am-ը։ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Էջմիածնում, որի նախկին քաղաքապետ՝ Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն օրերս հրաժարական տվեց, Մանվել Գրիգորյանի իշխանությունն այնպիսին էր, որ ով նրան մեքենայով վազանց էր անում, պետք է ծեծ ուտեր, իսկ որ մեքենան գեներալին դուր գար՝ նրանը պետք է լիներ: «1995թ.-ին, ԵԿՄ-ի առաջին «սխրագործությունը» յոթ կրոնական կազմակերպությունների ծեծուջարդն էր: Անգամ սպանություններ եղան՝ ազգային հողի վրա, իբր նրանք առաքելական չեն, ուստի հայ չեն: Այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ դեպքը չքննադատեցին՝ մտքում ասելով, որ նրանց հասնում էր»,-պատմեց Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, նույն թվականին «սեփական մեթոդներով» ընտրություններ կազմակերպելով հայտնի ԵԿՄ-ականները Ազատության հրապարակում ծեծուջարդ են կազմակերպել, ու էլի ոչ մեկ չի պատժվել. «Ժամանակի ընթացքում նրանց տրվեցին բիզնեսներ, սեփականություններ՝ մինչեւ մեր օրերը»: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործունեությանը՝ Ավետիք Իշխանյանը մի դեպք պատմեց. «Գորիսում 90-ականներին, երբ նա ապրում էր հայտնի գեներալներից մեկի տանը, փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ: Աղջիկներից մեկի հայրը գնացել էր այդտեղ, հորը ծեծել են ու նկուղ գցել, նա կաթվածից մահացել է: Հայտնի է, որ մի անգամ էլ Մանվել Գրիգորյանը բիլիարդի ձողը մտցրել է մեկի փորը»: Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի:  

դիտվել է 108 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am